Սինապս զարգացման կենտրոն/Synapse Development Center

Սինապս զարգացման կենտրոն/Synapse Development Center

Share

Լոգոպեդի, հատուկ հոգեբանի, էրգոթերապիստի և հատուկ մանկավարժի ծառայություններ։

«Սինապս» զարգացման կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները`

✔լոգոպեդ
✔հատուկ մանկավարժ
✔էրգոթերապիստ
✔հոգեբան
✔հատուկ մանկավարժի և էրգոթերապիստի խմբային պարապմունքներ

Մանրամասների համար զանգահարել`
033247711

|Մամիկոնյանց 1Ա|

20/08/2026

😊Երբեմն մեզ թվում է, թե մեծ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են կտրուկ ու ակնառու փոփոխություններ։
Սակայն աշխատանքի հիմքում ընկած է բոլորովին այլ օրինաչափություն՝ փոքր քայլերի մարտավարությունը:

👉🏻Դիտեք տեսանյութը և տեղեկացեք։

Եթե ունեք հարցեր, կարող եք դիմել ինչպես մեզ, անպես էլ մեր Synapse AI օգնականին։

Կայքի հղումը այստեղ👇🏼
https://synapse-developmentcenter.am/hy/

Հարցերի դեպքում.
📲 033 24 77 11
📍Մամիկոնյանց 1 Ա
#սինապս #զարգացմանկենտրոն #հոգեբան #հատուկմանկավարժ

18/08/2026

💡Աֆֆոլտեր մեթոդը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր ունեն դժվարություններ ճանաչողական ոլորտում, ինքնասպասարկման ոլորտում, առօրյա կենցաղային գործողություններում, ցուցաբերում են ընտրողական վերաբերմունք սննդի նկատմամբ: Այս մեթոդի շնորհիվ` երեխաների մոտ կզարգանա ️մտածողությունը, կձևավորվեն հմտություններ, որոնք ուղղված են առարկաների և երևույթների միջև պատճառահետևանքային կապերի բացահայտմանն ու ստեղծմանը։ Երեխաները բռնելու, դիպչելու, շոշափելու, շարժվելու միջոցով, իմաստային փոխազդեցության մեջ կլինեն արտաքին միջավայրի հետ, որն էլ կապահովի նրանց ինտելեկտուալ զարգացումը։
✨Կբարելավվեն ինքնասպսարկաման հմտությունները:
☝🏼Հ.գ. Մեր կենտրոնում աշխատում են Աֆֆոլտեր մեթոդով վերապատրաստում անցած մասնագետներ։

Եթե ունեք հարցեր, կարող եք դիմել ինչպես մեզ, անպես էլ մեր Synaps AI օգնականին։
Կայքի հղումը այստեղ👇🏼
https://synapse-developmentcenter.am/hy/

Հարցերի դեպքում.
📲 033 24 77 11
📍Մամիկոնյանց 1 Ա
#սինապս #զարգացմանկենտրոն #աֆֆոլտերմեթոդ

17/08/2026

❓Ինչո՞ւ է անհրաժեշտ զգայական թերապիայի ընթացքում ինֆորմացիան տալ բալանսավորված

☝🏼Զգայական թերապիայում կարևոր է ոչ թե շատ զգացողություն տալը, այլ ճիշտ զգացողությունը՝ ճիշտ պահին և ճիշտ չափով։

☺️Հետևիր էջին, որպեսզի բաց չթողնես հետաքրքիր և օգտակար տեսանյութերը։

Եթե ունեք հարցեր, կարող եք դիմել ինչպես մեզ, անպես էլ մեր Synapse AI օգնականին։

Կայքի հղումը այստեղ👇🏼
https://synapse-developmentcenter.am/hy/

Հարցերի դեպքում.
📲 033 24 77 11
📍Մամիկոնյանց 1 Ա
#սինապս #զարգացմանկենտրոն #հոգեբան #զգայականինտեգրացիա

