13/06/2025
https://facebook.com/events/s/-dialogue-as-a-tool-for-commun/1234219801475462/
Вы отправили
https://facebook.com/events/s/-dialogue-as-a-tool-for-commun/1234219801475462/
facebook.com
14:39
Вы отправили
📌Սիրելի ՛ ուսանող,
Ինեկոբանկը 3-րդ տարին անընդմեջ մեկնարկում է «Ինեկոբանկը քո կողքին» կրթության աջակցության ծրագիրը։
Կրթության աջակցության ծրագիրն այս տարի իրականացվելու է նոր՝ առավել մեծ հնարավորություններով, իսկ ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է։
«Ինեկո Կամպուս»․ Ապագան կրթությամբ և գիտելիքով
• 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում
o միանվագ 300,000 ՀՀ դրամ
• 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում
o մինչև 1,500,000 ՀՀ դրամ
• 20 ուսանողի արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցության հնարավորություն
o մինչև 2,000,000 ՀՀ դրամ
ԲՈՒՀ-երի ուսանողներից բացի՝ ծրագրի մասնակից կլինեն նաև Ինեկոբանկի աշխատակիցների երեխաները, և տարբեր ոլորտներում արդեն կայացած 30 մասնագետներ, ովքեր կստանան արտերկրի TOP 50 ԲՈՒՀ-երում մագիստրոսական կրթության ֆինանսավորում։
🔑Եթե սովորում ես․
• բակալավրի 1-ից 4-րդ կուրսերում
• մագիստրատուրա 1-ին կամ 2-րդ կուրսում
• իսկ կուտակային ՄՈԳ-ը կազմում է նվազագույնը՝ 13/20, 70/100, 2․8/4 (կախված ԲՈՒՀ-ի հաշվարկման մեխանիզմից)
Ծանոթացի՛ր ծրագրի մանրամասներին՝ https://www.inecobank.am/hy/Individual/ineco-people/about-program
Լրացրու՛ դիմում հայտդ մինչ 10/08 ՝ https://inecobank-apply.forms.ac/new
Ինեկոբանկը քո կողքին
This interactive funnel has been created with involve.me
13/06/2025
#կամավորական #աշխատանք
📣Սիրելի՛ ուսանող,
Ս․թ-ի հունիսի 23-26-ը ԵՊՀ-ում տեղի կունենա 20th INTERNATIONAL CONFERENCE ON SCIENTOMETRICS and INFORMETRICS-ը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://issi2025.iiap.sci.am/program/ ։
❗Գիտաժողովի ավարտին կամավորները կպարգևատրվեն շնորհակալագրերով։
Գիտաժողովի շրջանակում անհրաժեշտ են 10 պատասխանատու կամավորներ՝ տղաներ և աղջիկներ, որոնք պատրաստ են մասնակցել միջազգային գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին։
Պահանջվող հմտություններ՝
✅անգլերենի լավ իմացություն (խոսակցական մակարդակով),
✅համակարգչային գրագիտություն,
✅պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն,
✅ցանկալի է՝ լուսանկարելու հմտություններ ունեցող մեկ կամ երկու հոգի (եթե ունեք այդ կարողությունը, կհատկացվի ֆոտոխցիկ)։
📌Ներգրավվածության ժամերը․
Կամավորները պետք է հասանելի լինեն հունիսի 22-ից սկսած, ներառյալ գիտաժողովի բոլոր օրերը՝
✅հունիսի 22՝ 09:00 – 18:00
✅հունիսի 23–26՝ ամեն օր՝ 08:30 – 18:00
Աշխատանքների վաղ ավարտի դեպքում կամավորները կարող են ազատվել։
Պարտականություններ՝
✅ուղղորդել մասնակիցներին գիտաժողովի տարբեր վայրերում (լսարաններ, գրանցման կետ, սեսիաներ և այլն),
✅աջակցել զուգահեռ սեսիաների ընթացքում՝ յուրաքանչյուր լսարանում գտնվելով և աջակցելով մասնակիցներին,
✅պատասխանել հյուրերի և մասնակիցների հարցերին
✅անհրաժեշտության դեպքում օգնել տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրների լուծմանը։
❗Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ https://shorturl.at/aRFwJ
Կամավորական աշխատանքի հնարավորություն
docs.google.com
Կամավորական աշխատանքի հնարավորություն
20th INTERNATIONAL CONFERENCE ON SCIENTOMETRICS & INFORMETRICS Հունիսի 23–26, 2025թ․։ Անհրաժեշտ են 10 պատասխանատու կամավորներ՝ տղաներ և աղջիկներ, որոնք պատրաստ են մասնակցել միջազգային գիտաժողովի ...
Կամավորական աշխատանքի հնարավորություն
20th INTERNATIONAL CONFERENCE ON SCIENTOMETRICS & INFORMETRICS Հունիսի 23–26, 2025թ․։ Անհրաժեշտ են 10 պատասխանատու կամավորներ՝ տղաներ և աղջիկներ, որոնք պատրաստ են մասնակցել միջազգային գիտաժողովի ...
