Students' Voice

Students' Voice Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Students' Voice, 22 Orbeli street, Yerevan.

Students' Voice-ը ուսանողական նախագիծ է, որի նպատակն է հայաստանյան ուսանողներին դարձնել պահանջատեր իրենց կրթության նկատմամաբ: Դա է պատճառը, որ մենք իրականացնում ենք դասընթացներ, հետազոտություններ կրթության որակի ապահովման վերաբերյալ:

22/09/2026
14/09/2026

🎓 Ինչպե՞ս ներգրավվել մասնագիտական կրթության որակի ապահովման և փորձագիտական գործընթացներում

👉 Սեպտեմբերի 18-ին ԵՊՀ ասպիրանտների, հայցորդների և երիտասարդ հետազոտողների համար տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ նվիրված մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացներին և փորձագիտական աշխատանքում ներգրավվելու հնարավորություններին։

📌 Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝

✅ մասնագիտական կրթության որակի ապահովման հիմնական գործընթացները,
✅ ՈԱԱԿ-ի գործունեությունն ու առաքելությունը,
✅ կրթական ծրագրերի և հաստատությունների որակի գնահատման գործընթացները,
✅ փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները,
✅ որպես փորձագետ ներգրավվելու և մասնագիտական համագործակցություն ծավալելու հնարավորությունները։

🗣 Բանախոս՝ ՈԱԱԿ-ի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թոփչյան

📅 Սեպտեմբերի 18 | 15:00

📍 ԵՊՀ կենտրոնական մասնաշենք

🔗 Մանրամասները՝ https://www.ysu.am/events/121564

#ԵՊՀ

🔔 ՈԱԱԿ-ի ուսանող-փորձագետների միջազգային հաջողությունը․ երեք ներկայացուցիչ՝ ESU-ի բազայում📢 Մասնագիտական կրթության որակի...
19/08/2026

🔔 ՈԱԱԿ-ի ուսանող-փորձագետների միջազգային հաջողությունը․ երեք ներկայացուցիչ՝ ESU-ի բազայում

📢 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագծի երեք ուսանողներ մրցութային ընտրության արդյունքում ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում։

🤝📍 Նշենք, որ Հայաստանից ընտրված ուսանողները մինչ այս ակտիվորեն ներգրավված են եղել ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրման գործընթացներում՝ որպես ուսանող-փորձագետներ։

📊 ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելը նրանց հնարավորություն է տալիս իրենց փորձը կիրառել միջազգային ասպարեզում և միջազգային փորձն էլ տարածել իրենց ուսումնական հաստատություններում։

🎓 🇦🇲 Հայաստանը ESU որակի ապահովման խմբում առաջիկա տարվա ընթացքում կներկայացնեն․

🧑‍🎓Արթուր Դավթյան – ԵՊՀ «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի ուսանող ներկայացուցիչ։
✔ Արթուր Դավթյանը Եվրոպական ուսանողական միությունում Հայաստանը ներկայացրել է նաև նախորդ երեք տարիներին, իսկ այս տարի վերընտրվել է արդեն չորրորդ անգամ:

👩‍🎓 Մարիա Կիրակոսյան – Հայաստանի եվրոպական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող։
✔ Մարիա Կիրակոսյանը Եվրոպական ուսանողական միությունում Հայաստանը ներկայացրել է նաև նախորդ տարի, իսկ այս տարի վերընտրվել է արդեն երկրորդ անգամ։

🧑‍🎓 Վահե Հովհաննիսյան – ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող։

🔗📌 Նշենք՝ մինչ այս «Ուսանողության ձայն» ծրագրի ութ ուսանող-փորձագետներ տարբեր տարիների անդամակցել են ESU ուսանող-փորձագետների բազային և հաջողությամբ մասնակցել միջազգային գնահատումների։

Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/mpbercd7

🔔 ՈԱԱԿ-ի ուսանող-փորձագետների միջազգային հաջողությունը․ երեք ներկայացուցիչ՝ ESU-ի բազայում

📢 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Students' Voice «Ուսանողության ձայն» նախագծի երեք ուսանողներ մրցութային ընտրության արդյունքում ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում։

