20/05/2026
Ս.թ. մայիսի 16-ին Երևանի QSI միջազգային դպրոցում անցկացվեց գեղեցիկ միջազգային մշակութային միջոցառում՝ նվիրված դպրոցի 30-ամյակին։
Միջոցառման ընթացքում շուրջ 20 երկրներ ներկայացրին իրենց մշակույթը, ազգային ուտեստներն ու ավանդույթները։ Շատ հետաքրքիր էր նաև կորեական տաղավարը, որտեղ ներկայացված էին կորեական մշակույթը, ազգային հագուստները և կորեական հայտնի ուտեստը՝ բիբիմբաբը։
Երևանի պետական համալսարանում կորեերեն սովորող ուսանողները ևս մասնակցեցին այս միջոցառմանը։ Ուսանողների համար այն դարձավ ոչ միայն հետաքրքիր, այլև անմոռանալի մշակութային փորձառություն։
Շնորհակալություն կազմակերպիչներին ջերմ հրավերի, գեղեցիկ մթնոլորտի և անմոռանալի օրվա համար։
05/05/2026
Ս.թ. մայիսի 7-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Համաշխարհային պատմության ամբիոնի հայցորդ Աննա Տոմեյանը կներկայացնի «Ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն. Կորեայի Հանրապետությունը 1960–1987 թվականներին» թեմայով զեկուցում։
Զեկուցման շրջանակում կքննարկվեն 1960-1980-ական թվականներին Կորեայի Հանրապետությունում ավտորիտար վարչակարգերի ձևավորման նախադրյալները և զարգացման առանձնահատկությունները։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի կառավարման համակարգի, գաղափարախոսության և կրթական քաղաքականության դերին՝ որպես ավտորիտար կառավարման հիմնասյուների։ Կվերլուծվի նաև, թե ինչպես վերոնշյալ գործընթացները հանգեցրին 1987 թ. ժողովրդավարական անցմանը՝ ձևավորելով դրա սոցիալ-տնտեսական և մտավոր նախադրյալները։
Մուտքն ազատ է։
28/04/2026
📢📚 Ամփոփվեց «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքը
Ս.թ. ապրիլի 28-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ի 408 լսարանում կայացավ «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքի եզրափակիչ դասախոսությունը, որը կազմակերպվեց Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի Կորեական ուսումնասիրությունների ռազմավարական հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։
🎓 «Ժամանակակից սոցիալական խնդիրները Կորեայում․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ավստրալիայի Մոնաշ համալսարանի կորեագիտության դասախոս Հյեին Էլլեն Չոն։
🌏 Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց ժամանակակից կորեական հասարակության հիմնական խնդիրներին և մարտահրավերներին՝ քննարկելով դրանց սոցիալական, տնտեսական և մշակութային պատճառները, ինչպես նաև հնարավոր զարգացման ուղիները։
💬 Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան։
🤝 Հուսով ենք, որ նման նախաձեռնությունները կշարունակվեն՝ նպաստելով կորեագիտության զարգացմանը Հայաստանում։
23/04/2026
Dear Participants,
We are pleased to invite you to the final lecture of the e-Korean Studies Basic Lecture Series.
🎤 Speaker: Hyein Ellen Cho
Lecturer in Korean Studies at the School of Languages, Literatures, Cultures and Linguistics and a core member of the Monash University Korean Studies Research Hub, Monash University, Australia
📖 Topic: Contemporary Social Issues in Korea: Challenges and Opportunities
🗓️ Date: April 28 (Tuesday)
⏰ Time: 12:50 PM
📍 Location: Yerevan State University, Faculty of International Relations, 4th floor, Hybrid Smart Classroom (Room 405)
A Q&A session will follow the lecture.
📌 Please note:
• The lecture will be conducted in English.
• Please prepare your questions in advance.
• Kindly arrive on time.
We warmly invite you to join us for this final session of the series.
22/04/2026
📢📚 Շարունակվում է «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքը
Ս.թ. ապրիլի 21-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ի 405 լսարանում կայացավ «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքի վեցերորդ հանդիպումը, որը կազմակերպվեց Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի Կորեական ուսումնասիրությունների ռազմավարական հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։
🎓 «Հարավային Կորեայի տնտեսական զարգացումը․ անցյալից մինչև մեր օրերը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ավստրալիայի Մակքուորի համալսարանի (Macquarie University) քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Սոնգ Յունգ Կիմը։
💬 Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին քննարկմանը։
👏 Շնորհակալություն բանախոսին՝ բովանդակալից և հետաքրքիր դասախոսության համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար։
17/04/2026
Dear Participants,
We are pleased to inform you about the upcoming lecture in the e-Korean Studies Basic Lecture Series.
🎤 Speaker: Sung-Young Kim
Associate Professor & Chair of the Discipline of Politics and International Relations, Macquarie University, Australia
📖 Topic: Economic Development of South Korea: Past to the Present
🗓️ Date: April 21 (Tuesday)
⏰ Time: 12:50-14:15
📍 Location: Yerevan State University, Faculty of International Relations, 4th floor, Hybrid Smart Classroom (Room 405)
A Q&A session will follow the lecture.
