06/08/2026
🔊Մեկ տարի Իսպանիայում. Էրազմուս+ ծրագրով փորձառությունը Մալագայի համալսարանի բժշկության ֆակուլտետում
👨⚕️ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Գևորգ Ավանեսյանը Էրազմուս+ ծրագրով մեկ տարի ուսանել է Մալագայի համալսարանում:
💬«2025 թվականի մայիսի սկզբին համալսարանի էջում նկատեցի Մալագայի համալսարանում Էրազմուս+ ծրագրով ուսումնառելու մասին հայտարարություն։ Դա ինձ միանգամից հետաքրքրեց, քանի որ միշտ երազել էի սովորել եվրոպական բուհում, ծանոթանալ տեղի կրթական ու առողջապահական համակարգերին, և, որ ոչ պակաս կարևոր էր, ծանոթանալ եվրոպական մշակույթին, տեսնել՝ ինչպես են այնտեղ ապրում մարդիկ: Առանց վարանելու դիմեցի բուհի միջազգային համագործակցության բաժին։ Ամենամեծ մարտահրավերը, որը սկզբում անհնարին էր թվում, ուսումնական ծրագրերի համադրումն էր։
📕Սակայն բազմաթիվ փորձերի, նպատակասլացության ու որոշակի համառության շնորհիվ դեկանատի հետ համատեղ գտանք լուծումը, և իմ թեկնածությունն առաջադրվեց։ Սկզբում ընդունվեցի ընդամենը մեկ կիսամյակով (մոտ 5 ամիս տևողությամբ)։ Կողքից ամեն ինչ ռիսկային ու դժվար էր թվում. նոր երկիր, նոր լեզու, անծանոթ միջավայր ու ապրելակերպ, սակայն ես բոլոր խոչընդոտները հաղթահարելու հստակ նպատակ որդեգրեցի: Բոլոր տեխնիկական ու կազմակերպչական հարցերը լուծելուց հետո մեկնեցի Իսպանիա ու սկսվեց իմ կյանքի ամենավառ ու յուրօրինակ տարիներից մեկը։
📖 Առաջին շրջանում, բնականաբար, առաջացան տեխնիկական խնդիրներ ու թյուրըմբռնումներ, բայց շփման ու ճկունության շնորհիվ բոլոր հարցերն աստիճանաբար իրենց լուծումները ստացան։ Մալագայի համալսարանում դասընթացները կազմակերպվում էին տեսական դասախոսությունների սկզբունքով, իսկ կիսամյակի ընթացքում և վերջում ավելանում էին գործնական սեմինարներն ու պրակտիկ բաղադրիչները»,-նշում է Գևորգ Ավանեսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ https://t.ly/flrw4
06/08/2026
💐 Շնորհավորում ենք Համակարգչային քննությունների կազմակերպման բաժնի պետ, Ֆարմացիայի ամբիոնի դոցենտ Շուշանիկ Աֆրիկյանին ծննդյան օրվա առթիվ։
🔷️Թվային տեխնոլոգիաները վաղուց դարձել են բժշկական կրթության անբաժանելի մասը, իսկ համակարգչային քննություններն ապահովում են գիտելիքի գնահատման օբյեկտիվ, թափանցիկ և արդյունավետ գործընթաց։ Այս կարևոր համակարգի անխափան կազմակերպման, արդյունքների ճշգրիտ ամփոփման և բողոքարկման գործընթացի պատշաճ իրականացման գործում նշանակալի դեր ունի Շուշանիկ Աֆրիկյանի ղեկավարած բաժինը։ Նրա աշխատանքում առաջնային են ակադեմիական ազնվության, արդար գնահատման և որակի ապահովման սկզբունքները։
💊Շուշանիկ Աֆրիկյանը ԵՊԲՀ Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ է։ Մասնագիտական գործունեության ընթացքում նա անցել է հետաքրքիր աշխատանքային ուղի՝ դեղատան աշխատողից մինչև ավագ լաբորանտ, դասախոս, դոցենտ և ստորաբաժանման ղեկավար։
🖊Շուշանիկ Աֆրիկյանին մաղթում ենք շարունակական հաջողություններ՝ ի նպաստ համալսարանական կրթության որակի զարգացման։
06/08/2026
👩⚕️Ծննդյան օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում ենք Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նարինե Միրզոյանին։
🔹️Կլինիկական ֆարմակոլոգիան ժամանակակից բժշկության ամենաարագ զարգացող ուղղություններից է, որն ապահովում է դեղերով բուժման գիտական հիմնավորվածությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը։ Այս ոլորտի զարգացումը կարևոր նշանակություն ունի առողջապահական համակարգի կատարելագործման, ապացուցողական բժշկության սկզբունքների ներդրման և բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում։