🤝📍 Նշենք, որ Հայաստանից ընտրված ուսանողները մինչ այս ակտիվորեն ներգրավված են եղել ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրման գործընթացներում՝ որպես ուսանող-փորձագետներ։

📊 ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելը նրանց հնարավորություն է տալիս իրենց փորձը կիրառել միջազգային ասպարեզում և միջազգային փորձն էլ տարածել իրենց ուսումնական հաստատություններում։

🎓 🇦🇲 Հայաստանը ESU որակի ապահովման խմբում առաջիկա տարվա ընթացքում կներկայացնեն․

🧑‍🎓Արթուր Դավթյան – ԵՊՀ «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի ուսանող ներկայացուցիչ։
✔ Արթուր Դավթյանը Եվրոպական ուսանողական միությունում Հայաստանը ներկայացրել է նաև նախորդ երեք տարիներին, իսկ այս տարի վերընտրվել է արդեն չորրորդ անգամ:

👩‍🎓 Մարիա Կիրակոսյան – Հայաստանի եվրոպական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող։
✔ Մարիա Կիրակոսյանը Եվրոպական ուսանողական միությունում Հայաստանը ներկայացրել է նաև նախորդ տարի, իսկ այս տարի վերընտրվել է արդեն երկրորդ անգամ։

🧑‍🎓 Վահե Հովհաննիսյան – ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող։

🔗📌 Նշենք՝ մինչ այս «Ուսանողության ձայն» ծրագրի ութ ուսանող-փորձագետներ տարբեր տարիների անդամակցել են ESU ուսանող-փորձագետների բազային և հաջողությամբ մասնակցել միջազգային գնահատումների։

Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/mpbercd7

04/06/2026

🔔 Article 26 Backpack ծրագրի ներկայացում «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակում։

📚 ՈԱԱԿ-ում հանդիպմանը մասնակցել են
🏛 Երևանի պետական համալսարանի,
🏛 Հայկական բժշկական ինստիտուտի,
🏛 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի,
🏛 Հայկական պետական մանկավարժական համալսարանի,
🏛 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի,
🏛 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
ուսանողները🎓🎓։

#ՈԱԱԿ #ՈւսանողությանՁայն #ԲՈՒՀ

🔔 ՈԱԱԿ-ում ուսանողների հետ քննարկվել են հավատարմագրման գործընթացում հարցադրման և արդյունահենք վերլուծության սկզբունքները...
15/05/2026

🔔 ՈԱԱԿ-ում ուսանողների հետ քննարկվել են հավատարմագրման գործընթացում հարցադրման և արդյունահենք վերլուծության սկզբունքները

🎯 Հանդիպման առանցքում էր այն հարցը, թե ինչպես կարող է ուսանող-փորձագետը հավատարմագրման գործընթացում հարցադրումների միջոցով բացահայտել բուհի կրթական գործունեության իրական արդյունքը․
🔹արդյոք կրթական ծրագիրը ձևավորում է այն կարողությունները, որոնք նախատեսված են ծրագրի վերջնարդյունքներով,
🔹արդյոք բուհն ունի այդ արդյունքները գնահատելու, վերլուծելու և բարելավելու մեխանիզմներ։

📊 Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ բուհի պատասխանատվությունը սկսվում է դիմորդին տրվող պարզ, բայց առանցքային հարցի պատասխանից՝
✔ի՞նչ կարողություններ կունենա ուսանողը կրթական ծրագիրն ավարտելիս։

🎓🔎 Ուսանող-փորձագետը հարց ձևակերպելուց առաջ պետք է հստակ հասկանա՝ ինչ է ցանկանում բացահայտել, ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ ստանալ և ինչպես է այդ տեղեկատվությունն օգտագործվելու վերլուծության մեջ։

📚 Փորձագիտական այցերի ընթացքում կարևոր է ընտրել կոնկրետ թեմատիկ ուղղություն և նույն տրամաբանությամբ շարունակել հարցադրումները տարբեր շահակից խմբերի հետ հանդիպումների ժամանակ։

📌 Անդրադարձ կատարվեց նաև որակի ապահովմանը՝ որպես բազմազանության կառավարման գործիքակազմ։
🔹Որակը դրսևորվում է այն ժամանակ, երբ բուհը կարողանում է արձագանքել ուսանողների, կրթական ծրագրերի, աշխատաշուկայի և միջավայրի տարբեր պահանջներին, հավաքագրել ու վերլուծել տվյալներ և դրանց հիման վրա շարունակաբար բարելավել իր գործընթացները։

