Հարգելի հետևորդներ, ԵՄԻԿ ՊՈԱԿ-ը լուծարվել է, լուծարվել է նաև ՊՈԱԿ-ի կազմում գործող Youth Ուսումնասիրությունների ԻնստիտուտYouth Studies -ը։ Խնդրում ենք մեզ գրված ամենօրյա նամակները, դիմումները, հարցերը երիտասարդական ոլորտի և մնացած այլ թեմաներով հասցեագրել ԿԳՍՄ նախարարություն, այլ ոչ թե այս կամ ինստիտուտի էջերին։ Շնորհակալություն
Երիտասարդական Միջոցառումների Իրականացման Կենտրոն/Youth Events HoldingCentre
Երիտասարդական ծրագրերի ֆինանսավորում; երիտասարդներին ուղևորության գրանտների տրամադրում
Երբ աշխատում ես կայացած, պատրաստված ու իրենց գործը սիրող մարդկանց հետ․․․․ Շնորհակալ ենք լավ աշխատանքի համար․․․ Art
11/01/2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Երիտասարդական միջոցառումերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի
աշխատակազմի կողմից Rosy Hakobyan, Lia Hayrapetyan, Gishyan Nelli, Marina Galstyan, Galust Mardanyan, Suzanna Tadevosyan, Parandzem Hovhannisyan, Lilit Israelyan, Lilit Avdalyan, Hermine Karapetyan, Karen Musheghyan, Tatevik Karapetyan
Հարգարժա՛ն պրն. վարչապետ, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Հունվարի 10-ին Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ԵՄԻԿ ՊՈԱԿ) լուծարելու մասին: Հարցը չզեկուցվեց Ձեզ ու որոշումը այդպես էլ չքննարկվեց նիստի ընթացքում:
Դեռևս 2018 թվականի հոկտեմբերին` լուծարման նախագծի հրապարակումից հետո, մենք հանդես եկանք գրավոր առաջարկներով՝ ներկայացնելով նախագծի չհիմնավորվածության վերաբերյալ մեր մտահոգությունները: Բոլոր առաջարկները մինչ այժմ մնացել են սաղմնային վիճակներում և մինչև այժմ մեզ տրված պատասխանները, որպես արդյունք, չեն համապատասխանում իրականությանը:
ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի կազմում գործում է նաև Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը, որը փաստարկված երիտասարդական քաղաքականությանն աջակցող և երաշխավորող մեխանիզմ է, ինչի ստեղծման համար 5 տարիների ընթացքում ներդրվել են ռեսուրսներ ինչպես պետական, այնպես էլ միջազգային աղբյուրներից։ Ինստիտուտը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում:
Հարգելի պարոն Փաշինյան մեր մտահոգությունները փարատված կլիներին, եթե մինչ այժմ մեզ տրված տեղեկատվությունը լիներ հստակ, թափանցիկ և համապատասխաներ իրականությանը: Հանդիպում-քննարկում ունեցանք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի Kristine Asatryan հետ: Դրա շրջանակներում ևս բարձրաձայնվեցին նախագծի չհիմնավորվածության վերաբերյալ մտահոգությունները: Հանդիպման ժամանակ Քրիստինե Ասատրյանը նշեց, որ նախարարության կազմում ստեղծվելու է 12 հաստիք, որոնք իրականացնելու են նույն գործառույթները, ինչ իրականացրել է ԵՄԻԿ ՊՈԱԿ-ը: Հետո պետք է պարզվեր, որ նույն նախարարությունը նույնպես օպտիմալացվելու է և երիտասարդություն բառն անգամ տեսանելի չի լինելու:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հանրային հնչեղություն ստացած Քրիստինե Ասատրյանի կողմից հնչեցված հայտարարությանն այն մասին,որ պետության կողմից երիտասարդական ծրագրերի ֆինանսավորման առցանց հարթակը՝ cragrer.am-ն, ունի կոռուպցիոն ռիսկեր: Հնչեցված հայտարարության հիման վրա 2018 թվականի հոկտեմբեր ամսից սկսած ԵՄԻԿ ՊՈԱԿ-ում դատախազության կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները դեռևս ներկայացված չեն ՊՈԱԿ-ին: Հիմնավո՞ր էր այդ հայտարարությունը, մեզ մինչև այսօր պարզ չէ, գուցե՞ եկել է ժամանակը հանրայնացնելու նաև ուսումնասիրությունների արդյունքները:
ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի լուծարման նախագծում նշվում է, որ կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար ՀՀ պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29569.4 հազար ՀՀ դրամ, ինչը նպատակահարմար չի համարվում: Որպես լուծարման հիմնավորում նշվում է պետական բյուջեում կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող գումարի տնտեսումը:
