Center for Educational Research and Consulting

Website

Center for Educational Research and Consulting Center for educational research and consulting is research company specialized in educational research, youth studies.

For more information on our portfolio please visit www.e-research.am. Center for educational research and consulting is providing following activities: educational researches
sociological researches
sociological consulting
sociological trainings
professional translations

Սեպտեմբերի 24-25-ը մասնակցեցինք «Թվային փոխակերպումը բուհերի կառավարման և ղեկավարման համակարգում» թեմայով տեխնիկական աջա...
30/09/2026

Սեպտեմբերի 24-25-ը մասնակցեցինք «Թվային փոխակերպումը բուհերի կառավարման և ղեկավարման համակարգում» թեմայով տեխնիկական աջակցության երկօրյա առաքելությանը, որի շրջանակներում որպես փորձագետ էր հանդես գալիս Հունաստանի Սալոնիկի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Թրասիվուլոս Ցիացոսը։

Երկօրյա առաքելության նպատակն էր քննարկել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում թվային փոխակերպման ընթացիկ գործընթացները, համալսարանների կառավարման և վարչարարության թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև ուսումնասիրել բուհերի կառավարման թվայնացման եվրոպական փորձը։

Շնորհակալություն Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակին միջոցառման կազմակերպման համար։

National Erasmus+ Office Armenia

28/09/2026

🕯️ Սեպտեմբերի 27-ը ոչ միայն 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցն է։ Այն նաև հիշելու, հարցեր տալու և հասկանալու անհրաժեշտության օր է։

Պատերազմը ավարտվում է, սակայն դրա սոցիալական և կենսագրական հետևանքները շարունակվում են՝ երիտասարդների կրթական ու մասնագիտական ուղիներում, սոցիալական հարաբերություններում, ինքնուրույնության ձևավորման, ապագայի պատկերացումների և հույսի կառուցման գործընթացներում։

🔎 Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը տարիներ շարունակ ուսումնասիրել է այս գործընթացները՝ տարբեր հետազոտական աշխատանքների շրջանակում։

Մեր ուսումնասիրություններում անդրադարձել ենք՝
• երիտասարդների սոցիալական հարմարմանը,
• կենսագրական անցումներին,
• անկախության ձևավորմանը,
• կրթական և մասնագիտական ընտրություններին,
• անորոշության պայմաններում ապրելու փորձառությանը,
• ապագայի պատկերացումներին և հույսի կառուցմանը։

📖 2025 օգոստոսից 2026 թ սեպտեմբեր ընթացքում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ իրականացրել ենք «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» հետազոտական կարևոր մի նախագիծ, որի արդյունքներից է մենագրությունը՝
«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում»: Մենագրությունը, հիմնված քանակական և որակական տվյալների վրա, վերլուծում է Հայաստանի երիտասարդների փորձառությունները հետպատերազմյան հասարակության վերափոխումների համատեքստում։

📚 Մեր հետազոտություններից ծնված գիտելիքը շարունակել ենք ներկայացնել նաև գիտական հոդվածներում, զեկույցներում և միջազգային գիտաժողովներում։

Մեզ համար հետազոտությունը միայն անցյալը փաստագրելու միջոց չէ։
Այն հնարավորություն է՝
→ հասկանալու անցյալը և ներկան,
→ դիտարկելու և վերլուծելու երկարաժամկետ հետևանքները,
→ և մտածելու ապագայի մասին։

🔗 Մենագրությունը և հոդվածները՝ մեկնաբանությունում։

📍 Warsaw | ESA 2026Ուրախ ենք մասնակցել European Sociological Association (ESA) 2026 գիտաժողովին՝ Վարշավայում։Մասնագիտակա...
27/08/2026

📍 Warsaw | ESA 2026

Ուրախ ենք մասնակցել European Sociological Association (ESA) 2026 գիտաժողովին՝ Վարշավայում։

Մասնագիտական քննարկումներ, նոր գիտական կապեր և կարևոր մտքեր՝ սոցիոլոգիայի, երիտասարդության և ժամանակակից հասարակությունների վերաբերյալ։

Հայաստանի երիտասարդության վերաբերյալ մեր հետազոտությունը Մարինա Գալստյանը ներկայացրեց սոցիոլոգիական այս կարևոր միջազգային գիտական հարթակում։ 🇦🇲

🌍 Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրն էԵրիտասարդությունը սոցիոլոգիական հետազոտության մեջ միայն տարիքային խումբ...
12/08/2026

🌍 Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրն է

Երիտասարդությունը սոցիոլոգիական հետազոտության մեջ միայն տարիքային խումբ չէ։ Այն կյանքի փուլ է, որտեղ ձևավորվում են ինքնությունը, ինքնուրույնությունը, կրթական և մասնագիտական ուղիները, սոցիալական կապերը և ապագայի վերաբերյալ պատկերացումները։

