14/05/2026
🇫🇷 👇
🇦🇲 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու համար 8-րդ, 10-րդ և 11-րդ (Հայկական և ֆրանսիական բաժիններ) դասարանների աշակերտներն այսօր մասնակցեցին հիշատակի արարողության և ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության հուշահամալիրում:
🚩Dans le cadre de l'enseignement de la mémoire et l'hommage aux victimes du Génocide arménien les élèves de 4ème, 2nde SF, 2nde SA, 1ère SF et 1ère SA, ont participé aujourd'hui à un temps de recueillement et de dépose de fleurs au mémorial du Génocide.
08/05/2026
📢 ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍԻ ԱՆՎԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ
- Ֆրանսերենը որպես օտար լեզվի ուսուցիչ
Թեկնածությունները հարկավոր է փոխանցել [email protected] էլ․հասցեով:
Ավելին ➡️https://lyceefrancais.am/hy/ashxatanq/
📢 LE LYCÉE INTERNATIONAL FRANÇAIS ANATOLE FRANCE D'EREVAN, ARMÉNIE, RECRUTE
- Enseignant(e) de FLE (français langue étrangère)
Candidatures à adresser à [email protected]
Plus d'information ➡️https://lyceefrancais.am/3593-2/
#ֆրանսիական #կրթահամալիր #ԱնատոլՖրանս #դպրոց #մանկապարտեզ #կրթություն
07/05/2026
🇫🇷 👇
🇦🇲 «Erev’en français» (Երևանը ֆրանսերենով) նախագծի շրջանակում 3-րդ Բ դասարանի աշակերտներն իրականացրել են «Ֆրանսերեն բառերի որս Երևանում» խորագրով ինքնատիպ ու զվարճալի մի աշխատանք:
Զինված լուսանկարչական ապարատներով 📸 և հետաքրքրասիրությամբ 🕵️♂️՝ նրանք շրջել են քաղաքում՝ փնտրելով ֆրանսերենի հետքերը քաղաքային միջավայրում:
Իրենց հետազոտության ընթացքում նրանք լուսանկարել են խանութների ցուցանակներ, ազդագրեր, ինչպես նաև ֆրանսերեն բառեր օգտագործող ռեստորանների ու սրճարանների անվանումներ:
Այս աշխատանքը նրանց թույլ տվեց գիտակցել ֆրանսերենի առկայությունը իրենց առօրյա միջավայրում՝ միաժամանակ զարգացնելով դիտողականությունն ու հետաքրքրությունը լեզվի նկատմամբ 👀📚 :
Աշակերտները այնուհետև միավորեցին իրենց բացահայտումները՝ ստեղծելով հարուստ ու գունեղ մի ցուցահանդես, որտեղ ներկայացրել են իրենց լուսանկարները 📷:
✨Այս նախագիծը դարձավ ուսուցման հրաշալի հնարավորություն՝ համադրելով լեզուն, մշակույթը և քաղաքի բացահայտումը։
🚩Dans le cadre du projet «Erev’en français», les élèves de CE2 B ont mené une activité originale et ludique intitulée «Chasse aux mots français à Erevan».
Munis d’appareils photo 📸 et animés par leur curiosité🕵️♂️, ils sont partis à la découverte de leur ville à la recherche de traces de la langue française dans l’espace urbain.
Au fil de leur exploration, ils ont photographié des enseignes de magasins, des affiches, ainsi que des noms de restaurants et de cafés utilisant des mots français. Ce travail leur a permis de prendre conscience de la présence du français dans leur environnement quotidien, tout en développant leur sens de l’observation et leur intérêt pour la langue 👀📚 .
Les élèves ont ensuite mis en commun leurs découvertes pour créer une exposition riche et colorée, présentant leurs photos 📷 et leurs trouvailles.
✨Ce projet a été une belle occasion d’apprendre autrement, en alliant langue, culture et découverte de la ville.
ZECO - AEFE
06/05/2026
🇫🇷👇
🇦🇲 2026 թվականի մայիսի 16-ին`շաբաթ օրը, առավոտյան 11։00-ին Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի դռները բաց կլինեն բոլորի համար:
Բաց դռների օրվա ընթացքում Ձեզ կներկայացվի տեղեկատվություն գրանցման պայմանների, ուսուցման ծրագրերի, դասավանդման մեթոդների և դիպլոմների վերաբերյալ:
Այցելելու համար կարող եք գրանցվել՝ լրացնելով ձևաթուղթը՝ https://forms.gle/yKqZsivQFhSVEp7T9 կամ զանգահարելով +374 11 58 36 64:
📍Հասցե՝ Երևան, Բուռնազյան 37
📧Էլ. Փոստ՝ [email protected]
🌐Կայք՝ lyceefrancais.am
🚩 Le samedi 16 mai 2026 à 11h00 les portes du Lycée international français Anatole France seront ouvertes pour tous.
