ԵԳՀ Միջազգային Հարաբերությունների ամբիոն / YGU Chair of IR

ԵԳՀ Միջազգային Հարաբերությունների ամբիոն / YGU Chair of IR

Share

The activity of chair is based on governing documents developed by Yerevan Gladzor University and the Ministry of Education, Science, Culture and Sports.

☑️Ամբիոնը կրթական գործունեություն է իրականացնում բակալավրիատում և մագիստրատուրայում։
☑️ Բուհը շնորհում է համապատասխան պետական նմուշի դիպլոմներ։
☑️ Դասավանդում են ոլորտի լավագույն և մրցունակ դասախոսները։ Chair of International Relations with high-level faculty conducts educational and scientific dynamic activities aimed at preparing qualified and competitive specialists.

13/08/2026

🎉️Այսօր մեր ամբիոնի հարգարժան դասախոս պարոն ՎԱՆԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ծննդյան օրն է։

Պարոն Մելքոնյանը իր մասնագիտական գիտելիքներով, փորձառությամբ և պատասխանատու վերաբերմունքով կարևոր ներդրում ունի մեր ամբիոնի կրթական գործընթացում։ Նրա հետևողական աշխատանքն ու մասնագիտական մոտեցումը նպաստում են ուսանողների գիտելիքների ընդլայնմանը, մասնագիտական մտածողության ձևավորմանն ու կրթական գործընթացի արդյունավետությանը։
✨️Սրտանց շնորհավորում ենք մեր հոբելյարին՝ մաղթելով քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ, արդյունավետ և արգասաբեր գործունեություն, ինչպես նաև անձնական երջանկություն։
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր նվիրումի, պատասխանատու աշխատանքի և ուսանողների կրթությանն ու մասնագիտական զարգացմանն ուղղված հետևողական գործունեության համար։

11/08/2026

❤️

✔️Ընդունելություն 2026-2027 ուստարի
✔️Մագիստրատուրա
✔️Միջազգային հարաբերություններ
✔️Պետական դիպլոմ
✔️Պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում
✔️ Մրցունակ և արժեքավոր մասնագիտություն
✔️Դիմի՛ր հիմա՝ ստացի՛ր ավելին

#Գլաձորի #ՄիջազգայինՀարաբերություններ մասնագիտության մագիստրատուրան պարզապես կրթություն չէ։ Այն ներդրում է Ձեր մասնագիտական աճի, հեղինակության և միջազգային կարիերայի ապագայի մեջ։
---------------
➡️ Հարցերի և հայտագրման համար դիմել՝
❗ Երկուշաբթի-ուրբաթ, 9։00-18։00 🕘🕕
📍 Երևանի «Գլաձոր» համալսարան (ԵԳՀ)
ՀՀ, Երևան 0015, Գր. Լուսավորիչ 7/1
☎️ 010 545 980, 📲055 447 787 📲033 545 988
🌐 https://www.gladzor.am/
📩 [email protected]

#գլաձորհամալսարան #ընդունելություն #մագիստրատուրա #միջազգայինհարաբերություններ

10/08/2026

📚 #ՊԱՐՍԿԵՐԵՆԻ #ԱՆՎՃԱՐ #ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ #ԵՐԵՎԱՆԻ #ԳԼԱՁՈՐ #ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերից մեկնարկող Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի կողմից կնախաձեռնվեն պարսկերենի անվճար դասընթացներ։ 🇮🇷📖

Դասընթացները կվարեն Իրանից ժամանած պարսկերենի մասնագետներ, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա լեզուն սովորել անմիջականորեն մասնագիտական և լեզվական միջավայրին մոտեցված ձևաչափով։

🎓 Ովքե՞ր կարող են մասնակցել

Դասընթացներին կարող են մասնակցել Երևանի «Գլաձոր» համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է՝
🔹 նախապես գրանցվել Միջազգային հարաբերությունների ամբիոնում,
🔹 անցնել նախնական հարցազրույց,
🔹 մասնակցության համար ընտրվել հարցազրույցի արդյունքների հիման վրա։

📌 Դասընթացների ձևաչափը

• Դասընթացները կլինեն անվճար
• Կանցկացվեն շաբաթական 2 անգամ
• Մասնակիցների և խմբերի քանակը սահմանափակ է
• Ընդունելությունը կիրականացվի պարբերաբար և շարունակաբար
• Մասնակիցների վերջնական ընտրությունը կկատարվի հարցազրույցի արդյունքներով։

🏛️ Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնը կգործի Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնի ներքո։