07/08/2026

❗️«Սինապս» զարգացման կենտրոնը փնտրում է ադմինիստրատորի։
📍 Վայրը՝ ք. Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց 1Ա
🕐 Աշխատանքային գրաֆիկ՝
Հերթափոխային՝ ամբողջ դրույք (08:50 - 17։10/ 12:10 - 20:10)սկզբնական փորձաշրջան(վճարվող) Հերթափոխային՝ կես դրույք (08:50 - 14։50/ 14:10 - 20:10)
⚙️ Հիմնական պարտականություններ՝
▪️Աշխատանքային գրաֆիկների կազմում, համակարգում և հաճախումների վերահսկում,
▪️Մուտքային հեռախոսազանգերի, նամակների պատասխանում և հաճախորդների հետ առաջնային հաղորդակցության վարում,
▪️Կենտրոնի սոցիալական էջերի կազմաներպչական աշխատանքներին մասնակցություն,հարցումներին և նամակներին օպերատիվ արձագանքում,
▪️Ընթացիկ կազմակերպչական այլ աշխատանքների իրականացում և վերահսկում։
🎯Պահանջներ թեկնածուին՝
🔺Աշխատանքային փորձը տվյալ կամ համապատասխան հաստիքում ՊԱՐՏԱԴԻՐ Է,
▪️Կազմակերպչական բարձր հմտություններ և թիմում աշխատելու ունակություն,
▪️Բարձր պատասխանատվության զգացում, պարտաճանաչություն և կարգապահություն,
▪️Գերազանց և գրագետ հաղորդակցման հմտություններ,
▪️Հայերենի գերազանց իմացություն,
▪️Համակարգչային բազային ծրագրերի տիրապետում։
✨ Կդիտարկվի որպես առավելություն՝
Սոցիալական էջեր վարելու հմտությունները (SMM),
Օտար լեզուների իմացությունը։

📥Դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ին մեր [email protected] Էլ.հասցեին կամ զանգահարել՝
📞 033 24 77 11

30/07/2026

✨Դենվերի վաղ միջամտության մոդելը

❓Ի՞նչ է Դենվերյան մոդելը (ESDM), և ի՞նչ է իրենից ներկայացնում ։

ESDM (Early Start Denver Model) Դենվերյան վաղ միջամտության մոդելը մշակվել է Սալի Ռոջերսի և Ջերալդին Դոուսոնի կողմից 1980-ական թվականներին: Այն վաղ միջամտության ինտեգրացված ծրագիր է, որը նախատեսված է 12-ից 48 ամսական աուտիզմ կամ զարգացման հապաղում ունեցող փոքրիկների համար։
Դենվերյան մոդելը
համարվում է վաղ միջամտության ոլորտում ամենաարդյունավետ և ապացուցողական մոտեցումներից մեկը։

Դենվերյան մոդելի գլխավոր նպատակն է «արթնացնել» երեխայի սոցիալական հետաքրքրվածությունը և օգնել նրան սովորել բնական միջավայրում։

Հիմնական թիրախներն են․
• Խոսքի և հաղորդակցման հմտությունների զարգացում (ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ),
• Սոցիալական խաղի և փոխազդեցության ձևավորում,
• Համատեղ ուշադրության և կոնտակտի խթանում,
• Ճանաչողական, շարժողական և ինքնասպասարկման հմտությունների զարգացում։

❓Ինչո՞վ է այն առանձնահատուկ
1. Ամեն ինչ տեղի է ունենում խաղի միջոցով․ թերապիաները երեխայի համար տեղի են ունենում բնական, զվարճալի խաղային իրավիճակներում։
2. Էմոցիոնալ կապ․ Առաջնահերթությունը տրվում է մասնագետի կամ ծնողի հետ ջերմ, էմոցիոնալ և վստահելի հարաբերություններին։
3. Ծնողի ակտիվ ներգրավվածություն․ Ծնողները սովորում են տեխնիկաներ և կիրառում դրանք տանը՝ առօրյա գործունեության (լողանալ, ուտել, խաղալ) ընթացքում։

☝🏼Կարևոր է․ Որքան վաղ է սկսվում միջամտությունը, այնքան ավելի հեշտ է դառնում երեխայի համար նոր հմտությունների ձևավորումն ու զարգացումը։

♾️ Շարունակելի…

Իսկ դուք ծանո՞թ էիք Դենվերյան մոդելին։
✍️Գրեք մեկնաբանություններում, թե ո՞ր թեմայով կցանկանայիք ավելի մանրամասն նյութեր տեսնել ։

😊Եթե ունեք հարցեր, կարող եք դիմել ինչպես մեզ, անպես էլ մեր Synapse AI օգնականին։
Կայքի հղումը այստեղ👇🏼
https://synapse-developmentcenter.am/hy/

Հարցերի դեպքում.
📲 033 24 77 11
📍Մամիկոնյանց 1 Ա
#սինապս #զարգացմանկենտրոն #հոգեբան #դենվերյանմոդել

29/07/2026
17/07/2026

Սիրելի Սինապս զարգացման կենտրոն, շնորհակալություն որակյալ խաղի համար🙂
Ուրախ ենք, որ կա արդեն հաջորդը🎉

