Department of Diaspora Studies

Department of Diaspora Studies

Share

The main purpose of Diaspora Studies Department activities is creating
necessary analytical resource The Department has set the following objectives.

The main purpose of Diaspora Studies Department activities is creating necessary analytical resources for studying of modern Diaspora. Identification of Ethnos various sectors of economic and social and spiritual potential. Searching activation pathways of nationwide and specific problems process of ethnic consolidating resources. Developing strategies directed to Development and maintenance of ethnicity.
- See more at: http://diasporastudies.am/ds/en#sthash.IBdAkZJf.dpuf

17/11/2025

Սույն թվականի Նոյեմբերի 10-12-ը տեղի ունեցավ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Սոնա Ներսիսյանի այցը Պրահա, Չեխիա, որը նախատեսված էր ծրագրով։ Նախագծի չեխական կողմի գործընկեր` դոկտոր Մարեկ Յակուբեկի հետ քննարկվեցին նախորդ ժամանակահատվածի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվեց հետագա համատեղ գործունեությունը։
🇦🇲🇨🇿

Photos from Department of Diaspora Studies's post 02/11/2025

Սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը այցելություն է կատարել Արգենտինայի Հանրապետություն, որի նպատակն էր տեղում հետազոտական աշխատանքների իրականացումը։ Մի քանի մեթոդներով դաշտային ուսումնասիրություններն ընդգրկել են Բուեյնոս Այրես, Կորդովա, Վիլյա Կարլոս Պաս քաղաքները և այլ արվարձանային բնակավայրերը։ Տեղի են ունեցել հանդիպումներ և հարցազրույցներ համայնքային կառույցների պատասխանատուների, հայագիտական ամբիոնների, համայնքում ներգրավված և չներգրավված անձանց հետ, ինչպես նաև արձանագրվել են մի շարք հայկական միջոցառումներ, հուշարձաններ, կոթողներ։

Photos from Department of Diaspora Studies's post 05/08/2025

25RG-6A162 ծածկագրով «Ազգային փոքրամասնությունների սոցիալ-կրոնական պրակտիկաների փոփոխությունները Հայաստանում» ծրագրի շրջանակում շարունակվում են դաշտային ուսումնասիրությունները.... nersisyan @ lusine tanajyan

31/03/2025

https://www.facebook.com/share/1AUQtqVJTa/?mibextid=xfxF2i

📌 Սույն թվականի մարտի 13-ին ՀՀ ԿԳՄՍՆ ՀՀՀԳ 2024 « ԷԹՆԻԿ ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի և Չեխիայի Հանրապետության Պարդուբիցեի համալսարանի Փիլիսոփայության և կրոնագիտության ամբիոնի ասոցացված պրոֆեսոր, դոկտոր Մարեկ Յակուբեկի միջև տեղի է ունեցել առցանց սեմինար քննարկում:
Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան համատեղ ծրագրի առանցքային թեմաներին՝ ներառյալ հայ և չեխ հետազոտական խմբերի փոխայցելությունների, Պրահայում և Երևանում անցկացվող գիտաժողովներին մասնակցության, համատեղ հոդվածների հրապարակման և Բուլղարիայի հայ համայնքում դաշտային հետազոտությունների կազմակերպման և անցկացման հարցերին:
Առցանց հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:

____________________
On March 13, 2025, an online seminar discussion was held between the Research Team of the Department of Diaspora Studies and the Associate Professor of the Department of Philosophy and Religious Studies of the University of Pardubice, Czech Republic. The event took place within the framework of the RA MESCS 24SSAH-6A008 joint program, "THE INTERACTION OF ETHNIC AND RELIGIOUS COMPONENTS IN THE IDENTITY OF DIASPORA ARMENIANS: PROBLEMS AND PROSPECTS."
During the discussion, participants addressed and finalised key issues, including the mutual visits of Armenian and Czech research groups, participations in the conferences in Prague and Yerevan, publishing selected articles and conducting the field survey among the Armenian community in Bulgaria.
These online meetings will be held periodically.

27/02/2025

https://www.facebook.com/share/p/1YbbyLNVpK/?mibextid=oFDknk

🇦🇲🇳🇿

📍Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ՎԳԱՀ - 2025 «Միգրացիա եվ նոր սփյուռքների ձևավորում. համեմատական ուսումնասիրություններ Հայաստանում եվ Վրաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի և Վրաստանի գիտությունների ակադեմիայի Ջավախիշվիլիի անվան Պատմության, հնագիտության և ազգաբանության ինստիտուտի՝ ծրագրում ներգրավված մասնակիցների միջև տեղի է ունեցել առցանց սեմինար քննարկում:
Մասնավորապես քննարկվել և որոշվել են հայաստանյան և վրացական հետազոտական խմբերի փոխայցելությունների, համեմատական դաշտային հետազոտությունների մեթոդաբանության և գործիքակազմի կիրառման, արխիվային, վիճակագրական և երկրորդային տվյալների հավաքագրման ժամանակացույցի հարցերը:
Առցանց հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:

______________

On February 20, 2025, an online seminar discussion was held between the Department of Diaspora Studies at the Institute of Ethnography and Archaeology of NAS RA and the Javakhishvili Institute of History, Archaeology, and Ethnology of the Academy of Sciences of Georgia. The event took place within the framework of the RA MESCS 25SRNSF-6A009 joint program, "Migration and New Diasporas Formation: Comparative Studies in Armenia and Georgia."
During the discussion, participants addressed and finalized key issues, including the mutual visits of Armenian and Georgian research groups, the application of comparative field survey methodologies and tools, and the schedule for archival, statistical, and secondary data collection.
These online meetings will be held periodically.

26/11/2024

Սիրելի՛ գործընկերներ,
Սփյուռքի ուսումնասիրության բաժինը հրավիրում է «Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսությանը:
Բանախոսությունը վարելու են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հովհաննես Լավրենտիի Սարգսյանը և նույն ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Արմենի Դունամալյանը:
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում (3-րդ հարկ) դեկտեմբերի 11-ին՝ չորեքշաբթի, ժամը 15.00-ին:
Հարգանքով՝
Սփյուռքի ուսումնասիրության բաժին

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

15, Charentsi Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 11:00 - 17:00
Tuesday 11:00 - 17:00
Wednesday 11:00 - 17:00
Thursday 11:00 - 17:00
Friday 11:00 - 17:00