✨ Սա հնարավորություն է ոչ միայն սովորելու պարսկերեն, այլև խորացնելու իրանագիտության և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ գիտելիքները։

📩 Մանրամասների և գրանցման համար դիմել Միջազգային հարաբերությունների ամբիոն։

10/08/2026

🌐 COMING SOON | 2026
🇦🇲🇮🇷 ԻՐԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերին կգործարկվի Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնը։

🎓 Նոր հարթակ՝ գիտության, կրթության և փորձագիտական երկխոսության համար։

Կենտրոնի գործունեությունը կներառի՝
🔹 Իրանագիտական հետազոտություններ և վերլուծություններ
🔹 Իրանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացների ուսումնասիրություն
🔹 Պարսկերեն լեզվի դասընթացներ
🔹 Պարսկական մշակույթի վերաբերյալ կրթական և իրազեկման ծրագրեր
🔹 Գիտական, փորձագիտական և միջազգային համագործակցության նախաձեռնություններ
🔹 Մասնագիտական քննարկումներ, հանդիպումներ և գիտաժողովներ:

🤝 Կենտրոնի պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառմանը նախատեսվում է հյուրընկալել դեսպանների, պետական և հասարակական գործիչների, անվանի գիտնականների, միջազգայնագետների, իրանագետների, ոլորտի փորձագետների և տարբեր մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների։

📍 Երևանի «Գլաձոր» համալսարան
📅 Սեպտեմբեր, 2026
✨ Գիտելիք։ Հետազոտություն։ Միջազգային երկխոսություն։

Հետևե՛ք Երևանի «Գլաձոր» համալսարանի պաշտոնական էջերին՝ Կենտրոնի բացման միջոցառման հստակ ամսաթվին, ժամին և մասնակցության հնարավորություններին ծանոթանալու համար։

#ԳլաձորիՀամալսարան #Իրանագիտություն #ԻրանագիտականՀետազոտություններ #ՄիջազգայինՀարաբերություններ #Աշխարհաքաղաքականություն #Իրան #Պարսկերեն #Գիտություն #Կրթություն

Photos from Երևանի Գլաձոր Համալսարան - Yerevan Gladzor University's post 01/08/2026

Տեղի ունեցավ նաև մեր շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: ❤️❤️❤️

31/07/2026

🎓 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2026-2027
#Մագիստրատուրա |

Ձեր հաջորդ քայլը՝ դեպի դիվանագիտություն, միջազգային համագործակցություն և ռազմավարական առաջնորդություն։

«Միջազգային հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները միջազգային քաղաքականության, դիվանագիտության, տարածաշրջանային անվտանգության, արտաքին քաղաքականության և միջազգային կազմակերպությունների գործունեության ոլորտներում։

Ինչո՞վ է առանձնանում ծրագիրը․
✅ Խորը և արդիական գիտելիքներ՝ միջազգային հարաբերությունների ոլորտում։
✅ Գիտաժողովների, բանավեճերի և հետազոտական ծրագրերի ակտիվ մասնակցություն։
✅ Ժամանակակից և գործնական կրթություն։
✅ Փորձառու դասախոսներ՝ դեսպաններ, դիվանագետներ, գիտնականներ և ոլորտի առաջատար մասնագետներ։
✅ Պրակտիկա պետական կառույցներում, դեսպանություններում և միջազգային կազմակերպություններում։
✅ Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն, որը գործում է համալսարանում և ուսանողներին հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու տարածաշրջանային գործընթացները։
✅ Պարսկերենի ուսուցում՝ որպես մասնագիտական կարևոր առավելություն՝ միջազգային և տարածաշրջանային համագործակցության համար։
✅ Անգլերեն, ռուսերեն և այլ օտար լեզուների խորացված ուսուցում։
✅ Միջազգային համագործակցության և ակադեմիական շարժունության հնարավորություններ։
✅ Վերլուծական, բանակցային, առաջնորդության և ռազմավարական որոշումների կայացման հմտությունների զարգացում։
✅ Մրցունակություն պետական կառավարման, դիվանագիտական ծառայության, միջազգային կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և մասնավոր ոլորտի աշխատաշուկայում։

#Գլաձորի մագիստրատուրան պարզապես կրթություն չէ․
այն ներդրում է ձեր մասնագիտական աճի, հեղինակության և միջազգային կարիերայի ապագայի մեջ։