13/07/2026

✨Վանկ առ վանկ դեպի բառ

😊Սովորում ենք խոսել խաղալով

🥰Այս խաղը հիանալի նվեր է նախադպրոցական տարիքի ցանկացած փոքրիկի համար ։

✅ԽԱՂԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Խաղը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Այն կարելի է կիրառել՝ սկսած 1.5-2 տարեկանից՝ ըստ բարդության աստիճանի՝ հաշվի առնելով երեխայի անհատական կարողությունները:
Խաղի համար ընտրվել են հնչյունային կառուցվածքով դյուրըմբռնելի և հեշտ արտաբերվող բառեր ու ձայնարկություններ: Դրանց վանկային կառուցվածքի հստակ ընդգծվածությունը երեխային թույլ է տալիս առավելագույն հեշտությամբ վերարտադրել հնչյունաշարը:
☝🏼Կարևոր է ընդգծել, որ խաղում օգտագործված բառերը ոչ թե պարզապես առօրյա-կենցաղային բառապաշարից են, այլ հատուկ ընտրված են՝ հիմնվելով հնչյունարտաբերման դյուրինության վրա:
✅ԽԱՂԻ ՆՊԱՏԱԿԸ
Խթանել երեխայի խոսքի զարգացումը, նպաստել վանկային կառուցվածքի ճիշտ ընկալմանը և վերարտադրմանը։
✅ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ
Երեխան, նայելով նկար-քարտին, պետք է արտաբերի համապատասխան անվանումը կամ ձայնարկությունը՝ մատը հաջորդաբար դնելով յուրաքանչյուր վանկին համապատասխանող շրջանակի կամ գծապատկերի վրա:
🔺Կարևոր է. խաղի սկզբում մեծահասակն ինքն է արտաբերում բառերը, վանկերն ու ձայնարկությունները՝ ցուցադրելով գործողության օրինակը, որից հետո միայն երեխայից պահանջում կատարել առաջադրանքը:

✅Խաղի հեղինակային իրավունքը պաշտպանված է «Հայհեղինակ» կազմակերպության կողմից։

Հեղինակային կազմ
Հեղինակ՝ Սինապս զարգացման կենտրոնի լոգոպեդ Անահիտ Չուլաքյան։
Համահեղինակներ՝ լոգոպեդներ Ք. Առաքելյան, Ա. Մատաղչյան։
Մասնագիտական խմբագիր, մ.գ.թ դոցենտ Է. Թադևոսյան։

Խաղը կարող եք ձեռք բերել՝
👩‍💻Պատվիրելով մեր պաշտոնական կայքի միջոցով ՝
https://synapse-developmentcenter.am/
👉🏻Այցելելով «Սինապս» զարգացման կենտրոն
📲 033 24 77 11
📍Հասցե՝ Մամիկոնյանց 1 Ա

08/07/2026

🥰Ուրախ ենք ներկայացնել «Սինապս» զարգացման կենտրոնի նոր, հեղինակային խաղը՝ «Վանկ դեպի բառ»։

Մեր մասնագետներն ստեղծել են մի գործիք, որը ոչ միայն խաղ է, այլև կարևոր քայլ երեխայի խոսքի զարգացման ճանապարհին։

✨Ի՞նչ է տալիս խաղը.
▫️Խթանում է խոսքի ակտիվ զարգացումը։
▫️Նպաստում է վանկային կառուցվածքի ճիշտ ընկալմանը և վերարտադրմանը։
▫️Օգնում է երեխային հեշտությամբ վերարտադրել հնչյուններն ու բառերը։

⭐️Խաղում կիրառվում են ոչ թե կենցաղային անվանումներով բառեր , այլ հատուկ ընտրված բաց վանկերով բառեր, որոնք օգնում են երեխային հեշտությամբ արտաբերել խոսքային նյութը

👆Կարևոր է. խաղի սկզբում մեծահասակն ինքն է արտաբերում բառերը, վանկերն ու ձայնարկությունները՝ ցուցադրելով գործողության օրինակը, որից հետո միայն երեխայից պահանջում կատարել առաջադրանքը:

✅Խաղի հեղինակային իրավունքը պաշտպանված է «Հայհեղինակ» կազմակերպության կողմից։

Հեղինակային կազմ
Հեղինակ՝ Սինապս զարգացման կենտրոնի լոգոպեդ Անահիտ Չուլաքյան։
Համահեղինակներ՝ լոգոպեդներ Ք. Առաքելյան, Ա. Մատաղչյան։
Մասնագիտական խմբագիր, մ.գ.թ դոցենտ Է. Թադևոսյան։

Խաղը կարող եք ձեռք բերել՝
👩‍💻Պատվիրելով մեր պաշտոնական կայքի միջոցով ՝https://synapse-developmentcenter.am/
👉🏻Այցելելով «Սինապս» զարգացման կենտրոն
📲 033 24 77 11
📍Հասցե՝ Մամիկոնյանց 1 Ա
#սինապս #զարգացմանկենտրոն #զարգացնողխաղեր #վանկառվանկ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Մամիկոնյանց 1Ա
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00