29/04/2025
Ողջույն։ Ապրիլի 22-ին մեր ֆակուլտետում կայացավ հանդիպում «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» (CSIE) հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնեմ, որ հիմնադրամը կազմակերպում է ուսանողների վերապատրաստման ծրագիր՝ ռոբոտիկայի և անօդաչու կառավարվող համակարգերի թեմայով։ Հանդիպման սլայդները կարող եք գտնել այստեղ․ https://www.dropbox.com/scl/fi/iq3dsgafwu9iojbcj1h0u/2025_04_21_CSIE_Intro_for_YSU.pptx?rlkey=mbo34u91iybl83z938v597vc1&st=5ohk2cje&dl=0 ։
Վերապատրաստման ծրագրին դիմելու մանրամասները կարող եք գտնել կից ֆայլում։ Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 5-ը։
20/04/2025
Ողջույն։ ԵՊՀ "Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն" մագիստրոսական ծրագիրը նախատեսում է կազմակերպել ընդունելության քննության նախապատրաստական դասընթաց։
Դասընթացի նպատակը կլինի կրկնել Մաթեմատիկական անալիզի, Գծային հանրահաշվի ու երկրաչափության, Հավանականությունների տեսության հիմնական (ու անհրաժեշտ) գաղափարները։ Դասընթացը կպարունակի թե՛ տեսական անհրաժեշտ նյութը, ու թե՛ խնդիրների լուծման մեթոդաբանությունը։ Պարբերաբար կհանձնարարվեն ստուգվող ինքնուրույն աշխատանքներ։ Դասընթացը կվարեն ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոսները։ Այն կտևի առավել քան 15 ժամ, շաբաթական 3 անգամ, մասնակիցներին հարմար ժամերի։
Դասընթացն օգտակար կարող է լինել նաև նշված թեմաները վաղուց ուսումնասիրած, և գիտելիքները թարմացնել ցանկացող կամայական անհատի։
Եթե հետաքրքրված եք դասընթացով՝ խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը․ https://forms.gle/g4XGrqPSWoDoYuK39
04/04/2025
Ողջույններ։ BioBrain Pro ընկերությունը նախատեսում է կազմակերպել կենսավիճակագրության (բիոստատիստիկայի) անվճար դասընթացներ։ Եթե հետաքրքրված եք դասընթացի մանրամասներով, կարող եք գրանցվել տեղեկատվական հանդիպմանը։ Դասընթացի մասին որոշ մանրամասների ու տեղեկատվական հանդիպմանը գրանցվելու համար խնդրում ենք այցելել հետևյալ հասցեով․ https://forms.gle/x1HEuLahPT8aeTU79
02/04/2025
Ողջույն։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 6-ը Ծաղկաձորում կանցկացվի "Մաթեմատիկա և կիրառություններ" 7-րդ ամառային դպրոցը՝ "Cryptography, Statistics and Machine Learning" վերնագրով։ Ամառային դպրոցին դասախոսելու են տարբեր երկրներից հրավիրված ոլորտների փորձառու դասախոսներ։ Մանրամասների և գրանցվելու համար կարող եք այցելել ամառային դպրոցի վեբկայքը՝ http://mathschool.ysu.am/mss2025/ հասցեով։
Սիրով սպասում ենք։
26/02/2025
Ողջույն։ WorldQuant ընկերությունը 2025թ․ մարտի 21-ին, ժամը 17։00-ին կազմակերպում է Quant Day միջոցառմանը։ Միջոցառմանը հրավիրվում են մասնակցելու քանակական ֆինանսներով, ֆինանսական ներդրումներով, տվյալների վերլուծությամբ զբաղվել ցանկացող, մաթեմատիկական, ֆինանսական, տնտեսագիտական, տվյալագիտության ու հարակից մասնագիտություններով սովորող ուսանողներն ու շրջանավարտները։ Մանրամասները կարող եք գտնել կից պաստառի վրա։
30/01/2025
Ողջույն։ Սիրով տեղեկացնում եմ շատ հետաքրքիր մի դասընթացի մասին․ սույն թվականի փետրվարի 11-ից Անուշ Ծերունյանը (McGill University) դասավանդելու է «Չափի տեսություն` էրգոդիկ հորիզոններով» դասընթացը։ Դասախոսությունները տեղի են ունենալու օնլայն ձևաչափով, իսկ գործնական պարապմունքները՝ առկա։ Դասախոսությունների լեզուն հայերենն է լինելու։ Դասընթացին մասնակցությունն անվճար է, իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կարող են արժանանալ կրթաթոշակի։ Դասընթացի մանրամասները կարող եք գտնել դասընթացի վեբկայքում՝ https://www.math.mcgill.ca/atserunyan/Courses/2025_S.Yerevan.MeasureTheory/ ։ Տեղեկացնեմ միայն, որ դասընթացին գրանցման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։
13/01/2025
Ողջույն։ Այս տարի, հուլիսի 14-ից 26-ը, Երևանում՝ Մաթեմատիկայի ինստիտուտում, կանցկացվի "Էլիպտիկ կորեր և դրանց կիրառությունները" ամառային դպրոցը։ Մանրամասները կարող եք տեսնել ամառային դպրոցի վեբկայքում․ https://sites.google.com/view/ecasummerschool2025
Գրանցվելու համար խնդրում ենք կապվել Միհրան Պապիկյանին, հետևյալ հասցեով․ [email protected] ։
CIMPA Summer School
July 14-26, 2025 Yerevan, Armenia