Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջ

Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջ

Share

ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ/նախկին քիմիական տեխնիկում
YEREVAN STATE TECHNOLOGICAL COLLEGE SNCO

21/08/2026

📍📍📍

❗️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների

Մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։

Ոլորտային մասնագիտություններով՝ մշակույթի և արվեստի, սպորտի, ինչպես նաև բժշկության ոլորտների այն որակավորումներով, որոնց ընդունելության համար սահմանված է քննություն, կարող են հայտագրվել այն դիմորդները, որոնք ընդունելության առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։

✅Դիմում-հայտերի ներկայացումը մեկնարկել է օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00-ն։

Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ ծնողի կողմից ստեղծված օգտատիրոջ էջից:

Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար կամ վճարովի ուսուցման հիմունքով։

Քայլերի հաջորդականությունը ⤵
https://escs.gov.am/articles/announcements/214

21/08/2026

📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📢

🔰Հարգելի ուսանողներ, թափուր տեղերի հայտագրումը բաց է👇
🔰Հայտագրվել կարող եք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 24-ը` ժամը 18։00-ը ներառյալ։

Photos from Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջ's post 19/08/2026

📢ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📢

📚Սիրով ներկայացնում ենք 2026-2027 ուս. տարվա ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքները՝ նախնական մասնագիտական կրթությամբ:
🤝 Շնորհավորում ենք մրցույթը հաղթահարած մեր բոլոր դիմորդներին։

Photos from Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջ's post 19/08/2026

📢ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📢

📚 Սիրով ներկայացնում ենք 2026-2027ուս. տարվա ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքները՝ միջին մասնագիտական կրթությամբ:
🤝 Շնորհավորում ենք մրցույթը հաղթահարած մեր բոլոր դիմորդներին։

18/08/2026

📢📢📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ դիմորդներ, խնդրում ենք մինչև 24.08.2026 թ. քոլեջ ներկայացնել փաստաթղթերի հետևյալ փաթեթը․

📸 4 լուսանկար
🪪 Անձը հաստատող փաստաթուղթ
🎓 Ավարտական վկայական
📄 Արտոնությունների վերաբերյալ փաստաթղթեր
🏠 Տեղեկանք փաստացի բնակության վայրից
🏫 Տեղեկանք վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ դպրոցում սովորելու և ավարտելու մասին (միայն օտարերկրյա քաղաքացիների համար)
📋 Կցագրման փաստաթուղթ` մինչև 2010 թ. ծնված տղաների համար, առկայության դեպքում (2010 թ. ներառյալ)

⏰ Վերջնաժամկետ՝ 24.08.2026 թ.

Խնդրում ենք փաստաթղթերը ներկայացնել բնօրինակ և պատճենահանված տարբերակով` սահմանված ժամկետում։

Photos from Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջ's post 17/08/2026

📍📍📍

12/08/2026

📌📌ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📍

📜ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ👇

🔰Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ մանկավարժի հետևյալ թափուր տեղերի համար.
1. 📚ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ
2. 📚ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
3. 📚ՔԻՄԻԱ
4. 📚ՁԵՌՔԵՐԻ և ՈՏՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ /160 ժամ մոդուլ/
5. 📚ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ մասնագիտության ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ
6. 📚 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄ (սերտիֆիկատում) մասնագիտության ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ
7.📚ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ
8. 📚ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ մասնագիտության ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ
9. 📚ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

✅️✅️
📍📍Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով համապատասխանում է.
- Հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում' «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26- րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին
- 🔰Մասնագիտական առարկաների դեպքում' տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչով սահմանված պահանջներին:
🔰Մրցույթն անցկացվում է բանավոր' հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք էքոլեջի կադրերի բաժին ներկայացնել'
✅️ դիմում (Ձև1),
✅️ կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
✅️անձնագիր (բնօրինակը և պատճենը),
✅️աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
✅️ինքնակենսագրություն (Ձև 4),
✅️մեկ լուսանկար' 3x4 չափի,
✅️ այլ պետությունների քաղաքացիները' Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ'
Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
✅️Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակի պատճենը),
✅️Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
🔰 Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև Օգոստոսի 25-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-16:00-ը: Մրցույթը տեղի կունենա Օգոստոսի 28-ին:
Փաստաթղթերը ներկայացնել "Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ" ՊՈԱԿ
ք. Երևան, Բագրատունյաց 71
☎️ Հեռախոս՝ 010-48-06-41, 48-71-80,
+37477688283

Photos from Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջ's post 11/08/2026

📢ՈՒՇԱԴՐՈԻԹՅՈՒՆ📢
👇👇
🙋‍♀️ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴՆԵՐ💁

📚📚ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ📚

Ընդունելությունը շարունակվում է հետևյալ մասնագիտություններով👇
Շտապե'ք 📌📌

Photos from Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջ's post 04/08/2026

📚📚📚
✅️Ներկայացնում ենք Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի ոլորտային` 🔰"Դեղագործություն"և 🔰"Ատամնատեխնիկական գործ" մասնագիտությունների ընդունելության քննությունների արդյունքները👇

29/07/2026

ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴ‼️‼️
💊 Քո գիտելիքը կարող է դառնալ ինչ-որ մեկի առողջության գրավականը։
Ընտրի՛ր Դեղագործություն բաժինը և ձեռք բեր այնպիսի մասնագիտություն, որը միավորում է գիտությունը, պատասխանատվությունն ու մարդասիրությունը։
🚃 Մեր քոլեջում քեզ սպասում են՝
✔️ Որակյալ կրթություն
✔️ Ժամանակակից գործնական ուսուցում
✔️ Փորձառու դասախոսներ
✔️ Մասնագիտական պրակտիկա
✔️ Պահանջված մասնագիտություն և իրական կարիերայի հնարավորություն
Մի՛ ընտրիր պարզապես մասնագիտություն․ ընտրի՛ր ապագա, որով կհպարտանաս

📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📢

📢ՀԱՐԳԵԼԻ' ԴԻՄՈՐԴՆԵՐ💁🙋‍♀️
👇Ներքոնշյալ ոլորտային մասնագիտություններով ընդունելության ժամկետն ավարտվում է 31.07.2026 թ-ին, տեղերն էլ սահմանափակ են։
📌📌ՇՏԱՊԵ'Ք👇

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Բագրատունյաց 71 ("Նաիրիտ" գործարանի դիմաց, Գործարանային մետրոյի հարևանությամբ)
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00