✅ Աշխատաժողովի արդյունքում ուսանողները խորացրին պատկերացումները հավատարմագրման գործընթացում հարցադրումների, փաստերի ձևակերպման և արդյունահենք վերլուծության վերաբերյալ։

Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/yzavczyd

Սիրելի՛ ուսանողներ,Սպասեք մեր նամակին 📩Հաջորդ շաբաթ կհանդիպենք բուհերի ուսանողների հաջորդ խմբի հետ:Մաղթում ենք ձեզ հաճել...
21/02/2026

Սիրելի՛ ուսանողներ,

Սպասեք մեր նամակին 📩
Հաջորդ շաբաթ կհանդիպենք բուհերի ուսանողների հաջորդ խմբի հետ:

Մաղթում ենք ձեզ հաճելի ու հանգիստ շաբաթավերջ 🌿

ℹ️Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով:

20/02/2026

🔔 Փետրվարի 19-ին ՈԱԱԿ-ում մեկնարկեց «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացը։

💻 Առաջին հանդիպումը տեղի ունեցավ առցանց ձևաչափով՝ ապահովելով մարզային ուսանողների ներգրավվածությունը՝ Գորիսի պետական համալսարանից, Շիրակի պետական համալսարանից, Գավառի պետական համալսարանից և Վանաձորի պետական համալսարանից։

👩‍🎓👨‍🎓 «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանն ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման գործընթացի կարևորությունը և նպատակները: Ընդգծվեց, որ
🔸ՈԱԱԿ-ը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ է, և նրա շնորհած հավատարմագրումները ճանաչելի են եվրոպական կրթական տարածքում,
🔸Հայաստանում հավատարմագրման պետական չափանիշները համահունչ են միջազգային չափանիշներին և հիմնված են միջազգային ուղենիշների վրա։

✔Դասընթացի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու ուսանող-փորձագետի գործունեությանը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշներին ու օրենսդրությանը:
✔Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայական, կգրանցվեն ուսանող-փորձագետների բազայում և կմասնակցեն հավատարմագրման գործընթացների փորձագիտական խմբերում:

Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում https://tinyurl.com/2zybbfwk

24/01/2026

🎉Շնորհավորում ենք Կրթության միջազգային օրը։

12/12/2025

ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 11-ին Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ «Փաստաթղթերի անվտանգ պահպանումը «Article 26 Backpack»-ի միջոցով» աշխատաժողովը՝ նվիրված «Article 26 Backpack» նորարարական թվային հարթակին։
#ՈԱԱԿ #ՀԵՀ

🔔 ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազան համալրվեց. տեղի ունեցավ վկայականների հանձնման արարողություն🎯 Հանդիպման ընթացքում ուսան...
01/12/2025

🔔 ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազան համալրվեց. տեղի ունեցավ վկայականների հանձնման արարողություն

🎯 Հանդիպման ընթացքում ուսանողները կարևորեցին ուսուցման մեջ գործնական առաջադրանքների, ինչպես նաև պրակտիկայի արդյունավետ կազմակերպման և գործատուների հետ համագործակցության նշանակությունը։ 📌Նրանք ընդգծեցին, որ այս գործոնները նպաստում են իրական աշխատանքային միջավայրում մասնագիտական հմտությունների ձևավորմանը և ուսումնական արդյունքների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հետևյալ թեմաներին.

🔸 ինչպես են ուսումնական գործընթացում համադրվում տեսական բովանդակությունն ու գործնական աշխատանքը,

🔸 ինչ դժվարությունների են հանդիպում պրակտիկայի ընթացքում և որոնք են մատնանշված խնդիրների լուծման ուղիները,

🔸 ինչ դեր կարող է ունենալ ուսանող-փորձագետը կրթական ծրագրերի որակի ապահովման մեջ,

🔸 հավատարմագրման ազդեցությունը կրթության որակի վրա:

Մանրամասները՝ հղման ներքո
https://bit.ly/3M5XCZr

Address

22 Orbeli Street
Yerevan
0028

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Students' Voice posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share