Lors de ces portes ouvertes des informations sur les conditions d'inscriptions, les programmes d'enseignement, les méthodes pédagogiques, les diplômes délivrés vous seront présentées.
Nous vous remercions de vous inscrire pour la visite en renseignant le formulaire https://forms.gle/yKqZsivQFhSVEp7T9 ou en appelant le +374 11 58 36 64.
📍Adresse: 37 rue Burnazian, Erevan, Arménie
📧E-mail : [email protected]
🌐Site: lyceefrancais.am
ZECO - AEFE
#գրանցում #դպրոց #մանկապարտեզ #կրթություն
05/05/2026
🇫🇷 👇
🇦🇲 Կոմիտասի լռության մեջ ծնված արվեստը🎶🌿
Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հյուրընկալել էր 9-րդ Ա և Բ դասարանների աշակերտներին, ովքեր եկել էին ոչ միայն ծանոթանալու Մեծն երաժշտի ժառանգությանը, այլև ներկայացնելու իրենց ստեղծագործական աշխատանքները։
Գրականության և երաժշտության դասերին ստացած գիտելիքների շնորհիվ թանգարանային այցը դարձավ ուսումնական գործընթացի կենդանի շարունակությունը ։ Աշակերտները քայլ առ քայլ բացահայտեցին Վարդապետի կյանքի ուղին՝ ձեռագրերից մինչև հոգևոր մեղեդիներ ✍️🎵 ։
Այցելության առանցքը աշակերտների պատրաստած կոլաժների ցուցադրությունն էր 🎨 : Յուրաքանչյուր աշխատանք Կոմիտասի կերպարի յուրօրինակ մեկնաբանությունն էր ժամանակակից դիտանկյունից․ ոմանք նրան պատկերել էին որպես հոգևոր առաջնորդ, մյուսները՝ որպես ժողովրդի ցավն ու հույսը կրող արվեստագետ։
Այս այցելությունը վերածվեց սերունդների միջև մշակութային երկխոսության🤝։
Աշակերտները հեռացան ստեղծագործելու նոր մոտիվացիայով՝ ապացուցելով, որ Կոմիտասի արվեստը շարունակում է ապրել նաև երիտասարդների սրտերում։
🚩L'art né du silence de Komitas 🎶🌿
Le Musée-Institut Komitas, situé au cœur d'Erevan, a accueilli les élèves de 3ème A et B pour une rencontre culturelle unique. Ces derniers sont venus non seulement pour découvrir l'héritage du grand musicien, mais aussi pour présenter leurs propres travaux créatifs.
Grâce aux connaissances acquises lors des cours de littérature et de musique, cette visite s'est transformée en un prolongement vivant de leur apprentissage. Pas à pas, les élèves ont découvert le parcours de la vie du compositeur, explorant ses manuscrits et écoutant ses mélodies sacrées et folkloriques ✍️🎵.
Le point fort de la visite fut l'exposition de collages réalisés par les élèves 🎨. Chaque œuvre offrait une perspective moderne sur la figure de Komitas : certains l'ont représenté comme un chef spirituel, d'autres comme l'artiste portant la douleur et l'espoir de son peuple.
Cette visite a transcendé le simple cadre scolaire pour devenir un véritable dialogue culturel 🤝 entre les générations.
Les élèves sont repartis avec une nouvelle motivation de créer et de ressentir, prouvant que l'art de Komitas continue de vivre à travers le regard de la jeunesse.
ZECO - AEFE
01/05/2026
🇫🇷👇
🇦🇲Մոլորակների օլիմպիադա – An’Étoile France նախագիծ 🌍✨
Մեր 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին հրաշալի Օլիմպիադայի, որը կազմակերպվել էր Լիոնի զբոսայգում՝ An’Étoile France համակարգի «Մոլորակներ» նախագծի շրջանակներում:
Ծրագրում՝ համագործակցություն, սպորտային մարտահրավերներ և, ամենակարևորը, շատ բարձր տրամադրություն։ Այս առավոտը հնարավորություն տվեց յուրաքանչյուրին ապրել միասնականության պահ անկախ աշակերտների մարզական պատրաստվածությունից:
👏 Մենք բարձր ենք գնահատում բոլոր աշակերտների ներգրավվածությունը, թիմային ոգին և վճռականությունը, որոնք մեծապես նպաստեցին այս միջոցառման հաջողությանը:
Արդյունքներից զատ, հենց նրանց օրինակելի վարքը, սպորտային արժեքների նկատմամբ հարգանքը և ընկերական համերաշխությունն են, որ կազմում են այս փորձառության իրական արժեքը։
🎉 Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորին այս հաջողության համար:
🚩Olympiade des Planètes – Projet An’Étoile France ✨🌍
Nos élèves de CM2, 6ème et 5ème ont participé à une belle Olympiade organisée au Parc de Lyon, dans le cadre du projet des Planètes du système An’Étoile France.