🗨Պրոֆեսոր Նարինե Միրզոյանն իր մասնագիտական, գիտական և մանկավարժական գործունեությամբ նպաստում է Հայաստանում կլինիկական ֆարմակոլոգիայի զարգացմանը։ Իր թիմի հետ նա հետևողականորեն աշխատում է ոլորտի առաջընթացի, երիտասարդ մասնագետների կրթության և գիտահետազոտական գործունեության խթանման ուղղությամբ։ Նա նաև անդամակցում է մասնագիտական մի շարք հեղինակավոր միավորումների՝ ակտիվ մասնակցություն ունենալով ոլորտի զարգացման գործընթացներին։
☀️Մաղթում ենք ամենայն բարիք:
05/08/2026
📊ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ շուրջ 5 տարի առաջ մեկնարկած «Բժշկի ուղի» նախագիծը հաջողությամբ շարունակում է իր երթը` տեսական և գործնական հմտությունների միջոցով ուղղորդելով ապագա բժիշկներին իրենց ընտրած խրթին, բայց անսահման մարդասիրական ճանապարհին:
📚Նոր ուսումնական տարում նախատեսվում է նախագիծն անցկացնել նաև ռուսերեն և անգլերեն` նպատակ ունենալով օտարալեզու ապագա բժիշկներին նույնպես ներգրավել ծրագրում:
🤝Ձևաչափով և բովանդակությամբ բացառիկ նախաձեռնությունը կյանքի կոչվեց հենց իրենց` ուսանողների անսպառ եռանդի և գործադրած ջանքերի արդյունքում:
👨⚕️👩⚕️👨⚕️Այսօր «Բժշկի ուղին» մայր բուհի կարևորագույն հարթակներից մեկն է և գնալով ընդլայնվում է նախագծի համահեղինակների ու համակարգողների` ԵՊԲՀ շրջանավարտներ Գերցինա Պետրոսյանի, Տիգրան Չուխաջյանի և Լյովա Ծառուկյանի շնորհիվ:
🩺Անկախ տարիքից, կարգավիճակից և շատ այլ հանգամանքներից` Գերցինան, Լյովան և Տիգրանն այսօր էլ շարունակում են մտնել ալմա մատեր` որպես ուսանող: Բժշկական համալսարանը միշտ կմնա նրանց համար որպես մայր բուհ, իսկ նրանք` դրա զավակները, այստեղ են նրանք ձևավորվել ու շարունակում ձևավորվել` որպես մարդ և մասնագետ:
✍️Սեպտեմբերից «Բժշկի ուղի» նախագիծը նույն տեմպով և գրաֆիկով կկազմակերպի և կշարունակի իր դասընթացները:
📌Հիշեցնենք, որ ծրագիրը տևում է 4 շաբաթ. յուրաքանչյուր շաբաթ` 3-ական պարապմունք, ընդհանուր` 12 հանդիպում, իսկ ավարտին շնորհվում է հավաստագիր:
🔗 Ամբողջական անդրադարձը` https://tinyurl.com/yb2mxx3c
Բժշկի ուղի
📊The “Doctor’s Path” project, launched about 5 years ago at the initiative of the YSMU Career Development Center, continues its successful journey, guiding future doctors on their difficult but infinitely humanitarian path through theoretical and practical skills.
📚In the new academic year, it is planned to conduct the project also in Russian and English, with the aim of involving international students in the program as well.
🤝The initiative, unique in format and content, was brought to life precisely as a result of the students’ inexhaustible enthusiasm and efforts.
👨⚕️👩⚕️👨⚕️Today, “Doctor’s Path” is one of the most important platforms of the alma mater, and is gradually expanding thanks to the project’s co-authors and coordinators, YSMU graduates Gertsina Petrosyan, Tigran Chukhajyan, and Lyova Tsarukyan.
✍️Starting from September, the “Doctor’s Path” project will organize and continue its courses at the same pace and schedule.
📌Let us remind you that the program lasts 4 weeks: 3 classes each week, 12 meetings in total, and a certificate is awarded at the end.
