ԵՊՀ պատմության թանգարան

ԵՊՀ պատմության թանգարան

Share

ԵՊՀ պատմության թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ։

20/02/2026

📚ԵՊՀ պատմության թանգարանի գրադարանային ֆոնդը համալրվեց Հովսեփ Թոքաթի (Անպետյան) արժեքավոր նվիրատվությամբ՝ «Հայ արծաթագործ վարպետները», «Աւերակ Քղին» և «Վանի անհետացած աշխարհը» աշխատություններով։

🎥Տեսահոլովակը պատրաստել են Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» կրթական ծրագրի (բակալավրիատ) առաջին կուրսի ուսանողները։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Հովսեփ Թոքաթին, նվիրատվության ընթացքը կազմակերպող թանգարանի ընկերներին և հոլովակը պատրաստող ուսանողներին։

#ԵՊՀ #Ուսանող #գիրք #նվիրել
#արծաթ #Արծաթագործ #Վան

24/11/2025

🗓️ Ս. թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայոց միջնադարյան համալսարանը» թեմայով բանախոսություն, որի ընթացքում պ.գ.թ. Լուսինե Թումանյանը ներկայացրեց Գլաձորի համալսարանի պատմական ու մշակութային դերակատարումը:

📎 Ներկայացվեցին Գլաձորի համալսարանի ստեղծման պատմությունը, ուսուցիչների և սաների գործունեությունը։
Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև եռյակ և քառյակ գիտություններին, ձեռագիր գրելու երկարատև գործընթացին, ինչպես նաև մանրանկարչության արվեստին և այլն։

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 26/10/2025

📣 ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի առաջին դրամաշնորհային և միջազգային համագործակցային նախաձեռնությանն անդրադարձել է Բրիտանական թանգարանն իր տեղեկագրում, որն այս տարի կրում էր «Մի մոռացիր ձեռք տալ» խորագիրը:
🔗 Ավելին՝ https://www.ysu.am/news/88878

Photos 11/10/2025

Հայ ժողովրդի գլխավոր թարգմանիչը։

Ստեղծագործությունը պատկանում է Հրաչյա Ռուխիկյանի վրձնին,ով իր մակագրությունում նշել է․ "Լիասիրտ նվիրում եմ Երևանի մայր համալսարանին"։

Հրաչյա Ռուխկյան (1915- 1992 թթ.)
Մեսրոպ Մաշտոց 1962թ.
120 x 91 սմ., կտավ, յուղաներկ

Նկարը ԵՊՀ Պատմության թանգարանի հավաքածուից

Նկարչի մակագրություն՝ Լիասիրտ նվիրում եմ Երևանի մայր համալսարանին

Photos from ԵՊՀ պատմության թանգարան's post 09/10/2025

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը ս.թ. հոկտեմբերի 2-4-ը «Համազգային հայագիտական միութեան» 70-ամյակի առթիվ Պամելա և Էդուարդ Ավետիսյանների կողմից կազմակերպված հայագիտությանն ուղղված կրթական համաժողովի հրավերով Բոսթոնում ներկայացրեց «Սուրճի մշակույթի տարածումը հայերի կողմից աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանության հետևանքով» խորագրով զեկուցում։

«Համազգային հայագիտական միութեան» 70-ամյակի շրջանակում մասնակցեց նաև հոբելյանական ընդունելության, որտեղ ներկայացվեց Միության՝ 70 տարիների ձեռքբերումները, գիտական կազմն ու երիտասարդ գիտնականներին ընձեռվող կրթական հնարավորությունները։

📚ԱՄՆ այցի շրջանակում Տաթևիկ Սարոյանն այցելեց Բոսթոնի համալսարանի «Մուգար» (Մուգուրդիչեան) ընտանիքի հիշատակի» գրադարան։ Ծանոթացավ գրադարանի համակարգող Դոմինիկ Ջոնսոնի հետ։ Վերջինս հնարավորություն ընձեռեց տեսնելու գրադարանի հավաքածուն և գրադարանից օգտվելու կարգերը։

🏦Այցելելով Նյու Ջերսիի Ռաթգըրս համալսարանի Զիմմըրլի թանգարան՝ ծանոթացավ աշխատակիցների հետ, թանգարանի գործունեությանը, թանգարանի համակարգողների հետ քննարկվեց Խորհրդային շրջանը ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ նախագծերի մշակման հեռանկարներ։ Ներկա գտնվեց թանգարանի՝ Նորթոն Դոջի հավաքածուին պատկանող հայ արդի և ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների հիման վրա բացված «Այլախոհության տեղագրությունը» խորագրով ցուցադրության փակ դիտմանը։ Ցուցադրության համադրողներն էին ԵՊՀ արվեստի պատմության բաժնի նախկին դասախոս, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը և նույն ամբիոնի շրջանավարտ Արմեն Եսայանցը։

Photos from ԵՊՀ - Yerevan State University's post 07/10/2025

🏛Թանգարանում բացվել է «Հայաստանի սովետականացումը 1920-1930-ական թվականներին և դրա արձագանքները հետխորհրդային Հայաստանի ազատական դիսկուրսում» խորագրով ցուցադրություն, որը կշարունակվի մինչև 2026 թ․ մարտի 25-ը։
Մուտքն ազատ է։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Aleq Manukyan 1
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00