Au programme : coopération, défis sportifs et surtout beaucoup de bonne humeur ! Cette matinée a permis à chacun de vivre un moment de cohésion, accessible à tous, sportifs comme non sportifs.
👏 Nous tenons à saluer l’engagement, l’esprit d’équipe et la détermination de tous les élèves, qui ont largement contribué à la réussite de cet événement.
Au-delà des performances, c’est leur attitude exemplaire, le respect des valeurs sportives et la solidarité entre camarades qui font toute la richesse de cette expérience.
Encore bravo à toutes et à tous pour cette réussite ! 🎉
ZECO - AEFE
28/04/2026
🇫🇷 👇
🇦🇲 Անդրադարձ Չայկովսկու անվան դպրոցի երաժիշտների տպավորիչ այցին 🎶
Նրանք մեզ վերապրեցրին «Պետյան և գայլը» 🦊ստեղծագործությունը. գլուխգործոց, որտեղ երաժշտությունն է պատմում պատմությունը 🎻📖։
Այս ուսուցողական ներկայացման միջոցով աշակերտները բացահայտեցին, թե ինչպես է յուրաքանչյուր երաժշտական գործիք իր ձայնն ու բնույթը փոխանցում պատմության հերոսներին՝ ունկնդրումը դարձնելով իսկական տեսողական և ձայնային փորձառություն։
Թռչնակի թեթև սրնգից մինչև գայլի ահազդու եղջերափողը. յուրաքանչյուր կերպար կենդանացավ մեր աչքի առջև և մեր ականջներում՝ շնորհիվ կատարողների տաղանդի։
🎺Գործիքների կախարդական աշխարհին կատարյալ ծանոթացում էր:
🚩Retour sur la visite captivante des musiciens de l’école Tchaïkovski ! 🎶 Ils nous ont fait redécouvrir Pierre et le loup 🦊, ce chef-d'œuvre où la musique raconte l'histoire 🎻📖.
À travers cette présentation pédagogique, les élèves ont découvert comment chaque instrument prête sa voix et son caractère aux personnages de l’histoire, transformant l'écoute en une véritable expérience visuelle et sonore.
De la flûte légère de l'oiseau au cor menaçant du loup, chaque personnage a pris vie sous nos yeux et nos oreilles grâce au talent des interprètes.
🎺 Une initiation parfaite à la magie des instruments !
#պետյանևգայլը #ԵրաժշտականՆերկայացում #կրթություն #ֆրանսիական #կրթահամալիր
20/04/2026
📢 Սիրելի՛ 8-րդ, 9-րդ դասարանների և ավագ դպրոցի (ֆրանսիական և հայկական բաժիններ) աշակերտներ,
💡Ունե՞ք տաղանդ, որով ցանկանում եք կիսվել: Գրանցվե՛ք հիմա «Տաղանդների երեկոյին» մասնակցելու և բեմում փայլելու 🌟 համար:
Վայելե՛ք այս բացառիկ երեկոն ձեր ընկերների, ընտանիքի և ուսուցիչների հետ միասին:
📢 Chers élèves de 4ème, 3ème et lycée (sections arménienne et française)
💡 Vous avez un talent à partager ? Inscrivez-vous dès maintenant pour participer à la Soirée des talents et pour briller 🌟 sur la scène.
Vous pouvez profiter d'une soirée exceptionnelle accompagnée de vos amis, de votre famille et de vos professeurs.
ZECO - AEFE
10/04/2026
🇫🇷 👇
🇦🇲 Կրթահամալիրի աշակերտները պատիվ են ունեցել հանդես գալ Բուլղարիայի դեսպանատանը իրենց իսկ կազմակերպած պոեզիայի երեկոյի շրջանակներում ։ Մեր երիտասարդ բանաստեղծներն ու երաժիշտները փայլել են իրենց տաղանդով՝ ընթերցելով բուլղարական և ֆրանսիական բանաստեղծություններ՝ ջութակի, կիթառի և դաշնամուրի նվագակցությամբ 🎶🎻։
🤝Շնորհակալություն մեր գործընկերներին, ովքեր թույլ տվեցին մեզ տոնել ֆրանկոֆոնիան՝ ժողովուրդների եղբայրության նշանաբանի ներքո 🌟։
🚩Les élèves du Lycée ont eu l'honneur de se produire à l'ambassade de Bulgarie lors d'un récital poétique composé par leurs soins. Nos apprentis poètes et musiciens ont pu démontrer leurs talents en déclamant des poèmes bulgares et français accompagnés de violon, guitare et piano 🎶🎻.
🤝Nous remercions nos hôtes qui nous ont permis de célébrer la francophonie sous le signe de la fraternité des peuples 🌟.
ZECO - AEFE
#ֆրանկոֆոնիա #մշակույթ #կրթություն #ֆրանսիականկրթահամալիր