15/06/2020
Հարգելի գործընկերներ, ծնողներ և մասնակիցներ,🧡
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ԼԻՏ Ազդեցիկ խոսքեր 2020 մրցույթի հեռավար իրականացման նոր ընթացակարգին համապատասխան ս.թ. մայիսի 9-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ԼԻՏ Ակադեմիայի անկախ ժյուրիների խորհուրդը իրականացրել է այս տարվա մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ավելի քան 500 մասնակիցների կողմի ներկայացված հայտադիմումների մանրակրկիտ դիտարկում և բազմակողմանի գնահատում: Հայտադիմումների գնահատման գործընթացում ներգրավվել են բացառապես անկախ և մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ այդ թվում բնիկ լեզվակիրներ: Գնահատման ընթացքում ապահովվել է գործընթացի լիակատար անաչառությունը՝ բացառելով ցանկացած բնույթի շահերի բախման հանգամանքները:
Շնորհավորում և պաշտոնապես ձեզ ենք ներկայացնում, կիսաեզրափակիչ փուլում յուրաքանչյուր մարզի կամ տարածաշրջանի յուրաքաչյուր դասարանում 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները նվաճած մասնակիցների անունները:
ԼԻՏ Ակադեմիան իր խորին շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և ուսուցիչներին ակտիվ մասնակցության և կատարած քրտնաջան աշխատանքի համար: Կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներից մենք ընդունել ենք բացառիկ և գերազանց կատարումներ, որը միանշանակ առավել նվիրված և պատասխանատու աշխատանքի արդյունք է:
Սիրելի մասնակիցներ, կարծում ենք կհամաձայնեք այն փաստի հետ, որ անկախ արդյունքներից, մրցույթի մասնակցության շնորհիվ ձեզ մոտ արդեն իսկ մեծապես զարգացել են ձեր անգլերեն լեզվի հմտությունները, զարգացել է քննադատական մտածողությունը և ստեղծարարությունը. անչափ կարևոր արդյունքներ, որոնց արձանագրումը հենց ուրեմն հանդիասնում է մեր ծրագրի հմնական նպատակը:
Եվ ուրեմն, կոչ ենք անում բոլորին նշել այս օրը որպես տոն, քանի որ ձեր ընկերներից շատերը նվաճել են մրցանակային տեղեր, իսկ մյուսները բացահայտել բազմաթիվ հմտություններ, որոնք մեծապես նպաստելու են հետագայում հաջողվելու գործում:😍
Միաժամանակ ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ որոշումների կայացման անչափ բարդ և պատասխանատու գործընթացում ԼԻՏ Ակադեմիայի խորհուրդը եղել է բացառապես ընդառաջող և այն բոլոր դեպքերում, երբ մրցանակային տեղեր նվաճած մասնակիցները արձանագրել են հավասար միավորներ, մրցանակային տեղերը շնորհվել են հավասարաչափ:
Ցանկանում ենք նաև հիշեցնել, որ մրցույթի հաջորդ՝ Ազգային եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ունեն միայն 1-ին հորիզոնականնները նվաճած մասնակիցները, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները նվաճած աշակերտները օգտվելու են ծրագրի կողմից ընձեռնվող մյուս համապատասխան առավելություններից։
Բոլոր մանրամասները հասանելի են մեր պաշտոնական վեբ կայքում՝ http://litacademy.net/ ։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ կտեղեկանենք անհատապես:
Բոլորիդ առողջություն և հաջողություն ենք մաղթում:
____________
Dear colleagues, parents and participants․🧡
We would like to inform you that according to the new procedure for the remote implementation of the LIT Strong Words Contest 2020, in the period of May 9 to June 15, 2020, the Council of Independent Juries of the LIT Academy conducted a comprehensive review and comprehensive evaluation of the applications submitted by more than 500 participants in this year's semi-finals. Only highly independent and highly qualified professionals, including native speakers, were involved in the application evaluation process. During the evaluation, the full impartiality of the process was ensured, excluding the circumstances of any conflict of interest.
We are happy to Congratulate and officially present to you the names of the participants who took the 1st, 2nd, and 3rd places in each class of each marz or region in the semi-final stage.
The LIT Academy expresses its deep gratitude to all the participants and teachers for their hard work and active participation. Of all the participants in the semi-finals, we received exceptional and excellent performances, which is definitely the result of the most dedicated and responsible work.
Dear participants, we think you will agree with the fact that regardless of the results, due to participation in the competition, your English language skills, critical thinking, and creativity have developed. Very important results, which are the main goal of our program.
And so we urge everyone to celebrate this day as a holiday, as many of your friends have won prizes and others have discovered many skills that will greatly help them succeed in the future.
At the same time, we would like to inform you that in the extremely difficult and responsible process of decision-making, the LIT Academy Council was extremely supportive, and in all cases when the participants who scored equal points, the prizes were awarded equally.
We would also like to remind you that only the participants who have won the 1st place have the opportunity to participate in the next, National Final stage of the competition. Students who rank 2nd and 3rd will enjoy the other relevant benefits provided by the program.
All relevant details are available on our official website: http://litacademy.net/.
We will inform the winner participants about the further steps of the program individually.
We wish you all good health and success.