ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոն/YSU Department of Social Work

ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոն/YSU Department of Social Work

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոն/YSU Department of Social Work, College & University, 1 Alex Manoogian, Yerevan.

Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հիմնադրվել է 2004 թ. սոցիոլոգիայի ֆակուլտետի կազմում:

Ամբիոնն իրականացնում է «Սոցիալական աշխատանք» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը:
Համագործակցում է մի շարք միջազգային բուհերի հետ: ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հիմնվել է 2004 թ.-ին՝ համախմբելով սոցիալական պաշտպանության ոլորտի հայաստանյան առաջա

03/08/2026

🎓Հանգստացա՞ք, հասկացա՞ք, որ կրթությունը պետք է շարունակել մագիստրատուրայում, կողմնորոշվեցի՞ք, որ ԵՊՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ մագիստրոսական ծրագիրը հենց ձեր ուզածն է։ Դե՛, համեցե՛ք։

⏳ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը շարունակվում է։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը մոտենում է․ փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ն։

📝 Ընդունելության քննությունը կանցկացվի օգոստոսի 25-ին։

🔗 Ընդունելության կարգը՝ https://www.ysu.am/masters-degree-admission/150

🖊️ Դիմում-հայտը լրացրեք այստեղ՝ https://admission.ysu.am/home-main

📖 Ծրագրի մանրամասն նկարագիրը և քննության հարցաշարը՝ https://www.ysu.am/faculty/76/educational-program-864/62844

💰 Գործում է եկամտահարկի վերադարձի հնարավորություն։

🎓 Մի շարք կազմակերպություններ (ՀՕՖ, Հայ Կրթական Հիմնարկություն և այլ) տրամադրում են կրթաթոշակներ՝ աջակցելով սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտում մասնագետների պատրաստմանը։

📞 Հարցերի դեպքում զանգահարեք՝ 091 418 771․

19/07/2026

Բարի գալուստ ԵՊՀ բակալավր!!! https://www.facebook.com/share/p/1EC1vzCA5w/

📣 Հայտնի են ԵՊՀ 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթի արդյունքները։

🤗Բարի գալուստ ԵՊՀ, սիրելի’ առաջինկուրսեցիներ, շնորհավորում ենք, մաղթում ուսանողական ակտիվ և արդյունավետ կյանք։

⬇️ Մրցույթի արդյունքները՝ https://www.ysu.am/undergraduate-admission/41108

Photos from ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոն/YSU Department of Social Work's post 14/07/2026

🎓Այսօր սոցիալական աշխատողների ևս մեկ սերունդ ավարտեց համալսարանը և մուտք է գործում մասնագիտական կյանք՝ արդեն որպես բակալավրի և մագիստրոսի որակավորում ունեցող մասնագետներ։

📜Սիրով ճանապարհում ենք մեր շրջանավարտներին՝ վստահ լինելով, որ նրանք իրենց հետ տանում են ոչ միայն գիտելիքներ ու հմտություններ, այլև այն արժեքները, որոնք ձևավորվել են այս տարիների ընթացքում։ 🤝Վստահ ենք, որ հենց այդ արժեքներն են օգնելու նրանց լինել մարդկանց կողքին, փոխել կյանքեր և իրենց ներդրումն ունենալ Հայաստանում սոցիալական աշխատանքի զարգացման գործում 🌍✨։

👏Բարի՛ ճանապարհ և հաջողություններ ձեր մասնագիտական ուղիում🎓

Ընդունելություն 08/07/2026

🎓 ԵՊՀ «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը մեկնարկել է։

📅 Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ն։

📌 Երկրորդ փուլով կարող են դիմել ցանկացած մասնագիտությամբ առնվազն բակալավրի աստիճան ունեցող բոլոր այն անձինք, ովքեր ունեն սոցիալական ոլորտում աշխատանքային փորձ կամ հետաքրքրված են սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտով։

📝 Ընդունելության քննությունը կանցկացվի օգոստոսի 25-ին։
Քննության հարցաշարը՝ https://www.ysu.am/faculty/76/educational-program-864/62844

🔗 Ընդունելության կարգը՝
https://www.ysu.am/masters-degree-admission/150

🖊️ Դիմում-հայտը լրացրեք այստեղ՝
https://admission.ysu.am/home

🔗 Ծրագրի մանրամասն նկարագիրը՝
https://www.ysu.am/faculty/76/educational-program-864/62844

📚 Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել խորացված տեսական գիտելիքներ և զարգացնել գործնական հմտություններ հետևյալ ոլորտներում՝

✅ Սոցիալական աշխատանք
✅ Սոցիալական քաղաքականություն
✅ Սոցիալական խորհրդատվություն
✅ Սոցիալական պաշտպանություն
✅ Համայնքային զարգացում
✅ Ծրագրերի մշակում, մշտադիտարկում և գնահատում

🎯 Եթե ցանկանում եք մասնագիտական գիտելիքներով և հմտություններով նպաստել մարդկանց կյանքի որակի բարելավմանը, սոցիալական արդարության ամրապնդմանը և հասարակական փոփոխություններին, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📞 Հարցերի դեպքում զանգահարեք՝ 091 418 771։

Ընդունելություն «Սոցիալական աշխատանք և սոցիալական վարչարարություն»  մասնագիտությամբ մագիստրոսների պատրաստման արդիականությունը պայմանավորված է Հայաստանում աղքատության ցուցան....

Ընդունելություն 23/06/2026

⏳ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՄՆԱՑԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՕՐ

📌 Ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 26-ը, ժամը 18:00-ն է։

✅ Առաջին փուլով առանց քննության կարող են դիմել «Սոցիալական աշխատանք» բակալավրի որակավորում ունեցող անձինք, որոնց ՄՈԳ-ը առնվազն 14 է։

🔗 Ընդունելության կարգը և դիմում-հայտի լրացման ուղեցույցը՝
https://www.ysu.am/masters-degree-admission/150

🔗 Ծրագրի մասին մանրամասն՝
https://www.ysu.am/faculty/76/educational-program-864/62844

📞 Հարցերի դեպքում զանգահարեք՝ 091 418 771

Սպասում ենք Ձեզ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայում։

Ընդունելություն «Սոցիալական աշխատանք և սոցիալական վարչարարություն»  մասնագիտությամբ մագիստրոսների պատրաստման արդիականությունը պայմանավորված է Հայաստանում աղքատության ցուցան....

18/06/2026

🎓 Ամեն տարի ԵՊՀ-ի շքեղ կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքվում ենք՝ նշելու մեր մագիստրոսների ավարտական երեկոն։ ✨

Այս տարի բաժանումը հատկապես դժվար է լինելու… 🥹 Բաժանվում ենք մեր սիրելի շրջանավարտներից՝ մարդկանցից, որոնց հետ միասին անցել ենք գիտելիքի, զարգացման և նոր բացահայտումների ճանապարհ։ ❤️

ԲԱԱԱԱԱՅՑ… սա միայն նոր սկիզբն է։ 🚀 Սպասում ենք նրանց մեծ հաջողություններին, հպարտանալու ենք, որ նրանք մեր շրջանավարտներն են, և հետևելու ենք, թե ինչպես են նրանք փոխում սոցիալական ոլորտը, աջակցում մարդկանց և երջանկացնում հասարակությունը։ 🌱🤝

02/06/2026

Միացե՛ք ԵՊՀ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական կրթական ծրագրին։

📚 Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել խորացված գիտելիքներ և գործնական հմտություններ՝
✅ սոցիալական աշխատանքի,
✅ սոցիալական քաղաքականության,
✅ սոցիալական խորհրդատվության,
✅ սոցիալական պաշտպանության,
✅ համայնքային զարգացման,
✅ ծրագրերի մշակման և գնահատման ոլորտներում։

🎯 Եթե ցանկանում եք նպաստել մարդկանց կյանքի որակի բարելավմանը և հասարակական փոփոխություններին, այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📌 Ընդունելության 1-ին փուլ

🗓 Փաստաթղթերի ընդունում՝ հունիսի 1–26-ը, մինչև ժամը 18:00։ Առաջին փուլով դիմելու հնարավորություն ունեն «Սոցիալական աշխատանք» բակալավրի որակավորում ունեցող անձինք առանց քննության՝ ՄՈԳը առնվազն 14։

