08/03/2026
Այսօր՝ Կանանց միջազգային օրը, տոնում ենք հավասար իրավունքները, արդարությունը և գործողությունը՝ ԲՈԼՈՐ կանանց և աղջիկների համար։
Մենք շարունակում ենք բարձրաձայնել հավասար հնարավորությունների, ներառման և խտրականության բացառման կարևորությունը՝ հատկապես այն կանանց ու աղջիկների համար, որոնք հաճախ դուրս են մնում հասարակական գործընթացներից։
Կանանց միջազգային օրը ոչ միայն տոն է, այլ նաև պայքարի, համերաշխության և փոփոխություն ստեղծելու օր:
ENG:
Today, on International Women’s Day, we celebrate equal rights, justice, and action for ALL women and girls.
We continue to raise our voices for equal opportunities, inclusion, and the elimination of discrimination, especially for women and girls who are too often left out of social, economic, and decision-making processes.
International Women’s Day is not only a celebration.
It is also a day of solidarity, advocacy, and collective action for change.
01/03/2026
Գարուն շատ կար Ալլայի մեջ։ Նուրբ ու հախուռն ստեղծագործականություն, ազնվություն, համարձակություն, քնքշություն ու խայտացող հորիզոններ։
Այսօր՝ 2026թ․-ի գարնան առաջին օրը, ցանկանում ենք կիսել ձեզ հետ, որ շուտով կհայտարարենք մի նախաձեռնության մասին, որը կկրի Ալլայի անունը։ Այս նախաձեռնության հիմնասյուները այն արժեքներն են, որոնց նա ամուր հավատում էր, իսկ առաքելությունը՝ նրա երազանքներն ու ծրագրերը շարունակաբար կյանքի կոչելը։
Այսօր նաև Զրո խտրականության օրն է։ Օր, որը մեզ համար պարզապես խորհրդանշական չէ, այլ պարտավորեցնող։ Մենք պատասխանատվություն ենք զգում պայքարելու հանուն հավասարության ու արժանապատվության, հանուն այն արժեքների, որոնց Ալլան անվերապահորեն հավատում էր։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նրա ճանապարհը շարունակելը մեր համատեղ խոստումն է։
Գարունը գալիս է ավելացող լույսի ու ջերմության խոստումով։ Ալլայից հորդում էր այդ խոստումը, և «Հավասար»-ում յուրաքանչյուրս կրում ենք դրանից մի մասնիկ՝ անշեջ կրակի պես, որը շարունակելու ենք փոխանցել՝ աշխարհն ավելի արդար ու լավը դարձնելու հույսով, սիրով ու հաստատակամությամբ։
Մենք շարունակում ենք մեր գործունեությունը հանուն Ալլայի՝ նրա հավատացած արժեքները դարձնելով մեր ամենօրյա աշխատանքի ուղենիշ, նրա երազանքները՝ մեր քայլերի ուղղություն, և նրա լույսը՝ մեր ուժը առաջ գնալու ճանապարհին։
15/02/2026
Անասելի վշտով հայտնում ենք, որ փետրվարի 14-ին, քրոնիկ հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ «Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ալլա Հակոբյանը։
Ալլան Հավասարի ամենալուսավոր մարդկանցից էր։ Հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրից նա անմնացորդ նվիրվածությամբ ու անսահման պատասխանատվությամբ պայքարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառական կրթության առաջխաղացման համար։ Իր ամբողջ առաքելությունը նա նվիրել էր հիմնադրամին՝ դառնալով մեր նախաձեռնությունների գաղափարական ուժը և ոգին։
Ալլան մեր 5 տարիների
կրեատիվ գաղափարների հեղինակն էր, «Հավասար» կրթական հավելվածի ձայնը և թիմի շարժիչ ուժը։ Իր պրոֆեսիոնալիզմով, մարդասիրությամբ ու անսահման ջերմությամբ նա լավագույններից էր իր ոլորտում և անփոխարինելի՝ մեր կյանքում։
Հիմնադրամի ողջ թիմը խորապես ցավում է այս մեծ կորստի համար և իր զորակցությունն է հայտնում Ալլայի ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սիրել և գնահատել են նրան։
Ալլա Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 15-ին, 17:00-ին, Եղեգնաձոր քաղաքում, Շահումյան 33 հասցեում։
Ալլայի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում և հիմնադրամի ողջ գործունեության մեջ:
07/02/2026
Երբևէ լսե՞լ եք, թե ինչպես է լուսակիրը ձայնային ազդանշան տալիս փողոցն անցնելիս։ 🚦🔊
Շատերի համար սա ուղղակի ձայն է, բայց իրականում այն հրաշալի ուղեցույց բոլոր նրանց համար` ովքեր Կարող են չնկատել լուսացուցի գույները։
Ահա թե ինչու է սա կարևոր բոլորիս համար.