05/08/2026
🔊Սիրելի՛ դիմորդներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊԲՀ քոլեջի 2026-2027 թթ. ուսումնական տարվա ընդունելության 9-րդ դասարանի հիմքով «Ատամնատեխնիկական գործ» և «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» մասնագիտությունների մրցույթի արդյունքները:
👨⚕️Մյուս մասնագիտությունների մրցույթի արդյունքները ևս հերթականությամբ կհրապարակվեն այս հայտարարության մեջ։
Մրցույթի արդյունքները՝ https://t.ly/TbSHJ
04/08/2026
🔊Ճիճվաթափություն. երբ է անհրաժեշտ դեղորայքային կանխարգելումը
🔸Կանխարգելիչ ճիճվաթափությունը (մակաբույծների դեմ կանխարգելիչ բուժումը) բժշկության մեջ ունի հստակ կանոններ: Ի տարբերություն տարածված կարծրատիպի՝ ժամանակակից բժշկությունը չի խրախուսում տարեկան 1-2 անգամ «ամեն դեպքում» ուժեղ քիմիական դեղահաբեր խմելը, եթե չկան հստակ ախտանիշներ կամ ռիսկի գործոններ: Հակաճիճվային դեղերն ունեն որոշակի տոքսիկություն (հատկապես լյարդի համար) և պետք է նշանակվեն միայն բժշկի կողմից:
🔴Երբ է անհրաժեշտ դեղորայքային կանխարգելումը: Բժիշկը կարող է նշանակել կանխարգելիչ կուրս առանց լաբորատոր հետազոտության միայն հետևյալ դեպքերում.
✅Ընտանիքի անդամներից մեկի մոտ հայտնաբերվել է վարակ. Եթե տանը ոչ մեկի մոտ ախտանիշ չկա, բայց երեխայի մոտ ախտորոշվել է, օրինակ, սրատուտ, ապա ամբողջ ընտանիքը պետք է միաժամանակ անցնի բուժման կուրս:
✅Ընտանի կենդանիների առկայություն. Եթե տանը ապրում է շուն կամ կատու, որը դուրս է գալիս զբոսանքի, ընտանիքի անդամներին (հատկապես երեխաներին) կարող է նշանակվել թեթև կանխարգելիչ կուրս՝ զուգահեռաբար կենդանուն ճիճվաթափ անելուն:
✅Ռիսկային գոտիներ այցելություն. Եթե ճամփորդել եք երկրներ կամ վայրեր, որտեղ սանիտարահիգիենիկ վիճակը ցածր է, կամ զբաղվում եք հողագործությամբ/անասնապահությամբ:
💊Ոչ դեղորայքային կանխարգելումն ամենաանվտանգ և ամենօրյա մեթոդն է, որը թույլ չի տալիս մակաբույծների ձվիկներին զարգանալ օրգանիզմում: Այդ նպատակով խորհուրդ է տրվում սննդակարգում օգտագործել բնական հակամակաբուծային մթերքներ՝ թարմ սխտոր, սոխ, կոճապղպեղ և դդմի հում սերմեր: Սրանք ստեղծում են անբարենպաստ միջավայր ճիճուների համար:
Նյութն ամբողջությամբ՝ https://t.ly/ViMTU
«Հերացի» վերլուծական
04/08/2026
👩⚕️ Այսօր ջերմորեն շնորհավորում ենք Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին ծննդյան օրվա առթիվ։
Ընտանեկան բժշկությունը ժամանակակից առողջապահական համակարգի հիմնասյուներից է՝ ապահովելով հիվանդությունների կանխարգելումը, վաղ ախտորոշումը և պացիենտակենտրոն, շարունակական բժշկական օգնությունը։ Այս կարևոր ուղղության զարգացման, մասնագետների պատրաստման և ընտանեկան բժշկության արժեքների ամրապնդման գործում պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի ներդրումն առանձնահատուկ է։
📖Պրոֆեսոր Նարիմանյանը տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, կլինիկական ձեռնարկների համահեղինակ և խմբագիր է։ Նրա երկարամյա մանկավարժական, գիտական և կլինիկական գործունեությունը նպաստել է բժշկական կրթության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացմանն ու ընտանեկան բժիշկների մասնագիտական համայնքի շարունակական զարգացմանը։
🖊Սիրով շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործ աշխատանք և երկար տարիների արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ բժշկական կրթության և հանրային առողջության։
03/08/2026
👨⚕️ Համալսարանական մեծ ընտանիքը շնորհավորում է Արտեմ Գրիգորյանին ծննդյան օրվա առթիվ։
Որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կլինիկական ախտաֆիզիոլոգ և կրթության որակի գնահատման ու բարելավման հարցերով մասնագետ՝ նա իր մասնագիտական գիտելիքով, նորարարական մոտեցումներով նպաստում է բժշկական բուհի կրթական և գիտական զարգացմանը։
🔷️Գրիգորյանի ակտիվ գիտական գործունեությունը, «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասավանդման գործում ունեցած ներդրումը, ինչպես նաև բազմաթիվ գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ լինելը վկայում են գիտության և կրթության նկատմամբ խորը նվիրվածության մասին։
🖊Ի սրտե, մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, նոր գիտական ձեռքբերումներ, մասնագիտական շարունակական հաջողություններ և բազմաթիվ նվաճումներ՝ ի նպաստ համալսարանի և բժշկագիտության։