Գիտելիքը որպես Զենք

Գիտելիքը որպես Զենք

Share

Էջը ստեղծված է արժևորելու կրթությունը և իրական գիտելիքների վրա հիմնված արժեհամակարգի ձեւավորմանը

08/04/2025

«Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով։ Իր երգելու մէջ բնութիւնը կը խօսէ․ որովհետեւ բնութիւնն է նախ իր մէջ խօսած։ Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը եւ կեանքը կ'անդրադարձնեն»:

Կոմիտաս
«Ձեռաց տետրակ հայ սրբազան եւ գեղջուկ համերգի» հոդվածից հատված

28/01/2025

Շնորհավոր տոնդ Հայ Զինվոր: Հայոց Պետականության և Հայ ժողովրդի ամուր հենասյունը հենց ԴՈւ´ ես: Աստծո օրհնությունը Քեզ ու Քո բազկին: Պետականություն չի կարող լինել որևէ երկրում, երբ բանակը թույլ է և խոցելի: Յուրաքանչյուրիս պարտքն է ,հանուն Հայոց երկրի կայացման, ունենալ հզոր ու կայուն բանակ: Հայ զինվորը մեկ անգամ չէ , որ ապացուցել է իր բազկի ուժն ու կամքը, հավատարմությունն ու կյանքի գնով հայրենիք պահելը:
Փա՜ռք մեր նահատակված զինվորներին, վերադարձած, ծառայող ու դեռ զորակոչվող զինվորներին, բանակաշինության հիմքում կանգնած յուրաքանչյուր սպային, Փա՜ռք Հայոց Բանակին:

28/01/2025

... խորամանկությունը թույլի, ստրուկի, գողի և մանավանդ խաչագողի հատկություն է: Խորամանկությունը հարուստ ընդունակություն չէ, այլ աղքատ, դրական ընդունակություն չէ, այլ բացասական. նա առողջ հոգու վիճակ չէ, այլ հիվանդ. այդ ընդունակությունը գործ է դրվում միշտ ի վնաս ընկերներին և ոչ հօգուտ, այդ ընդունակությամբ երբեք սուրբ գործ գործել կարելի չէ, այլ միշտ պիղծ: Բարոյապես ուժեղ մարդիկը, ճշմարիտ առաքյալները, անկեղծ հայրենասերները խորամանկ չեն լինում. նրանք գնում են ազնիվ ճանապարհով, անվեհերությամբ, գնում են անձնազոհությամբ, քաջի պես, բայց ոչ խելագարի:
Քաջություն, խոհականություն, անձնանվիրություն ― ահա այս հատկություններն ունեցող հերոսներն են, որոնց դյուցազնաց կարգն է ձգտում ժողովուրդը և պաշտում:
Ինչի՞ նման կլիներ Խրիմյան Հայրիկը, եթե խորամանկ լիներ:
Մենք մի առած ունինք, որ ասում է. «Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա»:
Ժառանգական ախտերն անբուժելի են ըստ մեծի մասին:
Բայց և այնպես՝ ցեխը ցեխով չեն լվանալ, այլ ջրով...
Ղազարոս Աղայանց, 1887թ.

21/09/2024

Տոնդ շնորավո՛ր , ՀԱՅԱՍՏԱ։Ն ։

ՀԱՅՐԵՆԻՔ

..Եվ թվում է ինձ՝ աղջամուղջի մեջ այն վաղնջական
Բարբառել մի ձայն, այսպես է ասել ձայնն այդ բարբառող.
-Այստեղ քար է բիրտ, անդունդ է մթին, վիհեր են անկման,
Արի քեզ տանեմ ես ուրիշ մի հող:

Արի քեզ տանեմ մի ուրիշ աշխարհ, հեռավոր դաշտեր,
Ուր հողը փափուկ, ուր ջուրը առատ ու խոտն է թավիշ...
Իսկ ես ասել եմ.- Այստեղ եմ ծնվել, կմնամ այստեղ,
Թեկուզ կաղկանձեմ ու ոռնամ ցավից...

Նախ քարանձավ էր... Ու ես առաջին խարույկիս բոցով
Որձաքարերի վայրենությունն եմ քնքշորեն շոյել,
Հետո կայծքար եմ առել ու նրա տխուր զնգոցով
Երազանքներս եմ պատերին փորել։

Ժայռերի վրա արյունոտվել են ոտքերն իմ բոբիկ,
Լեռնալանջերի մրրիկները ցուրտ իմ կուրծքն են վառել,
Եվ իմ բարբառը արձագանքելով քարերի մեջ բիրտ,
Ինչ-որ քարեղեն զնգոց է առել:

Այդ բիրտ բարբառով, երկի՛ր, քնքշանք եմ քեզ շշնջացել,
Քնքուշ անուններ տվել ծառերիդ ու թռչուններիդ,
Իմ հոգում նիրհող առասպելների ծալքերը բացել,
Կապույտ եմ հանել, կախել վիհերիդ։