Լուծարման նախագծի հրապարակումից հետո ևս մեկ հանդիպում-քննարկում եղավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ, արդեն երիտասադական ոլորտի փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այստեղ հնչած շատ հարցեր դեռևս անպատասխան են մնացել:
Հունվարի 10-ին տեղի ունեցած Կառավարության նիստի արդյունքներից մենք այն կարծիքին ենք, որ Ձեզ ամբողջական տեղեկատվություն չի տրամադրվում ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի, երիտասարդական ոլորտի արդի մարտահրավերների մասին:
Մենք, որպես ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ ակնկալում և պահանջում ենք Ձեզ հետ հանդիպում հետևյալ հարցերի քննարկման և պարզաբանման համար՝
• ՊՈԱԿ-ի լուծարման ամբողջական հիմնավորում
• Երիտասարդական ոլորտի օպտիմալացման ռիսկերի և մարտահրավերների հիմնավորում
• Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյուքների ներկայացում:
Որոշումների կայացման թափանցիկություն և մասնակցայնության ապահովում:
Ի վերջո անմիջապես Ձեզ հետ ցանկանում ենք պարզաբանել, թե ինչու՞ է կարևոր երիտասարդական ոլորտը պետության կայուն զարգացման համար:
31/12/2018
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թո՛ղ լավագույն մաղթանքների ի կատար ածման տարի լինի
2018, բարով գա՛ս… Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մեր աշխատակիցների մաղթանքներում առաջինը խաղաղությունն ու առողջությունն են, 2018-ին նժդեհյան ոգի բոլոր նախաձեռնություններում, մեր երկու Լիլիթները մաղթում են կանաչ ներկայություն բոլոր միջավայրերում, սիրով, երջանկությամբ, հաղթանակներուվ լի օրեր, Ռոզան մաղթում է, որ մեր կյանքում անպակաս լինեն հրաշքները, և որ մեր փոքրիկ հրաշքները միշտ ժպտան, Տաթևիկը բարու հաղթանակ է ցանկանում, Կարենը անփորձանք տարի է ակնկալում բոլորի համար, Իրավաբանական բաժնի մասնագետների համար կարևոր է բոլորի երազանքների իրականացումը, իհարկե օրենքի շրջանակում :)
Նոր գաղափարներով ու ստեղծագործական ավյունով սպասում ենք 2018 թվականին
26/12/2018
2012 թ.-ին ԵՄԻԿ ՊՈԱԿ-ը սկսել է իր աշխատանքները՝ հաշվի առնելով երիտասարդության ոլորտի բացերը: Այստեղ ի սկզբանե համախմբվել են երիտասարդներ, ոլորտի իրական մասնագետներ, ովքեր հավատացել են գաղափարին և աշխատել են լուռ: Որ այսօր երիտասարդական ոլորտի բնաջնջում է սկսվել անհասկանալի և անընդունելի է:
Խնդիրը հնարավոր է առավել խորքային է և պարզաբանումների կարիք վաղուց ունի, սակայն երբ առանց որևէ պարզաբանման երիտոլորտում նմանօրինակ անորոշ փոփոխություններ են տեղի ունենում, օրհասական է խնդրի շուրջ սեղմ ժամկետներում բացատրություններ տալը՝ ԵՄԻԿ ՊՈԱԿ-ում Դատախազության կողմից հոկտեմբերին իրականացված ուսումնասիրությունները, որի արդյունքները դեռևս բացակայում են և հաշվի առնելով վերջերս Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նախարարությունների օպտիմալացման շուրջ քննարկումները, այն դեպքում, երբ անընդհատ խոսվում է երիտասարդության դերի մասին, իսկ օպտիմալացված նախարարությունների ցանկում որևէ տեղ երիտասարդության բաղադրիչը ներառված չէ ԵՄԻԿ ՊՈԱկ-ի թիմը այլևս չարձագանքել չի կարող։
Երիտասարդական Միջոցառումներ Իրականացման Կենտրոնը դեռ անհամբեր սպասում է Դատախազության ուսումնասիրությունների արդյունքներին, որից պարզ պետք է դառնա cragrer.am կայքի շուրջ, ոլորտի փորձագետների մասով պտտվող արձագանքների պատշաճությունը, այդ ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզ պետք է դառնա՝ արժե՞ր արդյոք նմանօրինակ համակարգի աշխատանքների դադարեցումը, տվե՞ց այդ ամենը որևէ արդյունք:
Երիտասարդական ՀԿ-ներին դրամաշնորհների տրամադրման լավագույն գործիք, ոչ միայն տեղական, այլ միջազգային մասշտաբով:
Յուրաքանչյուր քայլ պետք է ունենա իր տրամաբանական հաջորդականությունը: Այս ամենից ելնելով՝ մի քանի հարց, որոնց վերաբերյալ ակընկալում ենք հստակ պատասխաններ.
