Born in Artsakh

  • Home
  • Born in Artsakh
Website Contact the school

Born in Artsakh «Արվեստ23» ՀԿ-ն մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը Արցախում ծնված և այժմ ՀՀ-ում բնակվող մինչև 18տ.

Մենք հավատում ենք, որ կկրթենք բարձր որակի պրոֆեսիոնալ երաժիշտների, ովքեր իրենց կենսագրություններում գրելով «ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ» արտահայտությունը` կշարունակեն ապրեցնել Արցախի հայի գենը ամբողջ աշխարհում: (ներառյալ) տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ:
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի գաղափարի հեղինակն է UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս նախաձեռնությունը կրթվելու, զարգանալու և աճելու յուրահատուկ հարթակ է Արցախից տեղահանված մեր հայրենակից երիտասարդ սերնդի համար՝ միտված լինելով մասնագիտական և ֆինանսական աջակցության միջոցով ուղի հարթել դեպի իրենց ապագայի վերաիմաստավորում, նպատակների իրագործում և միջազգային մեծ բեմեր։
Ծրագրում ընդգրկվելու մրցութային փուլերը հաղթահարած դիմորդները կստանան հնարավորություն անվճար հիմունքներով մասնակցել վարպետության դասերի, հանդես գալ համերգային ելույթներով, անվճար մասնակցել օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասերի, այցելել ՀՀ թանգարաններ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգներին, կստանան ֆինանսական աջակցություն և անհրաժեշտության դեպքում՝ երաժշտական գործիք, համակարգիչ և համացանցի հասանելիություն։
Աշխարհում ամենակարդացվող կենսագրությունները համարվում են արտիստների կենսագրությունները: Դրանք ամենաշատն են տարածվում և ունեն ազգային պատկանելիության ամենաազդեցիկ դերը։ «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

09/08/2026

Լիա Բալասանյան 🎹🧡

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի ամենափոքրիկ, բայց ամենամեծ երազանքներով լի մասնակիցը։🧡

30/07/2026

🇪🇪 «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահար Արսեն Համբարձումյանը մասնակցել է Էստոնիայում անցկացվող կրթական ծրագրին։

🇪🇪🎶 Էստոնիա կրթական ուղևորության շրջանակում «Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահար Արսեն Համբարձումյանը մի քանի օր շարունակ վարպետության դասեր է անցել միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Լաուրա Զարինայի հետ -ում։

🙌🏼 Այս փորձառությունը ոչ միայն հնարավորություն է կատարելագործելու մասնագիտական հմտությունները, այլև ոգեշնչվելու աշխարհի լավագույն երաժիշտներից, ձեռք բերելու նոր գիտելիքներ և միջազգային արժեքավոր կապեր։

30/07/2026

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի դաշնակահար Վլադիմիր Գալստյանը իր դաշնամուրը թողել էր Արցախում…

Դաշնամուր ունենալու նրա երազանքն իրականություն դարձավ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շրջանակներում, ծրագրի գործընկեր «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության երկու շնորհալի և հայրենասեր երիտասարդների շնորհիվ։
Նաիրի Խաչատուրյանի և Սևակ Թովմասյանցի նախաձեռնությամբ՝ նրանց հարսանիքի հյուրերը ավանդական նվերների փոխարեն նվիրատվություններ կատարեցին:

Սա կարևոր քայլ է Վլադիմիրի մասնագիտական առաջընթացի ճանապարհին՝ հնարավորություն շարունակելու երաժշտական կրթությունը, զարգացնելու իր տաղանդն ու նոր էջ բացելու երաժշտական ուղու մեջ։ 🎹

Վլադիմիրի Հայրիկի երազանքն էր, որ նա դառնա հայտնի դաշնակահար՝ իր անունը հնչեցնելով աշխարհի մեծ բեմերում 🎹

24/07/2026

Էստոնիա կրթական ուղևորության շրջանակում «Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահար Արսեն Համբարձումյանը մի քանի օր շարունակ վարպետության դասեր է անցել միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Լաուրա Զարինայի հետ -ում։🇪🇪🎻

🎻🎶Վարպետության դասերին մասնակցությունը Արսենի համար բացառիկ հնարավորություն էր խորացնելու կատարողական հմտությունները, աշխատելու միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ և նոր փորձառությամբ ու ոգեշնչմամբ շարունակելու իր երաժշտական ճանապարհը։

13/07/2026

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շեփորահար Վահագ Աբաղյանը մասնակցեց Քետիլ Քրիստենսենի վարպետության դասին🎺🎶

10/07/2026

🎻Ջութակի վարպետության դաս
Պրոֆեսոր՝ Նարինե Դելլալյան

06/07/2026

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շեփորահար Արսեն Սաֆարյանը մասնակցեց Քետիլ Քրիստենսենի վարպետության դասին🎺🎶

Փորձառու երաժիշտների հետ յուրաքանչյուր հանդիպում նոր գիտելիք, արժեքավոր փորձ և ստեղծագործական նոր մոտիվացիա է պարգևում՝ օգնելով վստահ քայլերով շարունակել երաժշտական ճանապարհը։

02/07/2026

🎹Մարիամ Գասպարյան🎹

✍🏼Հիշում եմ վերջին անգամ, թե ինչպես նվագեցի իմ գործիքը, զգուշորեն մաքրեցի փոշին ու թողեցի այն Մարտունիում:

01/07/2026

🎶« Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանիները այս անգամ այցելեցին Սիսիան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» խորագրով համերգաշարի շրջանակում։

Ջերմ ընդունելություն ու հուզիչ հանդիպումներ, որոնք երկար կմնան թե պատանի երաժիշտների թե հանդիսատեսի հիշողություններում։

🤝 Նախաձեռնությունն իրականացվում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ։

Հատուկ շնորհակալություն Սիսիանի համայնքապետարանին,Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնին:🧡

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Born in Artsakh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Born in Artsakh:

Shortcuts

  • Want your school to be the top-listed school/college?

Share