Home
>
Armenia >
Yerevan >
ՀՀ ՊԿԱ լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն
ՀՀ ՊԿԱ լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն
Share
ՀՀ ՊԿԱ վերապատրաստման դասընթացների նպատակն է խորացնել
Հանրային ծառայության կադրային քաղաքականության գերակայություններից է հանրային ծառայողների միասնականության ապահովումը` ըստ մասնագիտական պատրաստվածության մակարդակի: Համաշխարհային փորձը վկայում է, որ հանրային ծառայության կադրային ապահովվածության գործընթացը` առանց ուսուցման և վերապատրաստման համարժեք համակարգի կիրառման, անարդյունավետ է:
Կադրային քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրը պետք է լինի հանրա
յին ծառայողների որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգի արդյունավետ գործառնումը: ՀՀ պետական կառավարման ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողների ուսուցման և վերապատրաստման առանցքային կառույց է, որն իր գործունեությամբ զգալի ներդրում է ունենում հանրային ծառայողների որակավորման բարձրացման և կադրային քաղաքականության գործում:
Վերապատրաստումը մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է գիտելիքների բարձրացման, գործնական հմտությունների ձեռքբերման և զարգացման, ինչպես նաև աշխատանքի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ոլորտների ուսումնասիրության միջոցով:
Վերապատրաստման բնագավառում Ակադեմիայի նպատակներն են`
հանրային ծառայության և մասնավոր հատվածի համար կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը,
հանրային ծառայության համակարգում համապատասխան կադրային բազայի ստեղծմանը նպաստելը,
հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացի (միջոցառման) կազմակերպումը,
հանրային, պետական և համայնքային ծառայողների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը,
հանրային, պետական և կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման կարիքների ուսումնասիրումը և գնահատումը,
ծրագրերի մշակումը և իրականացումը ժամանակակից գիտատեխնիկական և դասավանդման մեթոդների կիրառմամբ` ներկայացնելով համակարգում իրականացվող քաղաքականության իրավական հիմքերը, զարգացման ռազմավարական հիմնահարցերը:
Վերապատրաստման դասընթացների նպատակն է խորացնել հանրային և կորպորատիվ կառավարման ոլորտի կադրերի մասնագիտական գիտելիքները, կատարելագործել նրանց գործնական հմտությունները, ապահովել աշխատողների տեսական գիտելիքի և պրակտիկ փորձի համադրումը` հաշվի առնելով համակարգի աշխատողներին ներկայացվող պաշտոնեական պահանջները, ոլորտում ընթացող ռազմավարական բարեփոխումները և ոլորտը կարգավորող (այդ թվում` նոր ընդունվող) իրավական ակտերը, ժամանակակից տեխնոլոգիաներին պարբերաբար ծանոթացնելու և պահանջվող մասնագիտական հմտություններ ձևավորելու անհրաժեշտությունը:
Կառավարման ճկունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շարունակաբար վերափոխվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման բովանդակային առաջնայնությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում`
կառավարման որակի հարցերին,
օրենքների կիրառման հետևանքների գնահատմանը,
ծախսերի ու արդյունքների հաշվառմանը:
Ակադեմիայում վերապատրաստման ծրագրերը իրականացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով: ՀՀ պետական կառավարման ակադեմիայում վերապատրաստումն իրականացվում է բարձր որակավորում ունեցող դասախոսների կողմից, ովքեր ունեն ՀՀ պետական մարմիններում, բուհերում, քաղաքական, հայեցողական պաշտոններում աշխատանքային ստաժ և դասախոսություններ կարդալու փորձ:
Want your school to be the top-listed School/college in Yerevan?