Արեգ ազգային պարի խումբ/Areg Armenian Folk Dance Troupe
Էջը պաշտոնական տեղեկություն է տրամադրում Արեգ ազգային երգ ու պարի համույթի վերաբերյալ
Արեգ ազգային պարի խումբը ստեղծվել է 2013 թվականի հունվարին։ Խմբում բոլոր ցանկացողները կարող են սովորել հայ ավանդական` ծիսական, պաշտամունքային, հարսանեկան, ռազմական, աշխատանքային պարերը, ինչպես նաև ծանոթանալ դրանց ծագումնաբանությանն ու խորհրդանշական իմաստին: Խմբի նպատակն է` հասանելի դարձնել հայ ազգային մշակույթը իր անաղարտ մաքրությամբ: Էջում տեղադրվելու են միայն ազգային մշակույթի հետ առընչվող նյութեր:
ՊարիՕր
🗓️ Մայիսի 16
🕖 18:30
📍 արձանի մոտ
04/04/2026
Սուրբ Զատիկը «Նորավան» Համայնքում
31/03/2026
Եկեք միասին անցկացնենք Սուրբ Հարության տոնը
Սիրելի Համայնք,
Որոշել ենք այսօր մի քանի անակնկալ բացահայտում անել, և մեր հաջորդ հյուրը՝ «Արեգ» ազգային պարի համույթն է։ 🇦🇲✨
Պատրաստվեք հայկական գեղեցիկ պարերի, ուժեղ էներգիայի ու տոնական տրամադրության՝ որովհետև մեզ սպասվում է իսկական ազգային շնչով օր։
Համույթը հիմնվել է 2010 թվականին։ Տարիներ շարունակ այն մշտապես նպատակ է ունեցել պահպանել, և տարածել հայկական ավանդական պարը։ 2017 թվականից անընդմեջ մասնակցում է «Գութան» ամենամյա փառատոնին, իսկ 2018 թվականից համագործակցում է Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի հետ՝ նպաստելով ավանդական մշակույթի հանրահռչակմանը։
Իսկ ամենակարևորն այն է, որ համույթը 2013 թվականին անվանակոչվել «Արեգ» և կրում է հիմնադիրի որդու՝ Արեգի անունը, ով 1.5 տարեկանից պարել է հայկական ազգային պար՝ դառնալով օրինակ մեր շատ փոքրիկների համար, որոնք այսօր արդեն մի մեծ բանակ են և պարում են մեր ազգային պարը։
Եվ այն փոքրիկ Արեգը, ով մի ժամանակ իր առաջին պարով հիացրել էր բոլորիս, այսօր արդեն մեծ տղա է։ Մեր տոնին նա հանդես կգա և՛ երգով, և՛ պարով, և մենք անհամբեր սպասում ենք այդ պահին։
Ուրախ ենք, որ Սուրբ Հարության այս պայծառ օրը նրանք կմիանան մեզ։ ❤️💙🧡
Մեկնաբանություններում կարող եք տեսնել փոքրիկ Արեգի պարերից հատվածներ 🤗
Շարունակեք գուշակել, մյուս հյուրերին։ 😏
Հ.Գ. Սուրբ Զատիկը նշում ենք միասին
🗓 Ապրիլի 5 | ⏰ 14:30 | 📍 Մեր բակում
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
0001
Opening Hours
| Monday | 00:00 - 23:59 |
| Tuesday | 00:00 - 23:59 |
| Wednesday | 00:00 - 23:59 |
| Thursday | 00:00 - 23:59 |
| Friday | 00:00 - 23:59 |
| Saturday | 00:00 - 23:59 |
| Sunday | 00:00 - 23:59 |