Երևանի հ. 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Երևանի հ. 5  մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երևանի հ. 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Nursery, Սախարովի փող. 11 շենք, Yerevan.

Photos from Երևանի հ. 5  մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ's post 10/07/2026

Բարի երթ, մեր սիրելի՛ սաներ։ 🤍

Photos from Երևանի հ. 5  մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ's post 09/07/2026

📍Մի հանդեսի պատմություն… ✨

Երբ ասում են՝ «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի», ակամա հիշում եմ մեր թիմը։ 🤍

Յուրաքանչյուր ավարտական հանդես ծնվում է երկարատև քննարկումների, ստեղծագործ մտքերի և մեծ սիրո արդյունքում։

Սցենարը ձևավորվում է մեր անգին երաժշտության դաստիարակի, սիրելի մեթոդիստի և լավագույն դաստիարակների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Երկու-երեք շաբաթ շարունակ քննարկում ենք յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր անցում՝ մինչև այն դառնա ամբողջական։

Մեր ավարտական հանդեսը պարզապես գեղեցիկ ներկայացում չէ. այն ամբողջ տարվա կատարած աշխատանքի հաշվետվությունն է, որտեղ ամփոփվում են երեխաների ձեռքբերումները, աճն ու միասին անցած ճանապարհը։

Երբ սցենարը վերջնական տեսքի է բերվում և հաստատվում տնօրենի կողմից, սկսվում է հաջորդ՝ ամենաստեղծագործական փուլը՝ դեկորների պատրաստումը։ Եվ հենց այստեղ է սկսվում իրական կախարդանքը։ ✨

✨ Բակի ձևավորման մեջ տեսնում եք ապակյա ոսկեգույն տարանե՞րը։ Դրանք մեր մանկապարտեզ մատակարարվող կաթի տարաներն են, որոնք երկրորդ կյանք են ստացել։

✨ Փուչիկները պահող երկաթյա ձո՞ղը։ Դա կոտրված տաղավարի մի մասն է։
✨ նակարներ պահող ձողը կոտրված մահճակաքի մի մաս …
🛢️ Իսկ վրայի գլա՞նը… Աղբանոցից «փրկարարական առաքելությամբ» բերված գտածո է, որը, ի դեպ, Քրիստինան իր փոքրիկ մեքենայով է տեղափոխել։ 😂

Մի խոսքով՝ մեզ մոտ աղբ գոյություն չունի։ Կա միայն «դեռևս չբացահայտված դեկոր»։ ♻️

Սա ևս մեկ ապացույց է, որ ստեղծագործ միտքն ու համախմբված թիմը կարող են ամենասովորական իրերին նոր կյանք ու գեղեցկություն հաղորդել։

Մեր ամենամեծ ուժը ոչ թե դեկորներն են, այլ մարդիկ, ովքեր սրտով ստեղծում են այդ գեղեցկությունը մեր փոքրիկների համար ♾️

28/06/2026
Photos from Երևանի հ. 5  մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ's post 26/06/2026

Բարի՛ երթ, մեր սիրելի՛ սաներ։
Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, լի նոր գիտելիքներով, գեղեցիկ ձեռքբերումներով և անսպառ ժպիտներով…💗

18/06/2026

Հարգելի՛ ծնողներ,
Սիրով տեղեկացնում ենք ավարտական հանդեսների օրերը՝
📅 25.06.2026 թ. ժամը 11:00 -ին ավագ «Բ» խումբ
📅 26.06.2026 թ. ժամը 11:00-ին ավագ «Ա» խումբ

Photos from Երևանի հ. 5  մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ's post 01/06/2026
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Սախարովի փող. 11 շենք
Yerevan
0010

Opening Hours

Monday 08:30 - 19:00
Tuesday 08:30 - 19:00
Wednesday 08:30 - 19:00
Thursday 08:30 - 19:00
Friday 08:30 - 19:00