Քո մերկ ժայռերին իմ երազների կանաչն եմ հինել,
Սրտիս հառաչն ու հոգուս շառաչն եմ խառնել գետերիդ,
Հորինել եմ ես գեղեցիկ ու մերկ աստվածուհիներ,
Շնորհել լազուր ու սուրբ եթերիդ։

Թախիծ եմ դրել սոսափյունի մեջ քո բարակ ուռու.
Առեղծվածների մշուշով լցրել այրերդ խավար,
Լուսնի լույսի հետ որպես հմայիլ ու որպես հուռութ
Բաղձանք եմ կախել քարափներդ ի վար։

Ես ոգիներ եմ դրել փչակում քո կաղնիների,
Սոսյաց անտառում հմայողների հանդես եմ բացել,
Հողիդ եմ տվել ես աճյունները իմ նախնիների,
Եվ մայրացել է հողն ու հայրացել։

Ու երբ եկել են, որ խլեն ինձնից լեռնաշխարհն այս լուրթ,
Խոցվել եմ հաճախ ես ոսոխների նետ ու նիզակից,
Արյունս կաթ-կաթ ծծվել է հողում, և այս հողը սուրբ
Դարձել է այդպես ինձ արյունակից...

Ու երբ նորից է բարբառել հեռվից ձայնն այդ հմայող,
Ու երբ նորից է խոստացել չքնաղ ու կանաչ ափեր,
Ասել եմ նրան.- Չկա այսպիսի հայրենիք ու հող,
Քանզի այստեղ եմ արյունս թափել։

Այս հողին եմ ես դարեդար խառնել արցունք ու կարոտ,
Խառնել տառապանք, հրաշք եմ խառնել ու խառնել ոգի,
Որ երբե՜ք, երբե՜ք չթողնեմ կյանքում երկիրն այս քարոտ
Ու երբե՜ք, երքե՜ք չտամ ոչ ոքի...

26/08/2024

ԱՐԴԵՆ ՄԵԾ ԵՄ

Արդեն մեծ եմ ես, գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծե՛ք,
Ոտքիս ծայրին թե կանգնեմ,
Մեր սեղանին կհասնեմ։
Այսօր հայրիկս ինձ էլ
Մեծի տետրակ է բերել
Ու հետն էլ տուփ մի սիրուն,
Մեջը՝ ներկեր գույնզգույն։
Էլ չարություն չեմ անի,
Էլ իզուր լաց չեմ լինի,
Էլ չեմ ուզի խաղալիք,
Խնձոր, շնիկ ու տիկնիկ։
Սուսիկ-փուսիկ կնստեմ,
Կնկարեմ՝ ինչ ուզեմ…

ԵՐԿՈՒ ՏԻԿՆԻԿ

Երկու տիկնիկ եմ նկարել
Ու նույն ձևի շոր հագցրել,
Կարմիրով եմ մեկին ներկել,
Իսկ մյուսը կուչը է եկել,
Տզտզում է, չի սպասում.
-Ե՜ս էլ կարմիր շոր եմ ուզում։
-Ա՛յ անհամբեր, լաց մի լինի,
Քեզ էլ պիտի ներկեմ հիմի։

ՄՈւԿՆ Ու ԿԱՏՈւՆ

Նկարել եմ իրար մոտիկ
Մի մեծ կատու,
Մի մուկ պստիկ…
Վա՜յ, ինչ սխալ բան եմ արել,
Որ իրար մոտ եմ նկարել.
Հանկարծ կատուն վրա կգա,
Խեղճ մկնիկի սևը կտա։
Քանի ուշ չէ, ջնջեմ խեղճին
Ու նկարեմ մյուս էջին…

ԽՆՁՈՐԸ

Մայրի՛կ, նայի՛ր, ես այսօր
Նկարել եմ մի խնձոր,
Ներկել կարմիր ու դեղին,
Երկու տերև էլ ծայրին։
Խնձոր, խնձոր,
Մեղրածոր,
Բայց, մայրի՛կ ջան, չեմ տա քեզ.
Դեռ ճաշդ կեր, հետո նոր
Կտամ խնձորը ուտես…

ՄՈՒԿԸ

Սա մի մուկ է մոխրագույն,
Նստել նայում է թաքուն,
Հսկում բոլոր տեղերը,
Թափ է տալիս բեղերը։
Բայց, այ՛ ճստիկ, իմանաս՝
Պիտի խելոք դու մնաս…
Թե որ թաքուն բոլորից
Ուտես մթերքը նորից,
Կնկարեմ քո կողքին
Մի սև կատու ահագին։

ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ԹԵ ԿԱՏԱ՞Կ Է

Այսօր ուրիշ է կարգը,
Ես եմ մաքրել հատակը։
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, ի՞նչ արիք,
Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք։
Տեղներումդ քարացե՛ք,
Նորից շարժվել չփորձե՛ք։
Ջուր չխմե՛ք՝ կկաթի։
Հաց-մաց չուտե՛ք՝ կթափվի։
Լուսամուտը չբացե՛ք,
Փոշի կգա, իմացե՛ք։
Ոչ ոք ուժեղ չշնչի,
Թե չէ՝ փայլը կկորչի։
Ինչ է, մաքրել հատակը
Կարծում եք, թե կատա՞կ է…

