152 հիմնական դպրոց

152   հիմնական դպրոց

Share

հիմնական դպրոց

30/07/2026

Հարգելի՛ ծնողներ,
Տեղեկացնում ենք, որ մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։ Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։ Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։ Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի N 388-Ն հրամանով հաստատված կարգի 8-րդ, 23-րդ. 30-րդ կետերի պահանջները՝ /... սովորողը վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում.../ անհրաժեշտ է վերաքննությունները կազմակերպել այնպես, որ շրջանավարտները կարողանան մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմելու համար իրականացնեն էլեկտրոնային հայտագրում՝ հաշվի առնելով մասնագիտական ուսումնական հաստատության ընդունելության ժամկետները: Միևնույն ժամանակ, չխախտելով նախատեսված ժամկետներն, անհրաժեշտ է ապահովել պետական ավարտական փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

23/07/2026

Ամառային արձակուրդները մեր սովորողների համար նաև ճանաչողության և նոր բացահայտումների շրջան են։ Այսօր 7-րդ դասարան փոխադրված մեր սովորողներն այցելեցին Մատենադարան՝ մասնակցելու «Ինչպե՞ս են ստեղծվում ձեռագրերը» կրթական ծրագրին։ Նման կրթամշակութային այցելությունները հնարավորություն են տալիս, որ երեխաները նույնիսկ արձակուրդների ընթացքում շարունակեն սովորել, բացահայտել և ամրապնդել իրենց կապը ազգային մշակութային արժեքների հետ։
Դասղեկ` Ի. Հովսեփյան

21/07/2026

✨ ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ՋԵՐՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԹԻՄԻՆ ✨

🏫 Երևանի հ. 152 հիմնական դպրոցը, սովորողների թվի զգալի աճով և դպրոցի ընդլայնմամբ պայմանավորված, փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և իրենց աշխատանքին նվիրված մանկավարժների։

🎯 Առկա թափուր հաստիքներ՝

🔹 Տեխնոլոգիայի ուսուցիչ
🔹 Ռուսերենի ուսուցիչ
🔹 Դասվար

💡 Եթե պատրաստ եք կիսվել Ձեր գիտելիքներով, ներդնել նորարարական մեթոդներ և դառնալ մեր սաների հաջողության ուղեկիցը, ապա սիրով սպասում ենք ձեզ։
։

📩 Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք կապ հաստատել դպրոցի տնօրենության հետ ։

Հեռ. +374 (010) 77 01 20
(099)454349
Էլհասցե` [email protected]

📍 Հասցե`ք. Երևան, Մալաթիա֊Սեբաստիա համայնք, Կուրղինյան 9

08/07/2026

Կրկին հաղթանակ💪
5֊րդ դասարանի սովորող Մկրտչյան Սարգիսը հունիսի 30֊ին մասնակցել է Արմավիր քաղաքի մարմնամարզության բաց առաջնությանը և գրավել 1֊ ին հորիզոնականը ։
Հուլիսի 7֊ին մասնակցել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցում ըմբշամարտի մրցումներին և գրավել 3֊ րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք մեր սանին`մաղթելով նորանոր հաջողություններ։

Photos from 152   հիմնական դպրոց's post 07/07/2026

Մեր 9-րդ դասարանցիները ստացան իրենց կյանքի առաջին պաշտոնական վկայագիրը։ Այն իր մեջ ամփոփում է ինը տարիների պատմություն՝ լի հայտնագործություններով, գիտելիքների ձեռքբերմամբ, ամուր ընկերությամբ ու հասունացմամբ:
Սիրելի՛ սաներ, սա մի նոր ու պատասխանատու էջի սկիզբ է: Ձեզնից յուրաքանչյուրն այսօր կանգնած է ընտրության առաջ, և մենք վստահ ենք, որ ուր էլ տանի ձեզ կյանքի ճանապարհը՝ ավագ դպրոց, թե մասնագիտական հաստատություններ, դուք բարձր եք պահելու մեր դպրոցի պատիվն ու այն արժեքները, որոնք սերմանվել են ձեր մեջ։
Մաղթում ենք անխոչընդոտ ուղի։ Եղե՛ք նպատակասլաց, պահպանե՛ք ձեր մարդկային բարձր որակները և վստահ քայլերով գնացե'ք դեպի ձեր երազանքները: Դպրոցի դռները միշտ բաց են ձեր առաջ:

Photos from 152   հիմնական դպրոց's post 05/07/2026

Հ. 152 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Մարտիկ Համբարձումյանը և Նարեկ Ալեքսանյանը հունիսի 4-ին մասնակցեցին Սևանում կայացած Kyokushin Karate-ի Գեղարքունիքի առաջնությանը և պատվով հաղթահարեցին . Մարտիկն արժանացավ առաջին հորիզոնականին, իսկ Նարեկը` երրորդ։ Շնորհավորում ենք մեր սաներին և նրանց մարզիչին,մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Photos from 152   հիմնական դպրոց's post 02/07/2026

Դպրոցի սովորողներ Թադևոսյան Արտյոմը և Թադևոսյան Դավիթը մասնակցել են ՀՀ սպորտային մարմնամարզության պատանիների առաջնությանը և գրավել պատվավոր 1_ին և 3_րդ հորիզոնականները։
Շնորհավորում ենք մեր սաներին։

Photos from 152   հիմնական դպրոց's post 30/06/2026

ծրագրի շրջանակներում շնորհակալագրերով պարգևատրվեցին ծրագրին ակտիվորեն ներգրավված դասարանները, աշակերտական խորհուրդն ու մանկավարժները։

#ԿԳՄՍՆ

Photos from 152   հիմնական դպրոց's post 30/06/2026

24.06.2026 թ «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Մ. Մնացականյանը մասնակցեց ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը շուրջ 30 դպրոցների ուսուցիչների, դասախոսների և Open AI ծրագրի ղեկավարների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառմանն ուղղված նոր նախաձեռնությունը, որի նպատակն է ուսուցիչների շրջանում զարգացնել ChatGPT-ի և այլ արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառման հմտությունները։ Մինչև սեպտեմբեր պետք է իրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելով գործընթացի մեկնարկը նոր ուսումնական տարվանից։

#ԿԳՄՍՆ

Photos from 152   հիմնական դպրոց's post 28/06/2026

Ուրախությամբ և հպարտությամբ ենք կիսվում մեր դպրոցի աշակերտներից մեկի՝ Հրանտ Պետրոսյանի հերթական հաջողությամբ։
Օրերս Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացած պատանեկան միջազգային 5-րդ փառատոնում Հրանտը, հանդես գալով մինչև 14 տարեկանների (Պ14) խմբում, լավագույն հնգյակում զբաղեցրեց պատվավոր 4-րդ հորիզոնականը:
Շնորհավորում ենք մեր խելացի ու տաղանդավոր աշակերտին, մաղթում նորանոր բարձունքներ թե՛ ուսման մեջ, թե՛ շախմատային տախտակի առջև։
Դեպի նորանոր հաղթանակներ, Հրա՛նտ:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Yerevan