07/08/2026
🌱 Ունե՞ս գաղափար կամ ցանկություն՝ կառուցելու քո ստարտափը կանաչ տեխնոլոգիաների ոլորտում
Միացի՛ր GreenTech Academy BootCamp-ին՝ եռօրյա ինտենսիվ ծրագրի, որը նախատեսված է բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են գաղափարը վերածել իրական բիզնեսի, հասկանալ էներգետիկ ոլորտի մարտահրավերներն ու մուտք գործել ստարտափ էկոհամակարգ։
📅 Երբ՝ օգոստոսի 12-14
📍 Որտեղ՝ Երևան, «Այգի» բիզնես կենտրոն
🎟 Մասնակցությունն անվճար է (տեղերը սահմանափակ են)
🏠 Մարզերից մասնակիցների կացության ծախսերը հոգում է ծրագիրը
💡 Ի՞նչ է սպասվում 3 օրերի ընթացքում․
Օր 1 | Ստարտափի հիմունքներ և գաղափարի վավերացում
Կսովորենք ստարտափի կառուցման առաջին քայլերը, CEO-ի ու CTO-ի դերերը, ինչպես նաև խնդիրների բացահայտման ու հաճախորդների հետ ճիշտ խոսելու գործիքները։
Օր 2 | Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն
Կուսումնասիրենք արևային էներգետիկան, էլեկտրաէներգետիկ ցանցի ու շուկայի ազատականացման հնարավորությունները և էներգիայի պահպանման (storage) ժամանակակից լուծումները։
Օր 3 | Կարգավորումներ, ոլորտային խնդիրներ և ֆինանսավորում
Կծանոթանանք Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն ու նոր տեխնոլոգիաներին, ստարտափների բիզնես մոդելներին և ներդրումների ներգրավման (fundraising) ռազմավարություններին։
🎯 Ո՞ւմ համար է նախատեսված բութքեմփը․
▪️ Ուսանողների, ինժեներների և երիտասարդ մասնագետների
▪️ Ստարտափների հիմնադիրների և ապագա ձեռներեցների
▪️ Էներգետիկայի (EE & RE) ոլորտի մասնագետների, փորձագետների և ընկերությունների
▪️ Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են էներգետիկ ոլորտի մարտահրավերներին լուծում տալով ստեղծել կենսունակ բիզնես
🚀 Բութքեմփից հետո մասնակիցները կձևավորեն թիմեր, կմասնակցեն հաքաթոնին, իսկ լավագույն նախագծերը կանցնեն GreenTech Academy-ի ինկուբացիոն ծրագիր՝ ստանալով անհատական մենթորություն, իսկ հաղթող թիմերը՝ €40,000 կրթաթոշակային ֆոնդից օգտվելու հնարավորություն։
🔗 Շտապի՛ր գրանցվել այստեղ՝ https://greentechacademy.am/bootcamp
GreenTech Academy ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։