Հայկական նախագիծ / Armenian Project

Հայկական նախագիծ / Armenian Project

Share

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն

18/06/2026

Իլհամ Ալիևի հրամանով անցկացվող այսպես կոչված «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն-համաժողովի» շրջանակներում ադրբեջանցի պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ատենապետ Ազիզ Ալակբարլուն կրկին սպառնացել է Հայաստանին ժողովրդագրական ինտերվենցիայով։ Հիշեցնենք, որ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն այսօրինակ հայտարարություններին երբեք արտաքին հասցեական հերքում-պատասխան չեն տալիս, ինչը ևս մեկ անգամ բերում է այն համոզման, որ հակահայկական այս օրակարգի շուրջ կա Ադրբեջան-ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ հայ ազգից գաղտնի պահվող համաձայնություն։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՆախագիծ

29/05/2026

📈 Դրվագներ «Հայկական մտքաչափ» (2026 թ․ գարուն) սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսից։

📎 Ներկայահանդեսը կարող եք ներբեռնել կից հղումով՝ https://armenianproject.am/mtqachap2026-2/

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՆախագիծ

Photos from Հայկական նախագիծ / Armenian Project's post 28/05/2026

📊 Մայիսի 27-ին տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության «Հայկական մտքաչափ» (2026 թ․ գարուն) սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսը։

📎 Ներկայահանդեսը կարող եք ներբեռնել կից հղումով՝ https://armenianproject.am/mtqachap2026-2/

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՆախագիծ

17/05/2026

34 տարի առաջ հայերս ազատագրեցինք Բերձորը և Արցախը մնացյալ Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։ Բերձորը հայկական է, ուստի՝ անպայման վերաազատագրվելու է, Արցախը հայկական է, ուստի՝ անպայման վերամիավորվելու է Մայր Հայաստանին։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՆախագիծ

08/05/2026

34 տարի առաջ հայերս ազատագրեցինք բերդաքաղաք Շուշին։ Շուշին հայկական է, ուստի՝ անպայման վերաազատագրվելու է։

#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀավերժականՀայաստան
#ՀայկականՆախագիծ

22/03/2026

Մերուժան Մոսիյանն Արցախյան առաջին պատերազմի հերոս է։ Հայ ազգին որևէ հաղթանակ չբերած ՀՀ դե-ֆակտո վարչապետն այսօր թիրախավորել է այս հերոսի ընտանիքին՝ մեղադրելով դասալքության մեջ՝ արժանանալով հայ ազգի համարժեք պատասխանին։

Մեր զորակցությունն ենք հայտնում Մոսիյանների ընտանիքին։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՆախագիծ

Photos from Հայկական նախագիծ / Armenian Project's post 18/03/2026

📊 Մարտի 6-ին տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության «Հայկական մտքաչափ» (2026 թ․ ձմեռ) սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսը։

📎 Ներկայահանդեսը կարող եք ներբեռնել կից հղումով՝ https://armenianproject.am/mtqachap2026/

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՆախագիծ

04/03/2026

🇦🇲 Լրանում է ՀՀ ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 67-ամյակը:

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՆախագիծ

Հայկական համալսարան - 2025-2026 ուստարվա գարնանային հոսք - Հայկական համալսարան 26/01/2026

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

🎓 Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական ՀԿ մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա գարնանային հոսքում։ Կրթությունը Հայկական համալսարանում ԱՆՎՃԱՐ է։

👨‍🎓 Դասընթացը նախատեսված է
• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• տրամաբանական, փաստարկային և այլ փափուկ հմտություններ,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• Հայկական համալսարանի երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ստացած գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ավարտական կամ մասնակցության վկայական։

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել մեր պաշտոնական կայքում տեղադրված հայտաձևը (https://armenianuniversity.com/apply/)։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՀամալսարան

Հայկական համալսարան - 2025-2026 ուստարվա գարնանային հոսք - Հայկական համալսարան Հայկական համալսարանն ազգային բացառիկ կրթական ծրագիր է։ Վերջինիս հիմքում ընկած է միջգիտակարգային դասընթաց, որն իրականացվում է «Հայկական […]

04/01/2026

🇦🇲 «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը ներկայացնում է անցած 2025 թ. արդյունքները։

#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀայկականՆախագիծ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Yerevan
0051