Իմաստասեր

Իմաստասեր

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իմաստասեր, Education, Yerevan.

11/07/2025

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ,
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

Հովհաննես Շիրազ

08/05/2025

Մենք պետք է ազատվենք անտեղի շուտ ոգևորվելուց և շուտ էլ հիասթափվելուց, շուտ հավատալուց և հուսախաբվելուց: Լինենք հավասարակշռված, խուսափենք անհարկի շտապողականությունից (մեր ազգը շատ համբերատար է և միաժամանակ շատ հաճախ շտապում է): Տիրապետենք շահերը համադրելու արվեստին: Իմանանք, որ ամենալավ բարեկամն անգամ իր սեփական շահերն ունի և դրանք գերադասելի է համարում: Չվիրավորվենք, երբ մեր բարեկամը իր շահերից ելնելով ընկերություն կամ բարեկամություն է անում նաև մեր թշնամիների հետ: Քաղաքականության մեջ հեռատես և հաստատակամ լինենք, նաև ճկուն:

Կարեն Դեմիրճյան

20/04/2025

...Եվ պե՞տք է արդյոք
Քեզ միշտ ունենալ իմ կողքին: Ինչո՞ւ:
..Ու ես ծխում եմ,
Որ ծխի տեսքով
Այս ջլախախտիչ ագահությունը դուրս փչեմ ինձնից,
Ջանամ գոհանալ իմ ունեցածով,
Որ շա՜տ է այնքան:
Մի՞թե, տե՜ր աստված, շատ չէ իսկապես:

Բայց կյանքի փշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Ու մեզ են կանչում ագահ ըղձանքներ:
Բայց կյանքի փշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Կարկատանները մեր ծվատ հոգու...
Ես չե՛մ կամենում, որ իմ պատրանքը փոխվի պատանքի
Եվ հետո, ծվա՜տ, կախվի աշխարհի կեռերից փշոտ:
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև... անհնարինը`
Ա՛յն գոհությունը,
Ում չի՜ հանդուրժում մեր գոյությունը:
Ուրեմն ի՞նչ անել,
Ինչպե՞ս սիրել քեզ - սիրվել քեզանից և...
..Էլ չուզենալ
Ոչի՜նչ ավելի.
Սեփական իղձը, դավաճանի պես,
Գամել չորս մեխով,
Սեփական ցավին
Չորստապակ մեղր քսել ու կլլել`
Տհաճ, բայց բուժիչ դեղահատի պես,
Սեփական մտքից
Կտրել ուղղանկյուն մի քառակուսի
Ու վրան գրել սեփական արյամբ.
«Եղա՜ծն էլ շատ է»,
Գրել ու մեխել սեփական ափին,
Եվ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ`
Դասը չիմացող աշակերտի պես...

©️ Պարույր Սևակ

23/05/2024

Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է։

Շառլ Ազնավուր

21/05/2024

Երևի ամեն մեկը իր կյանքում մի փոքրիկ ճանապարհ պիտի պարտրաստի ու հարթեցնի՝ իր ճանապարհը։

Համո Սահյան

05/04/2023

Հույսը մարդու մեջ հայտնվում է երկու կերպարանքով. մեկ, որ մարդը գործում է, աշխատում է և ամենևին չի թուլացնում իր եռանդը և հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուս, որ մարդը ոչինչ չի անում, ծույլ է, հանգիստ իր տեղը նստած է և հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է: Մեր խոսքը վերջին տեսակի մասին է: Կան աղքատներ, որ միշտ երևակայում են, թե մի օր գանձ կգտնեն և կհարստանան: Դուք քննեցեք մի ծույլ և ստրուկ ժողովրդի առակները, առածները, հեքիաթները և կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երևակայությունը մի ուրիշ բան չի կարող ստեղծել: Այնպես էլ քաղցած հավը երազում կուտ է տեսնում և սկսում է իր ոտները կտցահարել:… Այս տեսակ հույսերը գժերի երազներ են: Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլև ամբողջ ժողովուրդներ և ամբողջ ազգեր…

Րաֆֆի

02/08/2022

Ես գիտեմ, որ դու հաճախ ես հիմա
Մոտենում ձեր տան հայելուն շքեղ,
Անծանոթ, օտար մի կնոջ նման
Դիտում ես երկար, զննում ինքըդ քեզ:

Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջ
Ձեռքով մղելով ականջիդ ետև,
Մարմարե վիզըդ ափերով շփում
Ու ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:

Հարդարում ես դու հագուստըդ այրող,
Որ գրկում է քեզ սիրահարի պես:
Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,
Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:

Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ, -

Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս:
Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում...
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,

Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:
Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում...

Պարույր Սևակ

01/08/2022

Իսկական երջանկությունը...

01/08/2022

Կեսբերան, կեսժպիտ, կեսսիրտ… Գիտե՞ք ում մասին է. նրանց, ովքեր գտել են իրենց կեսը, ում հետ ամբողջ են, բայց դեռ չեն միացել: Ու մնացել են այդպես` կիսատ…

01/08/2022

Երբ մենք երջանիկ ենք լինում միշտ բարի ենք լինում, բայց երբ բարի ենք լինում, միշտ չէ որ երջանիկ ենք լինում։

31/07/2022

Սիրված լինելը՝ ավելին է, քան հարուստ լինելը, քանի որ սիրված լինել՝ նշանակում է երջանիկ լինել:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Yerevan