Ակադեմիական քաղաք Հայաստան/ Academic City Armenia

Ակադեմիական քաղաք Հայաստան/ Academic City Armenia

Share

Ակադեմիական քաղաք Հայաստանը շրջադարձային կրթական կենտրոն է, որը միտված է խթանելու նորարարությունը, հետազոտությունը և համագործակցությունը:

Photos 23/01/2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերին։

Քննարկվել են ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում մանկավարժական կրթության միջազգային մրցունակության բարձրացման և կրթական բովանդակության արդիականացման հարցերը, ինչպես նաև ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը UCL-ի կողմից խորհրդատվական աջակցության շրջանակում հետագա աշխատանքները։

Նորբերտ Պախլերը հայտնել է, որ ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման աջակցությանը նվիրված իրենց այցերը և խորհրդատվական հանդիպումները կշարունակվեն տարվա ընթացքում:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/34116

22/01/2026

«Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի ներկայացման անդրադարձը։

#Լուրեր #Անդրադարձ

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 21/01/2026

Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/34075

Photos from Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU)'s post 20/01/2026

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերի գլխավորած պատվիրակությունը այս օրերին աշխատանքային հանդիպումներ է իրականացնում ՀՀ պետական ԲՈՒՀ–երի և այլ գործընկերների հետ:

#Ակադեմիականքաղաք

09/01/2026

Յոհան Րաբեն, Rabe Strategic Urban Planning ընկերության հիմնադիրն, 2025թ. հոկտեմբերի 20-ին «Գիտելիքի միջազգային ֆորումում» հանդես է եկել «Քաղաքային ռազմավարական պլանավորման նորարարական մոտեցումներ» թեմայով ներկայացմամբ։

🔗Ամբողջական տեսանյութը՝ https://youtu.be/J9ARiS5F9zU?feature=shared

Jochen Rabe, Founder of Rabe Strategic Urban Planning, delivered a presentation on “Innovative Approaches to Strategic Urban Planning” at the Knowledge International Forum on October 20, 2025 in Armenia.

🔗Full video: https://youtu.be/J9ARiS5F9zU?feature=shared

#Ակադեմիականքաղաք

29/12/2025

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի թիմը սիրով շնորհավորում է ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

The Academic City Fund's team wishes you Merry Christmas and a Happy New Year.

#ակադեմիականքաղաք

19/12/2025

English text below 👇🏼

Տոբիաս Քեյլը, gmp Architects ընկերության փոխտնօրենը, 2025թ. հոկտեմբերի 20-ին «Գիտելիքի միջազգային ֆորումում» հանդես է եկել «Կրթության և գիտության առաջընթացի համար ինտեգրված կենսունակ էկոհամակարգ» թեմայով ներկայացմամբ։

🔗Ամբողջական տեսանյութը՝
https://youtu.be/km30KGfgskY?feature=shared :

Tobias Keyl, Deputy Director of gmp Architects, delivered a presentation on “A Vibrant and Integrated Environment for the Development of Education and Science ” at the Knowledge International Forum on October 20, 2025 in Armenia.

🔗 Full video: https://youtu.be/km30KGfgskY?feature=shared .

#Ակադեմիականքաղաք

12/12/2025

🔊Թափուր աշխատատեղի հայտարարություն`

📍📍«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը փնտրում է բարձր որակավորում ունեցող
ճարտարագետ-փորձագետ՝ ինժեներական ենթակառուցվածքների և կոմունալ համակարգերի
նախագծման, համակարգման և իրականացման գործընթացին աջակցելու համար։ Դերը պահանջում է խորքային տեխնիկական գիտելիքներ՝ ջրամատակարարման, ջրահեռացման,
էլեկտրամատակարարման, ՏՏ կապի և գազամատակարարման համակարգերի և այլ ինժեներական ենթակառուցվածքների նախագծման և իրականացման ուղղությամբ։
Փորձագետը կկատարի հիմնադրամի հիմնական տեխնիկական մասնագետի գործառույթը նախագծի բոլոր փուլերում՝ հայեցակարգի մշակումից մինչև իրականացում։

