10/02/2024
💼 21-րդ դարն այլընտրանք չի թողնում, քան Ուոլ Սթրիթի այս խորհրդանշական հարձակվող ցլի պես գործել, եթե իհարկե խոսում ենք լուրջ շրջադարձերի, կտրուկ փոփոխությունների ու դրական ազդեցության մասին լինի դա բիզնեսում, աշխատանքում, համայնքում թե ավելի լայն հասարակական մասշտաբով։
🌍 Մեր յուրաքանչյուր գործողություն ունենում է ալիքային ազդեցություն. ակամա հաղորդիչ ենք կամ ընդունիչ, ազդակ ենք կամ արձագանք, դառնում ենք պատճառը կամ պարզապես կրում ենք հետևանքները։ Կարող ենք լինել դրական փոփոխությունների առիթ կամ զգալ մեր անգործության հետևանքները:
Բիզնեսում ռիսկի ես դիմում՝ աճելու նպատակով, կամ էլ անվտանգ ու ապահով խաղ ես վարում՝ հետագայում ստիպված արձագանքելով այն ամենին, ինչ անում են մրցակիցներդ:
Նույնն էլ՝ կյանքում. դու կա՛մ որոշումներ ես կայացնում, որոնք նախանշում են քո ուղին, կա՛մ թույլ ես տալիս, որ հանգամանքները թելադրեն քո ճակատագիրը: Այսպիսով, ընտրությունը քոնն է՝ լինել հաղորդի՞չ, թե՞ ընդունիչ, գործել պատճառների՞, թե՞ հետևանքների տիրույթում:
🐂 Ինչպես այս հարձակվող ցլի խորհրդանիշն է ներկայացնում ուժ, աճ ու լավատեսություն, այնպես էլ իմ նոր գիրքն է ընդգծում , նախաձեռնող ու ազդեցիկ առաջնորդության կարևորությունը:
🚀 Այս գիրքը աշխատավայրում, բիզնեսում և ընդհանրապես կյանքում նախաձեռնություն վերցնելու, պատասխանատվություն ստանձնելու և դրական փոփոխություններ առաջ բերելու մանդատ է:
Միացի՛ր ինձ այսօր՝ բռնկելու մի առաջնորդական շարժում, որը մեզանից յուրաքանչյուրին անկախ մեր դիրքից, տեղից ու դերից կդարձնի ավելի նպատակաուղղված գործող, հավելյալ արժեք ստեղծող և դրական փոխակերպումներ առաջ բերող:
P.S. Արի այսօր՝ 15:00, հանդիպենք Dvin Music Hall-ում 😎
Newmag
#Առաջնորդություն #Ազդեցություն
26/09/2023
«Հայկական Երազանք» նախաձեռնությունը հավաքագրում է ռեսուրսներ ի աջակցություն մեր տեղահանված հայրենակիցների՝
Կամավորներ
Ֆինանսեր
Կացարաններ
Սնունդ
Դեղորայք
Մասնագիտական աջակցություն
Լրացրու հայտը տեղեկացնելով` ինչպե՞ս կարող ես աջակցել։
https://forms.gle/px7PL4YYxUe9nMZr7
19/07/2023
Երեկ շատ հագեցած ու արդյունավետ օր ունեցանք Գեղարքունիքի մարզում։ ☀️
Նախ Գավառում հանդիպեցինք Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան ընթերցասերնների հետ։ Խոսեցինք շարունակական կրթության կարևորության մասին։
Ապա Վարդենիկ գյուղում հանդիպեցինք տեղի և հարակից գյուղերի երիտասարդների հետ։ Հանդիպման ժամանակ խոսեցինք քննադատական մտածողության կարևորության ու մի քանի գործիքների մասին։
22/03/2023
Համաձայն 16Personalities.com-ի կողմից անցկացված հարցման՝ մարդիկ, ովքեր ընտրել են իրենց անհատականության տեսակին համապատասխան կարիերա, գրանցել են աշխատանքից ավելի բարձր բավարարվածություն, ավելի բարձր արդյունավետություն և ավելի բարձր ընդհանուր բարեկեցություն:
Օրերս մասնագիտական կողմնորոշման համատեքստում այս և այլ թեմաների մասին էինք զրուցում Մասիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջ -ի ուսանողների հետ։
Անի Փիլոսյան ջան շնորհակալ ենք հրավերի ու ջերմ ընդունելության համար։
09/03/2023
Մեր նախաձեռնության շրջանակներում տարվա առաջին մարզային այցը մեկնարկել էինք Վայոց Ձորի սահմանապահ Խաչիկ գյուղից։
Դպրոցն ունի 82 աշակերտ, մի դասարանում հանդիպեցինք միակ երկու աշակերտներին` երկու պայծառ աղջնակներ։
Տնօրենի ուղեկցությամբ շրջեցինք դպրոցում` ծանոթանալով պայմաններին և հնարավորություններին։
Դպրոցն ունի Արմաթ լաբորատորիա, լավ կահավորված համակարգչային սենյակներ, ռոբոտաշինության սենյակ, գեղարվեստական անկյուն։
Խոսեցինք մասնագիտական կողմնորոշման, հմտությունների զարգացման ու ժամանակի կառավարման մասին։
Ինչպես նաև դպրոցի գրադարանին նվիրեցինք նախապես հավաքագրած մի քանի գիրք, այդ թվում` իմ Հաջողության Թաքնված Կողմը գիրքը։
Շնորհակալ օրինակելի ուսուցչուհի Poghossian Haykuhi , շնորհակալ ենք նախաձեռնության, հրավերի ու շատ ջերմ ընդունելության համար, այդ թվում նաև Ձեր տանը` ավանդական համեղ սեղանի շուրջ 🙂։
16/10/2022
Զգացե՞լ եք, որ բոլորը ունեն Ամերիկյան երազանք՝ գեղեցիկ մեքենա, շքեղ տուն, ամեն առավոտ սթարբաքս սուրճ և այլն։
Գաղտնիք բացենք?
Մենք ունենք Հայկական երազանք, որով ուզում ենք վարակել ձեզ💕
Շուտով սպասեք ամենահետաքրքիր նորությունների, և "Հայկական երազանքի" չակերտների բացմանը։
15/10/2022
Մեր նպատակն է բացահայտել, համախմբել և խրախուսել երիտասարդական ներուժը՝ հանուն համայնքի, մարզի և երկրի կրթական ու գիտական զարգացման։