✅ Ինքնուրույնություն. Ձայնը հուշում է՝ երբ է կանաչը վառվում և երբ է այն ավարտվում։ Սա թույլ է տալիս մարդուն անցնել փողոցն ինքնուրույն՝ առանց ուրիշի օգնությանը սպասելու։
✅ Անվտանգություն բոլորին. Այս ձայնն օգնում է մեզ բոլորիս, երբ ցրված ենք, շտապում ենք կամ պարզապես չենք տեսնում լուսակիրը արևի պայծառ լույսի պատճառով։
✅ Հոգատար միջավայր. «Խոսող» լուսակիրները քաղաքը դարձնում են ավելի կանխատեսելի և ապահով յուրաքանչյուր հետիոտնի համար։
Մատչելիությունը հենց սա է՝ երբ բավական է ունենալ ճիշտ նախագծված միջավայր։ 🌍💙
ENG
Have you ever heard how traffic lights make a sound when it’s time to cross the street? 🚦🔊
For many people, it’s just a sound, but in reality it’s a wonderful guide for everyone who may not be able to notice the colors of the traffic light.
Here’s why this is important for all of us:
✅ Independence. The sound signals when the green light turns on and when it ends. This allows a person to cross the street independently, without having to wait for someone else’s help.
✅ Safety for everyone. This sound helps all of us when we’re distracted, in a hurry, or simply can’t see the traffic light clearly because of bright sunlight.
✅ A caring environment. “Talking” traffic lights make the city more predictable and safer for every pedestrian.
This is what accessibility looks like — when a well-designed environment is enough. 🌍💙
01/02/2026
Գիտեի՞ք... 🎓✨
Որ այսօր ցանկացած լսարանի անբաժան մասնիկը համարվող
գրատախտակը ստեղծվել է որպես ներառական գործիք։ 🏫
Այն սկզբնապես նախատեսված էր որպես տեսողական (վիզուալ)
օժանդակ միջոց այն սովորողների համար, ովքեր տեղեկատվությունն
ավելի արդյունավետ են ընկալում պատկերների ու գրավոր տեքստի,
այլ ոչ թե միայն լսողության միջոցով։ 🧠
Սա Համընդհանուր դիզայնի հիանալի օրինակ է. լուծում, որը ստեղծվել
է կրթության մեջ արգելքները վերացնելու համար, բայց արդյունքում
դարձել է դասավանդման ստանդարտ ամբողջ աշխարհում։ 🌍📚
Մենք հաճախ չենք էլ նկատում, թե ինչպես են ներառական
գաղափարները դառնում մեր առօրյայի հիմքը՝ հեշտացնելով սովորելն
ու հաղորդակցվելը բոլորիս համար։ 💡🤝
ENG
Did you know… 🎓✨
That today the blackboard, considered an inseparable part
of any classroom, was created as an inclusive tool. 🏫
It was originally intended as a visual
support aid for learners who perceive information
more effectively through images and written text,
rather than only through hearing. 🧠
This is an excellent example of Universal Design:
a solution that was created
to remove barriers in education, but as a result
became a teaching standard all over the world. 🌍📚
We often do not even notice
how inclusive ideas become the foundation of our everyday life,
making learning and communication easier for all of us. 💡🤝
23/01/2026
Երբեմն լավագույն մոտիվացիան լռելն ու դիմացինին լսելն է։ 🤫👂
Մենք հասկացել ենք, որ ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք դադարում ենք «օգնել» ու սկսում ենք պարզապես հասկանալ մարդու իրական կարիքը։ 🤝🌿
Այդ կապն ու վստահությունը մեզ ուժ են տալիս առաջ գնալու ու ստեղծելու միջավայր, որտեղ ամեն մարդ իրեն զգում է ինչպես տանը։ 🏡✨
ENG
Sometimes the best motivation is to stay silent and listen to the other person. 🤫👂
We have realized that the greatest changes happen when we stop “helping” and start simply understanding a person’s real need. 🤝🌿
That connection and trust give us the strength to move forward and to create an environment where every person feels at home. 🏡✨
16/01/2026
Մայթերին հաճախ հանդիպող դեղին սալիկները զարդարանք չեն կամ դիզայնի սովորական տարր։ 💛
Եթե քայլելիս նկատել եք մայթերի վրայի ուռուցիկ դեղին գծերը կամ կետերը, ապա տեսել եք տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար նախատեսված «քաղաքային ուղղություն»ը։ Սա մի ամբողջ համակարգ է, որն օգնում է կողմնորոշվել տարածության մեջ։
Ահա թե ինչպես է քաղաքը հաղորդակցվում տեսողության խնդիր ունեցող անձանց հետ.