«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության հիմքում հենց այս հարցադրումն է՝ ինչպե՞ս են Հայաստանի երիտասարդները կառուցում իրենց կենսագրությունն ու ապագան անորոշության պայմաններում։

2020 թվականի պատերազմը, 2023 թվականի բռնի տեղահանումը, տնտեսական և սոցիալական դժվարությունները խորապես փոխեցին երիտասարդների կյանքի պայմաններն ու ապագայի վերաբերյալ պատկերացումները։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ այս պայմաններում երիտասարդների կենսագրություններում նկատելի են «կենսագրական խզման» և «ժամանակի սեղմման» երևույթները․ երկարաժամկետ ծրագրավորումը դառնում է ավելի բարդ, իսկ ապագան՝ ավելի անկանխատեսելի։
Միևնույն ժամանակ, անորոշությունը չի նշանակում հույսի բացակայություն։
Երիտասարդների փորձառություններում հույսը դրսևորվում է որպես ապագան պատկերացնելու, ընտրություններ կատարելու, հարմարվելու և սեփական կյանքի նկատմամբ որոշակի վերահսկողություն պահպանելու կարողություն և ռեսուրս։

📊 Մենագրության մեջ ներկայացված է նաև երիտասարդների անկախության համաթիվը՝ 4 փոխկապակցված չափումներով՝
ֆինանսական • տնտեսական • մտավոր • առօրյա կյանքի անկախություն։ Մենագրությունում ներկայացված է նաև երիտասարդների տիպաբանությունը։

📚 Այսօր՝ Երիտասարդության միջազգային օրը, կարծում ենք հատկապես կարևոր է երիտասարդներին ոչ միայն դիտարկել որպես «ապագայի սերունդ», այլև հասկանալ նրանց որպես ներկայի սոցիալական դերակատարների, որոնց փորձառությունները կարևոր ցուցիչ են մեր հասարակության փոփոխությունների մասին։
Երիտասարդության մասին հետազոտել նշանակում է ուսումնասիրել այսօրվա այն հասարակությունը, որում ապրում են երիտասարդները։

📖 «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում», Մ.Կ. Գալստյան, Մենագրություն, ԵՊՀ հրատ., 2026

Մենագրության հղումը մեկնաբանությունում։

#ԵրիտասարդությանՄիջազգայինՕր #ՀայաստանիԵրիտասարդները #Երիտասարդություն

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա խորհրդին համահունչ ուրախ ենք քննարկել երիտասարդների վերաբերյալ մենագրութ...
11/08/2026

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա խորհրդին համահունչ ուրախ ենք քննարկել երիտասարդների վերաբերյալ մենագրությունը։

Շնորհակալություն Enlight Studies համագործակցության համար։

📊 Որքանո՞վ են Հայաստանի երիտասարդները անկախ։🇦🇲 Մեր հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի երիտասարդների անկախության ինդե...
23/07/2026

📊 Որքանո՞վ են Հայաստանի երիտասարդները անկախ։

🇦🇲 Մեր հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի երիտասարդների անկախության ինդեքսը կազմում է 0.58 (1.00 առավելագույն հնարավոր արժեքի դեպքում)։

📌 Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ Հայաստանի երիտասարդների անցումները դեպի անկախության ոչ գծային, հաճախ խզված և հակասական բնույթի են։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն

22/07/2026

🗳️🙋🙋‍♀️🧩Քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցությունը բնութագրող ցուցանիշները (14 ցուցանիշ) ևս կարևոր մասն են կազմել մեր հետազոտության մեջ։ Չնայած այդ ցուցանիշները չեն ներառվել անկախության ինդեքսի չափման մեջ, սակայն առանց դրանց չափման հնարավոր չէր լինի ստանալ երիտասարդների համալիր բնութագիրը։

