Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան

Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան

Share

Այս էջը փակվել է, բոլոր նորություններն ու հրապարակումները այժմ հասանելի կլինեն «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պաշտոնական էջում։

Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը:

28/02/2025

Սիրելի՛ հետևորդներ

Տեղեկացնում ենք, որ այսուհետ Փոքրիկ Ճեմարանական Մանկակրթարանի բոլոր նորություններն ու հրապարակումները կտեղադրվեն «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պաշտոնական էջում։

Հետևե՛ք մեզ՝ Shirakatsy Lyceum/ Շիրակացու ճեմարան, որպեսզի տեղեկացված լինեք կրթահամալիրի բոլոր նորությունների մասին։

Նշենք, որ այս էջը այլևս չի թարմացվի:

Շնորհակալություն։

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 12/02/2025

«Ճամփորդություն դեպի ստորջրյա թագավորություն» ինտերակտիվ խաղի միջոցով ամպիկները ամփոփեցին «Ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում» վերառարկայական թեման: ✨
Այս հետաքրքիր և գունեղ միջոցառումը դարձավ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար մեծ տոն:

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 25/12/2024

🇬🇧For English text scroll down⬇

✨🎄Ամանորին ընդառաջ մեր փոքրիկ Ճեմարանականների մասնակցությամբ անցկացվեց՝ «Ինչպես օգնել Ձմեռ պապիկին» խորագրով ամանորյա միջոցառումը:

🎭 Միջոցառման գլխավոր հերոսները մանկակրթարանի աշխատակիցներն էին, որոնք գեղեցիկ բեմականացման շնորհիվ ժպիտներ, ջերմություն և գալիք Ամանորի շունչ հաղորդեցին բոլորին: ❤✨

Ամբողջական տեսանյութը կարող եք տեսնել այստեղ⬇
🔗https://www.youtube.com/watch?v=LjAsiYKFYzA
_________________________

✨🎄 Ahead of the New Year, our Lyceum youngest students took part in an event called "How to Help Santa Claus."

🎭 The event's main stars were the kindergarten staff, who, with their beautiful performance, brought smiles, warmth, and the New Year spirit to everyone. ❤✨

You can watch the full video here ⬇
🔗https://www.youtube.com/watch?v=LjAsiYKFYzA

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 03/09/2024

🎉Շնորհավոր Սեպտեմբերի 1…

📚Փոքրիկ Ճեմարանականները նույնպես տոնեցին Գիտելիքի օրը։ Օր, որը լի էր մեծ հույզերով, նոր ծանոթություններով և անակնկալներով։

Անակնկալներից մեկն էլ «Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոն-ի կողմից ներկայացված «Շա՜տ սոված թրթուրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումն էր։
🦋Այն մի գեղեցիկ պատմություն է փոքրիկ, բայց շա՜տ քաղցած թրթուրի մասին, որը չգիտի, թե ի՜նչ չքնաղ թիթեռ է դառնալու։ուն է փոքրիկ, բայց շա՜տ քաղցած թրթուրի մասին, որը չգիտի, թե ի՜նչ չքնաղ թիթեռ է դառնալու։

📸Լուսանկարների հեղինակներ՝ Մարի Մալխասյան, Սոնա Սարգսյան, Գևորգ Խաչատրյան, Մերի Խաչատուրյան:

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 23/07/2024

🌞Մանկակրթարանում տեղի ունեցավ Կարմիր արևների ավարտական ցերեկույթը:

🌸Սաները կերպարանափոխվեցին գույնզգույն ծաղիկների և հնարամիտ թզուկների, որոնք փորձեցին արթնացնել խորը քուն մտած Արևին:
Ողջ հեքիաթային թագավորությունը՝ 🌥աշխատասեր Ամպիկները, աստղազարդ Լուսինն🌙 ու կայտառ Աքաղաղը մասնակցեցին այդ կարևոր գործին: Վերջապես, լուսաբեր Արևը հայտնվեց և իր շուրջը լցրեց կյանքով:

🎒Կարմիր արևներն այս գեղեցիկ ներկայացմամբ հրաժեշտ են տալիս Մանկակրթարանին և լավ սովորելու խոստումով պատրաստվում են դպրոցին:

Ներկայացման ամբողջական տեսանյութը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=VqynRDJrM-I

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 28/06/2024

🌞Մանկակրթարանի Դեղին արևները հանդես եկան «Փորձությունների ճանապարհով» ներկայացմամբ:

✨Ներկայացման հերոսները գիտակցում են, որ չնայած Մանկակրթարանը դարձել է հարազատ միջավայր, սակայն ժամանակն է դպրոց գնալու: Պատրաստությունների փուլում ստանում են լուր, որ կորել են դպրոցի բանալիները և որոշում են միասին գտնել դրանք:
🗝Սակայն, բանալիների փնտրտուքի ճանապարհը լի է փորձություններով. անհրաժեշտ է փորձությունների յուրաքանչյուր աշխարհում իրավիճակին նայել որևէ տեսանկյունից, և խնդիրները հաղթահարելու նպատակով կիրառել հմտություններ և գիտելիքներ:

📚Ի վերջո, սաներին հաջողվեց անտառի իմաստունից ձեռք բերել իմաստության աշխարհ տանող դպրոցի բանալին:

Ներկայացման ամբողջական տեսանյութը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝https://www.youtube.com/watch?v=2D17bOzQ9sg

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 14/06/2024

🔎«Ինչպես է աշխատում աշխարհը» վերառարկայական թեման ամփոփելու նպատակով Մանկակրթարանի Ամպիկներ խմբի սաները այցելեցին Գառնի գյուղ, «Ագարակ»:

🔶Այցի շրջանակում սաներն ուսումնասիրեցին կենդանիներին և իրենց միջավայրն, ինչպես նաև հնարավորություն ունեցան կերակրել կենդանիներին:

Ամպիկները շնորհակալություն են հայտնում Մանկակրթարանի նախկին սան՝ Պետրոսյան Դիանայի ծնողներին, ջերմ ընդունելության և վառ տպավորությունների համար:

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 10/06/2024

🌷🌸Ամեն տարի Մանկակրթարանի բակում երփներանգ ծաղիկները կենդանություն են առնում միջին խմբի սաների՝ Աստղիկների ձեռքերով:
🔎«Մոլորակը մեր ընդհանուր տունն է» վերառարկայական թեմայի շրջանակում տեսական և գործնական եղանակներով սաները բացահայտում են բույսերի զարմանահրաշ աշխարհը:

Գեղեցիկ և կարևոր գործն իրականություն դարձնելու համար մեր սաներին օգնության են հասել նաև ծնողները: Սակայն ծաղիկների հետագա խնամքն իրականացնելու են Աստղիկները⭐️։

🪴 Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս սաների մեջ սերմանել սեր և հոգատարություն բնության հանդեպ, ինչպես նաև գնահատել սեփական աշխատանքի արդյունքն ու վայելել այն:

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 13/05/2024

🔶Մանկակրթարանի ամպիկների խումբը «Ինչպես է աշխատում աշխարհը» վերառարկայական թեմայի շրջանակում այցելեցին կենդանաբանական այգի:

🦤Նրանք ուսումնասիրեցին կենդանիներին ու պարզեցին, որ յուրաքանչյուր կենդանի առանձնահատուկ է: Առանձնահատուկ է նաև իրենց ապրելու միջավայրը:

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 12/02/2024

🎨«Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում» վերառարկայական թեմայի ամփոփման շրջանակում փոքրիկ ճեմարանականներն իրենց ծնողների օգնությամբ պատրաստեցին երաժշտական խաղալիքներ, որոնցով էլ փորձեցին նվագել, իսկ կախարդական վրձինների և նկարչի օգնությամբ ստեղծեցին գեղեցիկ նկար:
✨Փոքրիկներն ականատես եղան նաև հետաքրքիր հայտնագործությունների:

Photos from Փոքրիկ ճեմարանական մանկակրթարան's post 27/12/2023

Կարմիր Գլխարկի ձմեռային արկածները🎅❄️☃️

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Արտեմ Միկոյան 35
Yerevan
0079