1. Ի վերջո որևէ մարմին զբաղվելո՞ւ է երիտասարդության հարցերով, թե՞ ներկայումս էլ հաստիքներ են լինելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, որտեղ «անտեսանելիորեն» կզբաղվեն երիտասարդության հարցերով:
2. Ինչպե՞ս է կազմակերպվելու այն գործիքների պահպանումը, որոնք ստեղծվել են երիտասարդների կողմից երիտասարդների համար, և տարիների ջանքի ու եռանդի արդյունք են:
3. Ինչպե՞ս է պահպանվելու այսքան կարևոր erit.am երիտասարդական պորտալը: «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԵՄԻԿ ՊՈԱԿԸ: Ծրագրի նպատակն է՝ երիտասարդության գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ հավաքել տեղեկատվություն, մշակել ու erit.am կայքի միջոցով տարածել հասարակության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում, ապահովել cragrer.am առցանց դրամաշնորհային համակարգի անխափան աշխատանքը, խթանել երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հահասարակական կազմակերպությունների գործունեությունը: Պահպանվելո՞ւ են այս գործիքները, թե՞ սրանց կարիքը նույնպես չկա:
4.Ի՞նչ ֆորմատով և ոլորտի ինչպիսի՞ կառույցների, կազմակերպությունների կամ մասնագետների հետ քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում է որոշվել երիտասարդության բաղադրիչը դուրս թողնել, գուցե նոր Կառավարությունն էլ, հիմնականում համալրված լինելով երիտասարդներով, պարզապես մոռացե՞լ է երիտասարդության մասին, կա՞ արդյոք լրացուցիչ հիշեցման կարիք։
Հարցերը շատ են, իսկ պատասխաներ վաղուց ենք ակնկալում: Մենք համբերատար, առանց ավելորդ քայլերի, առանց մասսայական աղմուկների, փորձել ենք քննարկել, հասկանալ իրողությունը, միակ բանը, որ մինչ այժմ Երիտասարդական Միջոցառումների Իրականացման Կենտրոն ՊՈԱԿ-ը ակնկալում է, փաստարկված քննարկումն է երիտասարդության ոլորտում կատարվող յուրաքանչյուր քայլի վերաբերյալ: Մեծ ներուժ ունենք, որը չի պատրաստվում աչք փակել ու սպասել վերջնական ոչնչացման: ՊՈԱԿ-ը ոլորտը երբեք չի դիտարկել ու չի դիտարկելու անձերի պրիզմայով, սա անձերի ոլորտ չէ, սա կայացած, իր ուրույն տեղն ունեցող ոլորտ է, որտեղ միայն ու միայն լավ աշխատանքներ են իրականացվել, իրականացվում ու պետք է իրականացվեն: Իսկ մոռանալ երկրի շարժիչ ուժի՝ երիտասարդության մասին, արհամարհանքով լցվել ոլորտի, ոլորտը կայացնողների հանդեպ, որևէ նորմով չի կարող արդարացվել։
25/12/2018
Վանաձորը 2019 Երիտասարդական Մայրաքաղաք!!!!!
Վանաձոր 2019 Երիտասարդական Մայրաքաղաք Վանաձոր 2019 Երիտասարդական Մայրաքաղաք
22/12/2018
Նկարում «Երիտասարդ 2018» մրցանակաբաշխության «Հայրենիքի երիտասարդ պաշտպան» անվանակարգի երեք թեկնածուներից մեկն է՝ Գևորգ Մանուկյանը, ով հարգելի պատճառներով չէր կարողացել մասնակցել եզրափակիչ երեկոյին: Նա եկավ «Ֆորմիկա Արտ» կազմակերպության գրասենյակ և վերցրեց իր մրցանակն ու հավաստագիրը:
Մենք հզոր ենք մեր հերոս տղաներով:
#Երիտասարդ2018 #հայրենիքիպաշտպան
17/12/2018
17/12/2018
Փորձագետները գնահատում են.... Հետաքրքիր երեկո է սպասվում!!!
17/12/2018
100 գաղափար Հայաստանի համար!!! Մենք շարունակում ենք լավագույն գաղափարների որոնումը!!!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |