Zarm Education

Website Contact the school

Zarm Education Զարմ՝ կրթության և գիտության ոլորտում խնդիրների բարձրաձայնման, լուծումների քննարկման և մասնագիտական երկխոսության հարթակ

Հայաստանի բարձրագույն կրթությունը հավակնոտ նպատակ ունի․ մինչև 2030 թվականը առնվազն 4 բուհ պետք է ընդգրկված լինի աշխարհի ...
13/08/2026

Հայաստանի բարձրագույն կրթությունը հավակնոտ նպատակ ունի․ մինչև 2030 թվականը առնվազն 4 բուհ պետք է ընդգրկված լինի աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում։
Մինչդեռ, այսօր հայկական ոչ մի բուհ չկա միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակների լավագույն 1000-ում տեղերում, ցանկերում միայն ԵՊՀ-ն է' 1000-1200-ի մեջ։
Արդյո՞ք մեծ նպատակների մասին իրավական ակտերում արձանագրելը բավարար է։
📌 Հոդվածում ներկայացված են ոլորտի վերջին օրենսդրական փոփոխությունները, միջազգային վարկանիշների տվյալները, գիտության ֆինանսավորման ցուցանիշները և գնահատականը, թե որքան իրատեսական է 2030 թվականի նպատակը։
❓ Հայաստանը ինչպե՞ս կարող է մինչև 2030 թվականը ունենալ աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում ընդգրկված բուհ։

https://mediaforedu.am/armenias-higher-education-in-international-rankings/?fbclid=IwY2xjawTqXiFwZG9mAWV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR57w8zRLnWnxFXXSQpXX3sswLAONYqY3Lsq3pcOIopLcq7eEygm15mQF2bHfA_aem_b-dpw4TAj7Mp7GDPvprw4Q

Հայաստանյան բուհերը շարունակում են տեղ չունենալ միջազգային վարկանիշային լավագույն 1000 - ի ցանկերում, չնայած այն հանգամանքին, որ պետականորեն շատ ավելի հավակնոտ նպատ...

13/05/2026

Սույն զեկույցը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիու....

«զԱրմ»-ը մասնագիտացված հարթակ է կրթության և գիտության ոլորտներում խնդիրների բարձրաձայնման, փորձի փոխանակման, ապացուցահեն...
08/05/2026

«զԱրմ»-ը մասնագիտացված հարթակ է կրթության և գիտության ոլորտներում խնդիրների բարձրաձայնման, փորձի փոխանակման, ապացուցահենք լուծումների մշակման և զարգացման հեռանկարների քննարկման համար։

Այն միավորում է հետազոտողներին, դասախոսներին, ուսուցիչներին, ուսանողներին և ոլորտի այլ մասնագետներին՝ ստեղծելով մասնագիտական երկխոսության և համագործակցության միջավայր։

Հարթակի նպատակն է արձագանքել հասարակութան մեջ տեղի ունեցող նշանակալի զարգացումներին՝ խթանելով դրանց քննադատական վերլուծությունն ու իմաստավորումը կրթության և հատկապես հասարակական գիտությունների միջոցով։ Մենք հավատում ենք, որ հասարակական գիտությունները՝ որպես հանրային քաղաքականության վրա ազդող գիտելիքի ձևավորման առանցքային դաշտ, կարող են և պետք է միջամտեն հանրային կյանքին՝ ձևավորելով հասարակություն, որը գիտակցում է իր ինքնությունն ու կրում դրա պատասխանատվությունը։

«զԱրմ»-ը զարմանալու կարողությունը պահպանելու, հետաքրքրասիրությունն ու ստեղծարարությունը խրախուսելու և դրանք անհատական ու հավաքական
փոխակերպման ուժի վերածելու ուղի է։

Address

Yerevan
0053

Alerts

Be the first to know and let us send you an email when Zarm Education posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Zarm Education:

Shortcuts

Share