🎯 Դիմի՛ր հիմա՝ ստացի՛ր ավելին, կերտի՛ր քո հաջողության միջազգային ուղին։
---------------
➡️ Հարցերի և հայտագրման համար դիմել՝
❗ Երկուշաբթի-ուրբաթ, 9։00-18։00 🕘🕕
📍 Երևանի «Գլաձոր» համալսարան (ԵԳՀ)
ՀՀ, Երևան 0015, Գր. Լուսավորիչ 7/1
☎️ 010 545 980, 📲055 447 787 📲033 545 988
🌐 https://www.gladzor.am/
📩 [email protected]

26/07/2026

🎉️Այսօր մեր ամբիոնի հարգարժան դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆԻ ծննդյան օրն է։

Պարոն Փաշայանը իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, սկզբունքային մոտեցմամբ և պատասխանատու գործունեությամբ կարևոր ներդրում ունի մեր ամբիոնի կրթական և գիտական կյանքի զարգացման գործում։ Իր փորձառությամբ, գիտելիքներով և հետևողական աշխատանքով նա նպաստում է ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև կրթական գործընթացի շարունակական կատարելագործմանը։
✨️Սրտանց շնորհավորում ենք մեր հոբելյարին՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր մասնագիտական հաջողություններ, արդյունավետ գործունեություն և անձնական երջանկություն։
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր նվիրումի, պատասխանատու աշխատանքի և ուսանողների կրթությանն ուղղված հետևողական գործունեության համար։

18/07/2026

❤️❤️❤️

➡️ Ընդունելություն 2026–2027 ուստարի 🎓
➡️ Միջազգային հարաբերություններ 🌍
➡️ Բակալավրիատ | Մագիստրատուրա 🧑‍🎓

❗ Կառուցի՛ր քո ապագան միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և աշխարհաքաղաքականության ոլորտում՝ Երևանի «Գլաձոր» համալսարանում։

Ինչո՞ւ ընտրել այս կրթական ծրագիրը ↘️

✅ Ժամանակակից և գործնական կրթություն
✅ Փորձառու դասախոսներ՝ դեսպաններ, դիվանագետներ, գիտնականներ և ոլորտի առաջատար մասնագետներ
✅ Պրակտիկա պետական կառույցներում, դեսպանություններում և միջազգային կազմակերպություններում։
✅ Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն, որը գործում է համալսարանում և ուսանողներին հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու տարածաշրջանային գործընթացները։
✅ Պարսկերենի ուսուցում՝ որպես մասնագիտական կարևոր առավելություն՝ միջազգային և տարածաշրջանային համագործակցության համար։
✅ Անգլերեն, ռուսերեն և այլ օտար լեզուների խորացված ուսուցում։
✅ Միջազգային համագործակցության և ակադեմիական շարժունության հնարավորություններ։

📍 Ընդունելությունը բաց է 2026–2027 ուսումնական տարվա համար։

Շտապի՛ր դառնալ #Որակյալ #Միջազգայնագետ և #Դիվանագետ։
-------------------------------------
➡️ Հարցերի և հայտագրման համար դիմել՝
❗ Երկուշաբթի-ուրբաթ, 9։00-18։00 🕘🕕
📍 Երևանի «Գլաձոր» համալսարան (ԵԳՀ)
ՀՀ, Երևան 0015, Գր. Լուսավորիչ 7/1
☎️+374 55 44 77 87
🌐https://www.gladzor.am/
📩[email protected]

Ավելի մանրամասն տեղեկատվության համար դիմել ԵԳՀ ՄՀ ամբիոն՝ https://www.facebook.com/YerevanGladzorUniversity

#գլաձորհամալսարան #միջազգայինհարաբերություններ #ընդունելություն20262027 #մասնագիտություն #դիվանագիտություն

14/07/2026

🎉️Այսօր մեր ամբիոնի հարգարժան դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն ՌՈՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ծննդյան օրն է։
Պարոն Մելիքյանը իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, պատասխանատու մոտեցմամբ և հետևողական աշխատանքով կարևոր դեր ունի մեր ամբիոնի կրթական միջավայրի զարգացման գործում։ Նրա դասավանդման ոճը, գիտելիքներն ու փորձը նպաստում են ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորմանը, վերլուծական մտածողության զարգացմանը և ժամանակակից միջազգային գործընթացների առավել խորքային ընկալմանը։
✨️Սրտանց շնորհավորում ենք մեր հոբելյարին՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր մասնագիտական հաջողություններ, արդյունավետ գործունեություն և անձնական երջանկություն։
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր նվիրումի, պատասխանատու աշխատանքի և ուսանողների կրթությանն ուղղված հետևողական գործունեության համար։

05/07/2026

❤️❤️❤️

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

7/1 Grigor Lusavorich
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:30 - 18:00