Armenian National Taekwon-do Association

Call Contact the school

Armenian National Taekwon-do Association Sport

🥋🏅 Ներկայացնում ենք «Մեծ Հայաստան» մրցաշարի մեդալները:Թայեքվոն-Դոյի Ազգային Հայկական Ասոցիացիան ներկայացնում է «Մեծ Հայա...
29/09/2026

🥋🏅 Ներկայացնում ենք «Մեծ Հայաստան» մրցաշարի մեդալները:

Թայեքվոն-Դոյի Ազգային Հայկական Ասոցիացիան ներկայացնում է «Մեծ Հայաստան» 5-րդ միջազգային մրցաշարի հատուկ մեդալները։

📅 Հոկտեմբերի 17-18-ին լավագույն մարզիկները կմիավորվեն «Մեծ Հայաստան» մրցաշարում՝ ցուցադրելու իրենց ուժը, տեխնիկան և մարտական ոգին՝ պայքարելով պատվավոր մեդալների համար։ 🥇🥈🥉

Յուրաքանչյուր մեդալ՝ աշխատասիրության, նվիրվածության և հաղթանակի խորհրդանիշ։

🔥 «Մեծ Հայաստան» — մեծ պայքարի և մեծ հաղթանակների մրցաշար։

23/09/2026
Սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում One Legacy International Taekwon-Do -ի նախագահ, Մեծ Վ...
20/09/2026

Սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում One Legacy International Taekwon-Do -ի նախագահ, Մեծ Վարպետ Միքայել Դահերը անցկացրեց ուսումնամարզական հավաք։

Հավաքին մասնակցեցին ավելի քան երեսուն մարզիկներ։

Ուսումնամարզական հավաքի առաջին օրը Մեծ Վարպետը Հայաստանի ազգային Թայեքվոն-Դոյի ասոցիացիայի նախագահ, Վարպետ Ara Sargsyan-ին շնորհեց միջազգային կարգի սև գոտի՝ 7-րդ դան, ինչպես նաև Միջազգային վարպետի պաշտոնական կոչում։

Հավաքի երկրորդ օրը Մեծ Վարպետը անցկացրեց որակավորման քննություն։ Ասոցիացիայի մարզիչներ Khachik Sargsyan-ը և Grig Demirchyan-ը հաջողությամբ հանձնեցին միջազգային կարգի սև գոտի՝ 4-րդ դանի քննությունը։

Ուսումնամարզական հավաքի երկրորդ օրը Մեծ Վարպետը նաև մի շարք հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Համլետ Մինասյանի, Վրաստանի Հանրապետության Աջարիայի Ինքնավար Հանրապետության Ինտերպոլի ղեկավար Մալխազ Տչանկոտաձեի և Սլովակիայի Հանրապետության հակաահաբեկչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ժոզեֆ Զատկոյի հետ։

Հանդիպման ընթացքում Համլետ Մինասյանը Մեծ Վարպետին հանձնեց Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների պաշտպանի մեդալը և պաշտոնական վկայականը՝ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում նրա ունեցած ավանդի գնահատման և ճանաչման նպատակով։

20/09/2026
07/09/2026

Թայեքվոն-Դոյի Ազգային Հայկական Ասոցիացիան մեծ պատիվ ունի տեղեկացնելու, որ սեպտեմբերի 19–20-ը Հայաստան կժամանի One Legacy International Taekwon-Do Federation-ի նախագահ, Միջազգային կարգի սև գոտու 9-րդ դանի Մեծ Վարպետ Միքայել Դահերը։
Մեծ Վարպետի այցը նշանակալի իրադարձություն է Հայաստանի թայեքվոն-դոյի զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
🥋 Այցի շրջանակներում Մեծ Վարպետ Միքայել Դահերը կանցկացնի երկօրյա ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մարզիկներն ու մարզիչները հնարավորություն կունենան մարզվելու միջազգային բարձրակարգ մասնագետի անմիջական ղեկավարությամբ, կատարելագործելու իրենց տեխնիկական և մարտավարական հմտությունները, ինչպես նաև ծանոթանալու թայեքվոն-դոյի ժամանակակից մոտեցումներին և մեթոդաբանությանը։
🤝 Թայեքվոն-Դոյի Ազգային Հայկական Ասոցիացիան շնորհակալություն է հայտնում Մեծ Վարպետ Միքայել Դահերին՝ Հայաստան այցելելու և իր գիտելիքն ու երկարամյա փորձը հայ մարզիկների ու մարզիչների հետ կիսելու պատրաստակամության համար։

12/07/2026

Հուլիսի 8-ին Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասից Ռուսաստանի առաջատար մարզիչներ Վարդան և Վիգեն Ֆեդոտով եղբայրները։

Նրանց ընդունեցին Ասոցիացիայի նախագահ Արա Սարգսյանը և Ասոցիացիայի մարզիչները։ Հանդիպումից հետո Ֆեդոտով եղբայրները Ասոցիացիայի մարզիկների համար անցկացրին բաց մարզում։

Մարզումը բաղկացած էր երկու մասից՝ սպարինգից և տեխնիկական պատրաստությունից։ Մարզիկները կատարելագործեցին իրենց հմտությունները, ձեռք բերեցին նոր փորձ և մարզման ավարտին պարգևատրվեցին մասնակցության վկայականներով։

Ապրիլի 19-ը լի էր թեժ պայքարով, սպորտային ոգով և անմոռանալի պահերով: «Դինամո» մարզասրահում կայացավ Թայեքվոն-Դոյի Ազգային...
26/04/2026

Ապրիլի 19-ը լի էր թեժ պայքարով, սպորտային ոգով և անմոռանալի պահերով: «Դինամո» մարզասրահում կայացավ Թայեքվոն-Դոյի Ազգային Հայկական Ասոցիացիայի Հայաստանի առաջնությունը, որտեղ մեր մարզիկները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց բարձր պատրաստվածությունը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ դիտարժան պայքարի, և երկրպագուներին՝ ջերմ աջակցության համար:

📸 Մրցաշարի լավագույն դրվագները՝ կից ֆոտոշարքում:

Հայոց բանակը մեր պետության հենասյունն է,մեր ժողովրդի կամքի ու միասնության խորհրդանիշը։ Այն կոփվել է պայքարում և այսօր ան...
28/01/2026

Հայոց բանակը մեր պետության հենասյունն է,
մեր ժողովրդի կամքի ու միասնության խորհրդանիշը։ Այն կոփվել է պայքարում և այսօր անսասան կանգնած է
որպես հայրենի հողի հավատարիմ պահապան։ Խոնարհում՝ հանուն հայրենիքի զոհված հերոսներին,
փա՛ռք ու շնորհակալություն՝ ծառայող զինվորներին ու սպաներին։ Ձեր նվիրումն է մեր խաղաղության հիմքը և վաղվա օրվա հույսը։ Թող Հայոց բանակը միշտ լինի հզոր, իսկ հայ զինվորը՝ առողջ, պաշտպանված ու արժանապատիվ։

Փա՛ռք Հայոց բանակին🇦🇲

Address

78 Sasuntsi Davit Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37491304037

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian National Taekwon-do Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Armenian National Taekwon-do Association:

Shortcuts

Share

Category