22/06/2026
🌠 Izmirlian Foundation-ի աջակցությամբ ԵՊՀ գրադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր գրքով՝ Jonathan Haidt-ի «Տագնապած սերունդը» բեսթսելլերով, որ վերջերս է թարգմանվել հայերեն:
👨💻 Սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայթն անդրադառնում է ժամանակակից երիտասարդության հոգեբանական վիճակին՝ հատկապես 2010-ականներից հետո ձևավորված միտումներին։
🕹️ Նա վերլուծում է սոցիալական մեդիայի ազդեցությունը, դաստիարակության փոփոխությունները և դրանց հետևանքները երեխաների սոցիալական ու նյարդաբանական զարգացման վրա՝ ցույց տալով, թե ինչպես են դրանք հանգեցնում քնի պակասի, սոցիալական մեկուսացման, ուշադրության մասնատման և կախվածությունների ձևավորման։
🖲️ Վերջերս հեղինակը ողջույնի խոսքով դիմել է հայ ընթերցողներին՝ ներկայացնելով գրքի հիմնական գաղափարը, ըստ որի՝ մանկությունն ունի առանցքային նշանակություն, և անհրաժեշտ է նպաստել դրա լիարժեք վերականգնմանը երեխաների կյանքում։
📚 Գիրքը հասանելի է մեր գրադարանի 403 (հասարակական գիտությունների) ընթերցասրահում և գրապահոցում:
🤝 Շնորհակալություն Izmirlian Foundation-ին՝ ԵՊՀ գրադարանին ցուցաբերած շարունակական աջակցության և արժեքավոր նվերի համար։
19/06/2026
18/06/2026
17/06/2026
15/06/2026
11/06/2026
09/06/2026
05/06/2026
03/06/2026
01/06/2026