09/07/2019
Աշխատանք «Օհանյան» կրթահամալիրում
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
STEAM ծրագրի համակարգող, ԴԱՍՎԱՐ
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Սիրով հրավիրում ենք հմուտ մանկավարժներին՝ տարրական դասարաններում աշխատելու որպես STEAM (ԳՏՃԱՄ) ծրագրի համակարգող։
Ներկայացվող պահանջներին են.
💡 Դասվարական կրթություն կամ վերջին 10 տարում 5 տարի դասվար աշխատելու փորձառություն,
💡 Համակարգչային հմտությունների տիրապետում,
💡 Անգլերենի իմացության որոշակի մակարդակ (պետք է կարողանա կարդալ և մեկնաբանել անգլերեն տեքստը),
💡 Ստեղծագործական և նորարարական մտածողություն։
ԿԱՐԵՎՈՐ Է իմանալ նախապես․
📍 Աշխատանքը հետաքրքիր է, զարգացնող և անընդհատ վերապատրաստվելու, պատրաստակամությունն անհրաժեշտություն է,
📍 Կրթահամալիրը կկազմակերպի Ձեր վերապատրաստումը և մեթոդական աջակցությունը,
📍 Անձնական աճին զուգահեռ կունենաք բարձր աշխատավարձ, աշխատավարձի շարունակական աճի, ինչպես նաև տեղական և միջազգային վերապատրաստման ծրագրերից օգտվելու հնարավորություն։
Պարտականություններ
🧪 Ուսուցիչների հետ համատեղ պլանավորել և իրականացնել ստեղծագործական STEAM նախագծեր,
🧪 Հետազոտել և վեր հանել առաջավոր փորձը, ուսուցիչներին ներկայացնել առաջարկներ STEAM ծրագրերի, խաղային մեթոդների կիրառման ուղղությամբ։ Վերապատրաստել ուսուցիչներին և ապահովել վերջիններիս շարունակական աճը։
🧪 Հետազոտել և տնօրենությանը ներկայացնել STEAM գործիքակազմի, խաղերի և խաղալիքների, ծրագրային ապահովման ձեռքբերման ուղղությամբ առաջարկներ, այնուհետև ապահովել ձեռքբերված նյութատեխնիկական բազայի ամբողջական կիրառություն ուսուցիչների շարունակական վերապատրաստման միջոցով։
🧪 Ապահովել շարունակական խորհրդատվություն մանկավարժներին, ապահովել ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ կապերը և համագործակցությունը։
🧪 Անհրաժեշտության դեպքում դասավանդել շաբաթական մինչև 15 ակադեմիական ժամ (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Մաթեմատիկա, Արվեստ առարկաներից մանկավարժին հնարավորության կտրվի ընտրել)։
Սպասում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են սովորել և սովորեցնել միաժամանակ, աշխատել արժանապատիվ ու նվիրված, անաչառ են, համբերատար և հարգալից և ջերմ երեխաների նկատմամբ։
Դիմելու վերջնաժամկետ՝ Հուլիսի 25
Դիմելու ընթացակարգ․
➡ Խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ, լրացնել տվյալները և վերբեռնել կենսագրականը․ https://bit.ly/2G1KDCW
➡ Ավարտին չմոռանաք սեղմել “SUBMIT” կոճակը
➡ Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ փոստի հասցեին․ [email protected]
20/05/2019
20/05/2019
20/05/2019
20/05/2019