12/11/2025
Ճիշտ CV = Նոր հնարավորություններ
Գործատուն առաջին հերթին տեսնում է ոչ թե քեզ, այլ քո CV-ն։
Եվ հենց դա է որոշում՝ կանցնե՞ս հաջորդ փուլ, թե՞ ոչ։
Ճիշտ կազմված CV-ն՝
✔ պատմում է ոչ միայն քո փորձի մասին, այլ թե ինչ կարող ես անել,
✔ ընդգծում է քո ուժեղ կողմերը,
✔ օգնում է առանձնանալ հարյուրավոր թեկնածուներից։
👇 Պարզապես դիր + մեկնաբանություններում, և ստացիր CV-ի կառուցման քո քայլ առ քայլ ուղեցույցը։
23/10/2025
🤝 Կարիերայի պլանավորումը սկսվում է ինքնաճանաչումից։
Ի՞նչ ռեսուրսներ ունես, որոնք օգնում են հաջողել։ Ի՞նչն է քեզ ամենից հաճախ կանգնեցնում կես ճանապարհին։ Ի՞նչ նոր հնարավորություններ կարող են փոխել քո կարիերայի ընթացքը։ Ի՞նչ արտաքին փոփոխություններ կարող են խանգարել հասնել նպատակներիդ։
✔ Հենց այստեղ է օգնության գալիս SWOT վերլուծությունը։
🧭 Մեր երազանքի աշխատանքը գտնելու ճանապարհին, SWOT վերլուծությունը նման է կողմնացույցի, որը ցույց է տալիս մեր գտնվելու վայրը և հնարավոր ուղղությունները:
👉 Դիր + նշանը մեկնաբանություններում, և ստացիր քո անձնական SWOT վերլուծության անվճար ուղեցույցը։
Շարունակի՛ր հետևել staff.am-ին, քանի որ այս շարքում կիսվելու ենք շատ արժեքավոր խորհուրդներով՝ քո մասնագիտական աճին ու կարիերային զարգացմանն աջակցելու համար։
13/02/2025
💡 Աշխատանքի որոնման գործընթացում գործատուի ճիշտ ընտրությունը նույնքան կարևոր է, որքան հաստիքինը։
🚀 Հավանական գործատուի ուսումնասիրությունը թույլ է տալիս խուսափել ժամանակի անարդյունավետ ծախսից, բարձրացնել սեփական մրցունակությունը, գնահատել առաջարկվող պայմանները և հասկանալ ընկերության կորպորատիվ մշակույթը։
✨ Գործատուին ուսումնասիրելու համար կարելի է օգտվել մի շարք աղբյուրներից՝ սոցիալական էջեր, ընկերության կայքէջ, Staff.am-ի կարիերայի էջ, միջազգային հարթակներ, Staffmedia.am, ինչպես նաև՝ շփում ընկերության աշխատակիցների հետ։
➡ Իսկ թե ինչու է կարևոր գործատուի ուսումնասիրությունը կամ ինչ անել, եթե դեռ չկա Ձեր մասնագիտությանը համապատասխան հաստիք, կիմանաք՝ կարդալով հոդվածը։
http://stff.am/03U9
03/12/2024
Course✨ Ունենալ այնպիսի աշխատանք, որը կկատարենք մեծագույն սիրով, ցանկանում ենք բոլորս, սակայն այդ լավագույն աշխատանքը գտնելը ռազմավարական մոտեցում և ինքնաճանաչողություն է պահանջում։
📚 staff.am հարթակի կրթական ուղղության՝ Career Factory-ի «4C Complete Career Certification Course» համապարփակ դասընթացի առաջին մոդուլում քննարկել ենք մասնագիտության ընտրության, վերապրոֆիլավորման և աշխատանքի տարբեր մոդելների հետ կապված տարաբնույթ հարցեր։
💡 Ուզու՞մ եք իմանալ՝ որն է մասնագիտության ընտրության հարցում ամենակարևորը, ինչին ուշադրություն դարձնել, որոնք են ամենատարածված սխալները կամ երբ է մասնագիտությունը փոխելու ժամանակը։
Եթե «այո»-ն է Ձեր պատասխանը, առաջարկում ենք դիտել առաջին մոդուլը, որում կգտնեք այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ։
http://stff.am/dVTE
14/04/2024
💜 Շտապեք ծանոթանալ մանրամասներին հետևյալ հղումով ➡️ http://stff.am/careerfactory_
10/04/2024
📊 Ըստ staff.am-ի ուսումնասիրությունների՝ #վաճառքի ոլորտի մասնագետները երկրորդ #ամենապահանջվածն են եղել ՀՀ աշխատաշուկայում 2023-ին։ Իսկ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով, պահանջարկն ավելի է աճել։
💻Աշխատաշուկայում վաճառքի և բիզնեսի զարգացման դասընթացները մեծ դժվարությամբ են համալրվում, առաջարկի և պահանջարկի, ինչպես նաև մի շարք այլ գործոնների պատճառով։
📑 -ի այս օգտակար հոդվածում անդրադարձել ենք, թե ինչպես պետք է մոտենալ #վաճառքի դասընթացի ընտրությանը, ինչ հարցեր տալ թրեյնինգ մատուցող կազմակերպությանը և ինչի վրա ուշադրությունը սևեռել ընտրություն կատարելիս:
💚 Հուսանք այս հոդվածը օգտակար կլինի։ Ուրախ կլինենք եթե մեկնաբանություններում կիսվեք կարծիքներով։
5 կարևոր հարց, որոնք պետք է տալ վաճառքի դասընթաց ընտրելիս | staffmedia.am
Վաճառքի մասնագիտությունը ժամանակակից աշխարհում համարվում է ամենապահանջվածներից մեկը։ Կազմակերպվում է վաճառքի մասնագիտացման դասընթաց։ Շտապե՜ք։