📍Հիմնական պարտականությունները`

● Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն կոմունալ համակարգերի
(ջրամատակարարում, ջրահեռացում, մթնոլորտային ջրերի հեռացում,
էլեկտրամատակարարում, հեռահաղորդակցություն, գազամատակարարում) և այլ
ինժեներական ենթակառուցվածքների պլանավորման և նախագծման վերաբերյալ։
● Ապահովել կոմունալ համակարգերի և այլ ինժեներական ենթակառուցվածքների
տեխնիկական իրագործելիությունը, հզորությունը և ճիշտ փուլավորումը՝
համապատասխանեցնելով դրանք նախագծի գլխավոր հատակագծի հետ։
● Համագործակցել կոմունալ ոլորտը կարգավորող մարմինների, նախագծի
խորհրդատուների և նախագծային թիմի հետ՝ ժամանակին համաձայնեցումների և
ինտեգրման ապահովման համար։
● Վերանայել տեխնիկական փաստաթղթերը, ճարտարագիտական գծագրերն ու
բնութագրերը։
● Վերլուծել նախագծերի համատեղելիությունը այլ ենթակառուցվածքների նախագծային
լուծումների հետ։
● Վերահսկել շինարարական աշխատանքները տեղում՝ հաստատված նախագծերի,
ստանդարտների և ժամկետների պահպանման համար։
● Ուղղորդել շինարարական և վերահսկող թիմերին՝ բարդ ինժեներական հարցերի
դեպքում։
● Աջակցել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացների
համակարգմանը՝ նախագծողների, պետական մարմինների և կոմունալ
ընկերությունների միջև կապ հանդիսանալով։

📑Պահանջվող կրթությունը և մասնագիտական հմտությունները`

● Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ քաղաքացիական ճարտարագիտության,
ենթակառուցվածքների նախագծման կամ հարակից ոլորտում։
● Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ՝ ինժեներական նախագծերի
իրականացման ոլորտում։
● Փորձ կոմունալ համակարգերի և այլ ինժեներական ենթակառուցվածքների
նախագծման, պլանավորման և շինարարական վերահսկման հարցերում։
● Տեղական և միջազգային շինարարական նորմերի ու քաղաքային
ենթակառուցվածքների ստանդարտների իմացություն։
● AutoCAD կամ նման ճարտարագիտական ծրագրերի իմացություն։
● Ուժեղ վերլուծական կարողություններ, խնդիրների լուծման հմտություններ և
համակարգման փորձ։
● Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
● Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
● Միջազգային համագործակցության ծրագրերում ներգրավված լինելու փորձը կդիտվի որպես առավելություն։

📍Մենք առաջարկում ենք`

● Մասնակցություն ազգային նշանակության ծրագրի իրականացմանը։
● Աշխատանք բազմազան մասնագիտական թիմի կազմում։
● Դինամիկ և պատասխանատու միջավայր։
● Մրցունակ վարձատրություն։

👇Ինչպես դիմել`

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV), մոտիվացիոն նամակը և երկու երաշխավորի կոնտակտային տվյալները [email protected] հասցեին մինչև 31.12.2025։
Միայն ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի։

21/11/2025

English text below 👇🏼

Ակադեմիական քաղաք հիմնադրամի գրասենյակում հանդիպեցինք «Ակադեմիական քաղաք․ գիտելիքի միջազգային ֆորում»–ին աջակցած կամավորներին և շնորհակալություն հայտնեցինք նրանց կատարած աշխատանքի համար։
Նրանց ներդրած ժամանակը, ջանքերն ու նվիրվածությունը դարձան ֆորումի հաջողության կարևորագույն շարժիչ ուժերից։
Երիտասարդների ներգրավվածությունը նման նախաձեռնություններում կարևոր է․ իրենց նոր գաղափարներով, էներգիայով ու նախաձեռնողականությամբ նրանք ծրագրերին նոր շունչ են հաղորդում և միաժամանակ զարգացնում իրենց առաջնորդության, թիմային և ակադեմիական մասնակցության հմտությունները։

At the Academic City Foundation office we had the pleasure of meeting with the volunteers who supported the “Academic City Armenia: International Knowledge Forum” and expressed our gratitude for their dedication, hard work, and valuable contributions.
Their time, energy, and commitment played a major role in the success of the forum.
Engaging youth in projects like this is essential: with their fresh ideas, enthusiasm, and drive, they bring new momentum to the initiatives while also developing their own leadership, teamwork, and academic engagement skills.

17/11/2025

English text below 👇🏼

Սիրելի ուսանողներ,
Շնորհավորում ենք ձեզ Ուսանողի օրվա առթիվ:
Ուսանող լինելը ապագայի ձևավորման, ինքնաճանաչման և հավակնոտ երազանքների իրականացման ճանապարհի սկիզբն է։
Թող ձեր ուսանողական տարիները լի լինեն նոր գիտելիքներով, հետաքրքիր բացահայտումներով և ամուր ընկերություններով:

Սիրով՝
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ

Dear Students,
Congratulations on Student’s Day!
Being a student is the beginning of shaping your future, discovering yourself, and turning ambitious dreams into reality.
May your student years be filled with new knowledge, exciting discoveries, and lasting friendships.
With love,
Academic City Armenia Fund

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Koryun 14
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00