📌 Please note:
• The lecture will be conducted in English.
• Please prepare your questions in advance.
• Kindly arrive on time.
We look forward to your participation.
17/04/2026
📢📚Շարունակվում է «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքը
Ս.թ. ապրիլի 17-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ի 405 լսարանում կայացավ «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքի հինգերորդ հանդիպումը, որը կազմակերպվում է Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի Կորեական ուսումնասիրությունների ռազմավարական հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։
🎓 «Պատկերացում Հյուսիսային Կորեայի մասին․ հայացք մեկուսացված երկրին՝ քարոզչությունից դուրս» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Օքլենդի համալսարանի Ասիական լեզուների և մշակույթի բաժնի ասպիրանտ Վիոլա Ֆրեդդին։
📖 Դասախոսության ընթացքում ներկայացվեց Հյուսիսային Կորեայի համապարփակ պատկերը՝ սկսած երկրի ձևավորման պատմությունից մինչև դրա հիմնարար գաղափարախոսությունը և ազդեցությունը պետության զարգացման ու աշխարհընկալման վրա։ Դասախոսության հիմնական նպատակն էր ներկայացնել Հյուսիսային Կորեան բազմակողմանի դիտանկյունից՝ հաղթահարելով տարածված կարծրատիպերը և խթանելով ավելի խորը, քննադատական ըմբռնում։
💬 Դասախոսությունից հետո տեղի ունեցավ ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին քննարկմանը։
👏 Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար։
15/04/2026
Dear Participants,
We are pleased to inform you about the upcoming lecture in the e-Korean Studies Basic Lecture Series.
🎤 Speaker: Viola Freddi
PhD Candidate in Asian Languages and Cultures, Faculty of Arts and Education, University of Auckland, New Zealand
📖 Topic: Understanding North Korea: A Look into the “Hermit Kingdom” Beyond Propaganda
🗓️ Date: April 17 (Friday)
⏰ Time: 11:00 – 12:30
📍 Location: Yerevan State University, Faculty of International Relations, 4th floor, Hybrid Smart Classroom (Room 405)
A Q&A session will follow the lecture.
📌 Please note:
• The lecture will be conducted in English.
• Please prepare your questions in advance.
• Kindly arrive on time.
We look forward to your participation.
14/04/2026
📢📚 Շարունակվում է «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքը
Ս.թ. ապրիլի 14-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ի 405 լսարանում կայացավ «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքի չորրորդ հանդիպումը, որը կազմակերպվում է Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի Կորեական ուսումնասիրությունների ռազմավարական հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։
🎓 «Համ սահմաններից այն կողմ՝ բացահայտելով կորեական խոհանոցը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Օքլենդի համալսարանի կորեագիտության ոլորտի հետազոտող Լին Սուն-Չոն Փարկը։
💬 Դասախոսությունից հետո տեղի ունեցավ ակտիվ և հետաքրքիր հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան քննարկելու կորեական խոհանոցի մշակութային առանձնահատկությունները, դրա տարածումը աշխարհում և կապը կորեական ինքնության հետ։
👏 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար։
12/04/2026
Dear Participants,
We are pleased to inform you about the upcoming lecture in the e-Korean Studies Basic Lecture Series.
🎤 Speaker: Lynne Soon-Chean Park
Research Fellow in Korean Studies at the University of Auckland, specializing in an interdisciplinary approach that integrates social work, migration, and Korean/Asian studies
📖 Topic: A Taste Beyond Borders: Discovering Korean Cuisine
🗓️ Date: April 14 (Tuesday)
⏰ Time: 11:00 - 12:30
📍 Location: Yerevan State University, Faculty of International Relations, 4th floor, Hybrid Smart Classroom (Room 405)
A Q&A session will follow the lecture.
📌 Please note:
• The lecture will be conducted in English.
• Please prepare your questions in advance.
• Kindly arrive on time.
We look forward to your participation.
10/04/2026
📢📚 Շարունակվում է «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքը
Ս.թ. ապրիլի 10-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ի 405 լսարանում կայացավ «e-Korean Studies Basic Lecture Series» դասախոսությունների շարքի հերթական հանդիպումը, որը կազմակերպվել է Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի Կորեական ուսումնասիրությունների ռազմավարական հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։
🎓 «Հյուսիսային Կորեայի պատկերը Հարավային Կորեայի զանգվածային մշակույթում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Նոր Զելանդիայի Վելինգտոնի Վիկտորիա համալսարանի դասախոս Սթիվեն Էպշտեյնը։
💬 Դասախոսությունից հետո տեղի ունեցավ հետաքրքիր հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բանախոսի հետ քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը և խորացնելու իրենց գիտելիքները թեմայի շուրջ։