22/12/2025
🙌Օրեր առաջ կայացավ LevelUP ակադեմիայի երկրորդ եռօրյա ճամբարը։
🔹Ճամբարային երեք օրերի ընթացքում NextGen ակադեմիայի շրջանավարտները ներկայացրին իրենց կողմից իրականացված հանրային արշավներն ու դրանց արդյունքները։ Արդյունքների ներկայացումից հետո խմբային աշխատանքների միջոցով նախանշվեցին արշավների հետագա ընթացքն ու դրանից բխող առաջիկա գործողությունները։
🔹Կարևորելով ակադեմիայի շրջանավարտների կարողությունների զարգացման բաղադրիչը, ճամբարի ընթացքում տեղի ունեցան ֆոնդհայթայթման և սոցիալական մեդիայում կարճ հոլովակների նկարահանման և մոնտաժման վերաբերյալ դասընթացներ։
🔹LevelUP ակադեմիայի մասնակիցները շարունակում են հանրային կարևորության հիմնախնդիրների շուրջ իրենց նախաձեռնած արշավները։ Արշավները թիրախավորել են Սևանի էկոհամակարգի, ներառական կրթության, ՏԻՄ մասնակցության հետ կապված հիմնահարցերը։
📍Հետևե'ք NextGen ակադեմիայի սոցիալական մեդիա էջերին՝ արշավների հետագա ընթացքին հետևելու համար։