Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն - ՀՊՄՀ

Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն - ՀՊՄՀ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն - ՀՊՄՀ, College & University, 13 Alek Manukyan Street, Yerevan.

🏛️Մեր առաքելությունն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ, ովքեր կկարողանան՝ սովորեցնել, վերլուծել, գնահատել և հանրայնացնել արվեստն ու մշակույթը:
Մեր բաժիններն են՝
📌 Արվեստ - արհեստ
📌Մշակութաբանություն
📌Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում

16/08/2026

Խորին ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է արվեստաբան, մանկավարժ, երկարամյա և նվիրյալ դասախոս Սաթենիկ Մելիքյանը։
Սաթենիկ Մելիքյանն իր կյանքի և մասնագիտական գործունեության նշանակալի մասը նվիրել է երիտասարդ սերնդի կրթությանն ու գեղագիտական դաստիարակությանը։ Երկար տարիներ աշխատելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ նա իր հարուստ գիտելիքներն ու մասնագիտական փորձը սիրով փոխանցել է ուսանողներին և գործընկերներին։
Նրա վաստակն ու ներդրումը նշանակալի են հայ արվեստաբանության և գիտամանկավարժական ոլորտում, մեր ամբիոնի կայացման գործում։ Մասնագիտական խոր գիտելիքները, ուսանողների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, մարդկային համեստությունն ու բարությունը նրան արժանացրել էին գործընկերների, ուսանողների և նրան ճանաչողների անկեղծ սիրուն ու հարգանքին։
Սաթենիկ Մելիքյանի հեռացումը մեծ և անդառնալի կորուստ է նրա ընտանիքի, հարազատների, գործընկերների, ուսանողների և ողջ կրթամշակութային համայնքի համար։
Խոնարհումով և խորին ցավով կիսում ենք հարազատների վիշտը։
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

22/07/2026

‼️ Մեկնարկում է բարձր առաջադիմությամբ քոլեջների շրջանավարտների դիմումների ընդունումը
📌Դիմումների ընդունման ժամկետը՝ հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 28-ը։
📍Դիմումների ընդունման վայրը՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Խանջյան 5, 1-ին հարկ, Ընդունող հանձնաժողով։ See less

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների(քոլեջի) բարձր առաջադիմությամբ շրջանավարտների՝ կրթության շարունակման դիմումների ընդունման մեկնարկը։

🎓 Եթե ավարտել եք միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ, ապա օգտվե՛ք համալսարանում կրթությունը շարունակելու հնարավորությունից։

📅 Դիմումների ընդունման ժամկետը՝ 10.07-28.08.2026

📍 Վայրը՝ Խանջայն 5, 1-ին հարկ Ընդունող Հանձնաժողով

🌐 aspu.am | ☎ 010597069

20/07/2026

📌Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների

🔶Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:

💻 Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

✔️ Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:

⏳ Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին:

📑 Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:

🔷Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:

09/07/2026

🎓 ՍԻՐԵԼԻ ԴԻՄՈՐԴ, եթե երազում ես լինել մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետ, ապա սա քո հնարավորությունն է ‼️

💥
📚 ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ մասնագիտությամբ մագիստրատուրայի ընդունելությունը սկսվել է։

🎉 Սովորիր այնտեղ, որտեղ արվեստն ու կառավարումը միավորվում են։
💸 Եվ ամենակարևորը՝ ՕԳՏՎԻՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՕՐԵՆՔԻՑ:
🔹 Աշխատող ուսանողներ – ուսման վարձը փոխհատուցվում է ձեր վճարած եկամտային հարկից։
✨ Միացի՛ր մեզ և դարձրու քո երազանքը մասնագիտություն։

📞 Հարցերի դեպքում՝
📲 010 55 60 30 (ներքին 133)
📍 Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

#ՀՊՄՀ #մագիստրատուրա2026 #արվեստարհեստ #արվես #Կառավարում

03/07/2026

📌Հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Մանկավարժական համալսարանում կկայանա 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։

👩🏻‍🎓🧑🏻‍🎓Միջոցառման ընթացքում գերազանցության դիպլոմներ կշնորհվեն 104 գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների։

🔹Մյուս շրջանավարտները ավարտական վկայականները կստանան ըստ սահմանված ժամանակացույցի։
✔️08․07․2026թ․, ժամը՝ 13:30-ին՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ (2-րդ հարկի նախասրահ, Ալեք Մանուկյան 13)

📌Հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Մանկավարժական համալսարանում կկայանա 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։

👩🏻‍🎓🧑🏻‍🎓Միջոցառման ընթացքում գերազանցության դիպլոմներ կշնորհվեն 104 գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների։

🔹Մյուս շրջանավարտները ավարտական վկայականները կստանան ըստ սահմանված ժամանակացույցի։

✔️ 08․07․2026թ․, ժամը՝ 14:00-ին՝ Բանասիրական ֆակուլտետ (3-րդ հարկի նախասրահ, Ալեք Մանուկյան 13)

✔️08․07․2026թ․, ժամը՝ 13:30-ին՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ (2-րդ հարկի նախասրահ, Ալեք Մանուկյան 13)

✔️10․07․2026թ․, ժամը՝ 10:00-ին՝ Սկզբնական կրթության ֆակուլտետ (Կարմիր դահլիճ ,
Ալեք Մանուկյան 13 ա )