📊 Մեր հետազոտության համաձայն՝ քաղաքացիական ակտիվության և մասնակցության ենթացուցանիշը կազմում է ընդամենը 0.26, ինչը ամենացածրն է երիտասարդների անկախության բոլոր ենթացուցանիշների շարքում։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղաքացիական ակտիվության վրա ազդում են սեռը, տարիքը, կրթական մակարդակը և բնակության վայրը.
🔹 Աղջիկների ցուցանիշը (0.29) փոքր-ինչ բարձր է տղաների ցուցանիշից (0.25)։
🔹 Ամենաակտիվը 18–22 տարեկան երիտասարդներն են (0.31), մինչդեռ տարիքի աճին զուգահեռ ակտիվությունը նվազում է։
🔹 Կրթությունն ունի էական նշանակություն. մագիստրոսական կրթություն ունեցող երիտասարդների ցուցանիշը հասնում է 0.39, իսկ բուհերի ուսանողներինը՝ 0.40, մինչդեռ միայն միջնակարգ կրթություն ունեցողների դեպքում այն կազմում է ընդամենը 0.18։
🔹 Բնակավայրերի միջև տարբերությունները մեծ չեն, սակայն Երևանի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը (0.25) փոքր-ինչ զիջում է քաղաքների (0.28) և գյուղերի (0.27) երիտասարդներին։
📌 Ամենաբարձր քաղաքացիական ակտիվությունը բնորոշ է 18–22 տարեկան քաղաքաբնակ և գյուղաբնակ աղջիկներին, ինչպես նաև քաղաքաբնակ տղաներին, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է 30–35 տարեկան երևանաբնակ տղաների շրջանում։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն

Ուրախ ենք լինում, երբ առիթ և հնարավորություն ենք ունենում երիտասարդներին ներկայացնելու երիտասարդների վերաբերյալ մեր հետա...
21/07/2026

Ուրախ ենք լինում, երբ առիթ և հնարավորություն ենք ունենում երիտասարդներին ներկայացնելու երիտասարդների վերաբերյալ մեր հետազոտության արդյունքները և միասին քննարկելու նրանց կարևոր մեկնաբանությունները։

Շնորհակալ ենք Restart հիմնադրամին այդ առիթի և հնարավորության համար, որը ստեղծվել է հիմնադրամի կողմից իրականացվող Participatory Policy Labs նախագծի շրջանակներում։

Շնորհակալ ենք մասնակից երիտասարդներին կարևոր հարցերի և դիտարկումների համար։

📊 Հայաստանի երիտասարդների առօրյա ինքնուրույնությունը՝ ամենաբարձր ենթացուցանիշըՀայաստանի երիտասարդների անկախության ինդեքս...
20/07/2026

📊 Հայաստանի երիտասարդների առօրյա ինքնուրույնությունը՝ ամենաբարձր ենթացուցանիշը

Հայաստանի երիտասարդների անկախության ինդեքսի շրջանակում ուսումնասիրված ենթացուցանիշներից առօրյա ինքնուրույնությունն ունի ամենաբարձր արժեքը։ Սակայն, 2022 թվականի համեմատ այն որոշակի նվազում է արձանագրել՝ 0.70-ից հասնելով 0.67-ի։

Այս ենթացուցանիշը զգալիորեն պայմանավորված է մի շարք սոցիալ-ժողովրդագրական գործոններով՝ հատկապես սեռով, զբաղվածությամբ, կրթությամբ և բնակության վայրով։

🔹 Առօրյա ինքնուրույնության ամենաբարձր մակարդակը բնորոշ է 30-35 տարեկան գյուղաբնակ և քաղաքաբնակ տղաներին՝ 0.80 ցուցանիշով։

🔹 Ամենացածր ցուցանիշը դիտարկվել է 18-22 տարեկան քաղաքաբնակ և գյուղաբնակ աղջիկների շրջանում՝ կազմելով 0.52։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն
#ինֆոգրաֆիկա61

📊 Մտավոր անկախությունը՝ երիտասարդների ամենահամասեռ ցուցանիշըՀայաստանի երիտասարդների անկախության ինդեքսի շրջանակում ուսու...
17/07/2026

📊 Մտավոր անկախությունը՝ երիտասարդների ամենահամասեռ ցուցանիշը

Հայաստանի երիտասարդների անկախության ինդեքսի շրջանակում ուսումնասիրված ենթացուցանիշներից մտավոր անկախությունն առանձնանում է որպես ամենահամասեռ բաշխված ցուցանիշը։ Անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և այլ սոցիալ-ժողովրդագրական բնութագրերից՝ դրա մակարդակը գրեթե նույնն է երիտասարդների տարբեր խմբերի շրջանում։

Այնուամենայնիվ, որոշ տարբերություններ արձանագրվել են.

🔹 Ամենաբարձր մտավոր անկախությունը դրսևորվել է 18-22 տարեկան քաղաքաբնակ աղջիկների և 30-35 տարեկան երևանաբնակ աղջիկների շրջանում՝ համապատասխանաբար 0.69 և 0.68 ցուցանիշներով։

🔹 Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 23-29 տարեկան գյուղաբնակ աղջիկների և 30-35 տարեկան երևանաբնակ տղաների շրջանում՝ կազմելով 0.59։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն
#ինֆոգրաֆիկա60

Address

Vazgen Sargsyan 26/3
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Center for Educational Research and Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share