🔗 Ընդունելության կարգն ու դիմում-հայտի լրացման կարգը՝
https://www.ysu.am/masters-degree-admission/150

🔗 Ծրագրի վերաբերյալ մանրամասն՝
https://www.ysu.am/faculty/76/educational-program-864/62844

⏳ Դիմումների ընդունումն արդեն սկսվել է։
Սպասում ենք Ձեզ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայում։ Հարցերի դեպքում զանգահարեք՝ 091418771:

📌 Ընդունելության 2-րդ փուլ

Կրթական ծրագրին երկրորդ փուլով (հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը) դիմելու հնարավորություն ունեն ինչպես «Սոցիալական աշխատանք» բակալավրի որակավորում ունեցող, այնպես էլ չունեցող, սակայն սոցիալական ոլորտում փորձ և հետաքրքրություններ ունեցող անձինք։ Քննությունը՝ օգոստոսի 25-ին։ Հարցաշարը՝ https://www.ysu.am/faculty/76/educational-program-864/62844

ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոն/YSU Department of Social Work Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հիմնադրվել է 2004 թ. սոցիոլոգիայի ֆակուլտետի կազմում:

Ամբիոնն իրականացնում է «Սոցիալական աշխատանք» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը:
Համագործակցում է մի շարք միջազգային բուհերի հետ:

Photos from ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոն/YSU Department of Social Work's post 28/05/2026

Մեր շատ սիրելի ուսանողները երեկ պաշտպանեցին իրենց ավարտական աշխատանքները 🎓✨

Ուրախ ենք, որ մեր մասնագիտական ընտանիքը համալրվեց ևս 30 նոր սոցիալական աշխատողով 👥💙

Բարի երթ ձեզ 🚀

Այն կազմակերպություններում ու ոլորտներում, որտեղ աշխատելու եք, հենց դուք եք լինելու այն փոփոխության շարժիչ ուժը, որը թուլ կտա կիրառել այն գիտելիքը, որը միասին ենք կառուցել 💡

Եվ հիշեք՝
եթե ինչ-որ մեկը ձեզ ասի «սա անհնար է»… դուք հանգիստ ժպտացեք 😊 ու շարունակեք փոխել համակարգը ներսից 😎

Բարի մասնագիտական ուղի ձեզ՝
լի լավ մարդկանցով 🤝, հաջողված գործուղումներով ✈️,
և, իհարկե… աշխատավարձի արժանի բարձրացումներով 💸

Շնորհավորում ենք բոլորիդ 🎉

Մագիստրատուրայի ընդունելություն | ԵՊՀ 19/05/2026

🎓 Ձեր մագիստրոսական կրթական ծրագիրն է՝
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
📌 Ահա 1-ին փուլով դիմելու կարևոր տեղեկությունները․
🗓 Փաստաթղթերի ընդունում
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են
հունիսի 1–26-ը, մինչև ժամը 18:00։ Ավելի մանրամասն այստեղ՝ https://www.ysu.am/masters-degree-admission
✍️ 1-ին փուլի ընդունելության քննությունը հուլիսի 1-ին է։
📚 Մեր կրթական ծրագրի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝ https://www.ysu.am/faculty/76/educational-program-864/62844
💡 Միացեք ծրագրին և ձեռք բերեք գիտելիք ու գործնական հմտություններ՝ հասարակությունը դեպի լավը փոփոխելու համար։

Մագիստրատուրայի ընդունելություն | ԵՊՀ ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հա...

Photos from ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոն/YSU Department of Social Work's post 12/05/2026

🎓 2026 թվականի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներն են 💙

Հենց նրանք են ձևավորելու և բարելավելու սոցիալական ոլորտի ապագան՝ զարգացնելով սոցիալական ծառայությունների մեխանիզմները, դեպքի վարման մեթոդաբանությունը, սոցիալական քաղաքականությունը, ադվոկացիոն գործիքները, սոցիալական բնակարանային ծրագրերը և ոլորտի բազմաթիվ այլ ուղղություններ ✨

ԲԱՐԻ ԵՐԹ, մասնագիտական մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ 🚀📚

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

1 Alex Manoogian
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 19:00
Tuesday 09:30 - 19:00
Wednesday 09:30 - 19:00
Thursday 09:30 - 19:00
Friday 09:30 - 19:00