26/06/2026
Մագիստրատուրայի անվճար տեղերի հաստատումը. T-GREEN և նոր կայուն կրթական ծրագրեր
Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուստարվա մագիստրատուրայի անվճար ընդունելության տեղերը: Հատկացվել է ընդհանուր 1280 տեղ, որից 1058-ը՝ պետական բուհերին, իսկ 3-ը՝ պահուստային: Տեղերի բաշխումն իրականացվել է ըստ աշխատաշուկայի պահանջարկի և բուհերի հայտերի։
Տեղերի զգալի մասը (38․7%) հատկացվել է ԲՏՃՄ և գյուղատնտեսական ոլորտներին. բնական գիտություններին՝ 231 տեղ, տեխնիկական գիտություններին՝ 188 տեղ, իսկ գյուղատնտեսությանը՝ 40 տեղ:
Որոշման մեջ ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարության մասնակցությամբ իրականացվող Եվրոպական միության «Էրազմուս+» T-GREEN «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակում մշակված կրթական ծրագրերի հատկացվող տեղերը:
Ցանկը համալրվել է նոր կրթական ծրագրերով, որոնցից են՝ «Բլոկչեյն և թվային/կրիպտոարժույթներ», «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում», «Կայուն շրջակա միջավայրի/քաղաքների ճարտարագիտություն», «Շրջանաձև տնտեսություն և կառավարում», «Ծրագրային ճարտարագիտություն» և մի շարք այլ բնագիտական ու տնտեսագիտական ուղղություններ:
-----
Approval of Master's Admission Places: T-GREEN and New Sustainable Programs
The Government has approved the tuition-free Master's admission places for the 2026/2027 academic year. A total of 1,280 places have been allocated, with 1,058 designated for state universities and 3 kept in reserve. The allocation is based on labour market demand and university applications.
A significant portion of the places (38.7%) has been allocated to STEM and agricultural fields: 231 for natural sciences, 188 for technical sciences, and 40 for agricultural sciences.
The decision also includes places allocated for educational programs developed under the European Union’s Erasmus+ T-GREEN project ("Transforming Graduate Education for Green and Sustainable Future"), implemented with the participation of the Ministry of ESCS.
The curriculum has been expanded with new programs, including "Blockchain and Digital/Cryptocurrencies", "Green Economy and Sustainable Development", "Sustainable Environment/Cities Engineering", "Circular Economy and Management", "Software Engineering", and several other science and economics tracks.