ԲԺԻՇԿ ՊԱՊԻԿԸ

Մի անգամ հանկարծ
Ես հիվանդացա։
Երբ աչքս բացի,
Այնպե՜ս վախեցա.
Գործիքը ձեռքին,
Ակնոցը աչքին՝
Բժիշկ պապիկն էր
Նստել իմ կողքին։
Բայց բժիշկ պապին
Ինձ ոչինչ չարեց,
Կանչեց մայրիկին
Ու դեղեր գրեց։
Դեղերն էլ, գիտե՞ք,
Դառը չէին իսկի,
Խմեցի մեկ-մեկ,
Լավացա կրկին։
Եվ այն օրվանից
Որտեղ էլ տեսնում,
Բժիշկ պապիկից
Էլ չեմ վախենում։

Սիլվա Կապուտիկյան ❤️

21/08/2024

«...Նա մի փոքրիկ հարված տվեց ձեռքին բռնած կամերտոնին և տանելով իր ականջին մոտիկ՝ ֆա ձայնը հանեց ու ամֆիթատրոնի առաջին նստարանի ծայրին նստող ուսանողներից սկսեց փորձել մեր ձայները:
Երբեք չեմ մոռանում այդ ֆա-ն, որով Կոմիտասը հերթով և առանձին-առանձին բոլորիս արտասանել էր տալիս, բոլորս աշխատում էինք մեր լսողությունը ենթարկել պահանջին... Առաջին ուսանողի ֆա-ն երկու անգամ լսեց և «տրապիզոնցու լաճ ես» ասաց: Իրոք, այդ ուսանողը տրապիզոնցի էր... Երկրորդ ուսանողի ֆա-ն էր հնչում և նրա մի ֆա-ից հետո Կոմիտասը նրան. «տղա՛, վանեցի՞ ես» ասաց՝ ուրախանալով: Մենք բոլորս զարմանքից հետզհետե շշմում էինք, ու երրորդ, չորրորդ ու հետագա ֆա արտասանողների որտեղացի լինելն ինքն էր ասում և ոչ ոքից չէր հարցնում:
...Կոմիտասը մեծանում, խորհրդավոր էր դառնում մեր աչքերի առջև իր՝ ձայների զարմանալի ճանաչողությամբ, ձայնի հետ օջախն ու ծննդավայրը ճանաչելով...
Ես հազիվ առաջին ֆա-ն էի արտասանել, «ա՜, դու ծռերից ես»,- ասավ,- «ծուռ սասունցի»:Ավելի մեծ եղավ զարմանքս, երբ տեսանք, որ ամեն մի գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով: Այդ օրը Կոմիտասը մշեցի էր այնքան հարազատ, որքան բիթլիսցի, վանեցի, սասունցի կամ
այլ գավառցի...»:

ԿՈՄԻՏԱՍԻ աշակերտ Վարդան Պետոյանի հուշերից

03/07/2024

☝️«Ժողովրդի բարքերը գովելի, թե պարսավելի, կախում ունեն մայրերից։

☝️

☝️ «Ապագան վտանգված մեր ժողովուրդը միայն մեկ ելք ունի՝ դառնալ արիադավան և արիախնամ։
Հայ կնոջի՛ց սպասեք հոգեկան այդ հրաշքը»։

Գարեգին Նժդեհ
( հակիրճ գրված)

02/07/2024

... Շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան։
Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Եվ, իհարկե, միշտ հարևանի հետ։ Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը՝ հեռուների։

Հովհաննես Թումանյան․🙏

27/05/2024

Մեզ համար գիտական է հետևյալ ճշմարտությունը. իր մերձավորին , ազգին և հայրենիքին արդյունապես և անշահասիրորեն ծառայել կարող է միայն վերանորոգված անհատը։

Գ. Նժդեհ 🙏❤️

13/05/2024

Ամեն Վեհն ու Լավագույնը, որ կա իմ ազգի մեջ դա է Հայկականը։

Գ.Նժդեհ

07/05/2024

Հայրենիքս և ես ՝ մենք լծորդված ենք իրար, ինչպես հոգի և մարմին , ինչպես նպատակ և միջոց : Նա գերագույն նպատակ է , ես ՝միջոց ... Գարեգին Նժդեհ

17/04/2024

Բավական չեն մութ ու շփոթ տեղեկությունները հայրենի երկրի և ժողովրդի մասին։

Անպետք են այն դասագրքերը, ցամաք և անհոգի ,որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է ճիշտ այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի։

Կրոնական երկյուղածությամբ և անսահման քաղցրությամբ պիտի դասավանդվի հայրենագիտությունը։
Սրտի և մտքի կրակով պիտի խոսվի հայրենի երկրի մասին' հրահրելով վերջինի պաշտամունքը մանկական հոգիների մեջ։

Փաստերի հետ և խորհրդածություններ,որոնք հարստացնելով հիշողությունը, կբեղնավորեին նաև միտքը , կջերմացնեին նաև սրտերը ։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

армения
Yerevan

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00