✔️08․07․2026թ․, ժամը՝ 14:00-ին՝ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ (Բանասիրական ֆակուկտետի դահլիճ, Ալեք Մանուկյան 13)

✔️09․07․2026թ․, ժամը՝ 11:00-ին՝ Կուլտուրայի ֆակուլտետ (Կարմիր դահլիճ, Ալեք Մանուկյան 13 ա )

✔️08․07․2026թ․, ժամը՝ 14:00-ին (Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ, Բանասիրական ֆակուլտետի դահլիճ, Ալեք Մանուկյան 13)

✔️09․07․2026թ․, ժամը՝ 10:00-ին՝ Օտար լեզուների ֆակուլտետ (Ալեք Մանուկյան 13)

✔️08․07․2026թ․, ժամը՝ 14:00-ին՝ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ (4-րդ հարկի նախասրահ, Տիգրան Մեծի 17)

✔️08․07․2026թ․, ժամը՝ 14:00-ին՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ ( Կարմիր դահլիճ, 3-րդ հարկ, Տիգրան Մեծի 17)

✔️08․07․2026թ․, ժամը՝ 14:00-ին՝ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ (Բանասիրական ֆակուլտետի դահլիճ, Ալեք Մանուկյան 13):

Photos from Մատենադարան - Matenadaran's post 02/07/2026

Մեր ամբիոնը սիրով և խորին հարգանքով շնորհավորում է իր հիմնադրին, անվանի գիտնականին և սիրված մանկավարժին՝ 95-ամյա հոբելյանի առթիվ։
📚Կան ուսուցիչներ, որոնք գիտելիք են փոխանցում, և կան ուսուցիչներ, որոնք ձևավորում են անհատականություններ, մտածողություն ու արժեքներ։ Մեր սիրելի Պարոն Հակոբյանը հենց այդպիսի մարդկանցից է։ Նրա դասախոսությունները, գիտական խորաթափանցությունը, նուրբ հումորն ու մարդկային բարձր արժանիքները կրթել և ոգեշնչել են արվեստաբանների բազմաթիվ սերունդների։
Մաղթում ենք ամուր առողջություն, խաղաղ ու լուսավոր տարիներ, անսպառ ուժ և երջանկություն։ Թող Ձեր հարուստ գիտական ու մարդկային ժառանգությունը դեռ երկար տարիներ շարունակի ճանապարհ ցույց տալ նոր սերունդներին։

25/06/2026

📢 ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴՆԵՐ,

📩 Ներբուհական քննությունների անցաթղթերը արդեն ուղարկվել են այն էլեկտրոնային փոստի հասցեներին, որոնցով գրանցվել եք դիմում-հայտը լրացնելիս։

✅ Խնդրում ենք ստուգել ձեր էլեկտրոնային փոստի Inbox և Spam բաժինները։

📌 Եթե անցաթուղթը չեք ստացել կամ ունեք հարցեր, կարող եք կապ հաստատել համալսարանի ընդունող հանձնաժողովի հետ։

☎️ +374 10 59 70 69
☎️ +374 77 59 70 69

#ՀՊՄՀ #Դիմորդ2026 #ՆերբուհականՔննություններ #Անցաթուղթ

❗️❗️Հարգելի դիմորդներ․ստուգեք ձեր էլեկտրոնային փոստը

13/06/2026

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն։

Դիմելու ժամկետները՝ կայքում ⤵ https://escs.am/am/news/36952

12/06/2026

📌 ՀՊՄՀ-ն հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա (հեռակա) ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելություն:

📑Փաստաթղթերն ընդունվում են․

✔️առկա ուսուցմամբ՝

🖇️առաջին փուլ՝ հունիսի 15-30-ը
🖇️երկրորդ փուլ՝ հուլիսի 1-ից օգոստոսի 21-ը։

✔️հեռակա ուսուցմամբ՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 11-ը։

📅 Ընդունելության քննությունները (հարցազրույցները) առկա ուսուցման համար կանցկացվեն օգոստոսի 24-28-ը, իսկ հեռակա ուսուցման համար՝․ սեպտեմբերի 14-18-ը:

📞☎️Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Դիմորդների ընդունելության և նախապատրաստական ծրագրերի բաժին (010) 597069 կամ (077) 597069։

📌 ՀՊՄՀ-ն հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա (հեռակա) ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելություն:

📑Փաստաթղթերն ընդունվում են․

✔️առկա ուսուցմամբ՝

🖇️առաջին փուլ՝ հունիսի 15-30-ը
🖇️երկրորդ փուլ՝ հուլիսի 1-ից օգոստոսի 21-ը։

✔️հեռակա ուսուցմամբ՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 11-ը։

📅 Ընդունելության քննությունները (հարցազրույցները) առկա ուսուցման համար կանցկացվեն օգոստոսի 24-28-ը, իսկ հեռակա ուսուցման համար՝ սեպտեմբերի 14-18-ը:

Պահանջվող փաստաթղթերին ծանոթացեք հղումից՝ https://aspu.am/hy/public/single_announcement/id/11/announcement_id/96։

📞☎️Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Դիմորդների ընդունելության և նախապատրաստական ծրագրերի բաժին՝ (010) 597069 կամ (077) 597069։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

13 Alek Manukyan Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00