👣 Ուղղահայաց գծերը հուշում են, որ ուղին շարունակվում է։ Երբ մարդը ձեռնափայտով կամ ոտքերի տակ զգում է երկարավուն գծերը, նա գիտի, որ ճանապարհն անվտանգ է և կարելի է հանգիստ քայլել առաջ։
🛑 Ուռուցիկ կետեր. Սա զգուշացման նշան է։ Կետերը հուշում են, որ առջևում փոփոխություն կա՝ օրինակ աստիճաններ, փողոցի անցում կամ շրջադարձ։ Դրանք օգնում են մարդուն լինել ավելի ուշադիր ու պատրաստ լինել կանգ առնելուն։
📍 Ինչո՞ւ է կարևոր տեղյակ լինելը. Երբեմն այդ սալիկների վրա պատահաբար հայտնված իրերը (մեքենաներ, աղբամաններ կամ գովազդային վահանակներ) կարող են անակնկալ արգելք դառնալ տեսողության խնդիր ունեցող մարդու համար։ Մատչելիությունը սկսվում է հենց այսպիսի փոքր դետալներից, որոնք քաղաքը դարձնում են հասանելի ու անվտանգ բոլորի համար։
ENG
The yellow tiles often seen on sidewalks are not decoration or a simple design element. 💛
If you have noticed the raised yellow lines or dots on sidewalks, you have seen the “urban guidance” system designed for people with visual impairments. It is a whole system that helps with orientation in space.
Here is how the city communicates with people with visual impairments:
👣 Straight raised lines indicate that the path continues. When a person feels the long lines with a white cane or under their feet, they understand that the route is safe and they can walk forward confidently.
🛑 Raised dots are a warning sign. The dots indicate that there is a change ahead — for example, stairs, a pedestrian crossing, or a turn. They help a person be more attentive and ready to stop.
📍 Why awareness is important: Sometimes objects placed on these tiles by accident (cars, trash bins, or advertising boards) can become unexpected obstacles for a person with visual impairment. Accessibility starts with small details like these, which make the city accessible and safe for everyone.
14/01/2026
Ծանոթացե՛ք ՀԱՎԱՍԱՐ-ի թիմի նոր անդամին՝ ծրագրերի
բաժնի մեր փորձնակ Անիին։ 👋🌟
🚀 Անին միացել է մեզ՝ աջակցելու Հիմնադրամի ծրագրային
թիմին՝ նոր նախագծերի մշակման և ընթացիկ
միջոցառումների կազմակերպչական հարցերում։ Նա իր
ներդրումն կունենա մեր ծրագրերի համակարգման և
իրականացման յուրաքանչյուր փուլում՝ օգնելով դրանք
դարձնել ավելի արդյունավետ ու ներառական։ 📋✨
💪 Անիի համար սա հրաշալի հնարավորություն է
գործնական փորձ ձեռք բերելու ծրագրերի կառավարման
ոլորտում և իր ներուժը ներդնելու հանուն հավասար
հնարավորությունների ստեղծման։ Նա պատրաստ է սովորել,
առաջարկել նոր լուծումներ և ակտիվորեն մասնակցել մեր
առաքելությանը։ ✍️🔥
Բարի գալուստ «ՀԱՎԱՍԱՐ», Անի՛։ Մաղթում ենք քեզ
ոգեշնչող սկիզբ և հաջողություններով լի փորձնակություն
մեր թիմում։ 💚🙌
ENG
Get to know the new member of the HAVASAR’s team — Ani, our Programs Department intern! 👋🌟
🚀 Ani has joined us to support the Foundation’s program team in developing new projects and organizing ongoing events. She will contribute to every stage of our programs’ coordination and implementation, helping make them more effective and inclusive. 📋✨
💪 For Ani, this is a wonderful opportunity to gain hands-on experience in the field of program management and to invest her potential in creating equal opportunities. She is ready to learn, propose new solutions, and actively participate in our mission. ✍️🔥
Welcome to HAVASAR, Ani!
We wish you an inspiring start and a successful internship with our team. 💚🙌
12/01/2026
Բարև 2026! ✨
Նոր տարին միշտ նոր էջ է՝ ավելի բաց ու ներառական լինելու համար։ Մենք հավատում ենք, որ մեր նպատակը միայն «քանդել» պատնեշները չէ, այլև թույլ չտալը, որ նորերը ստեղծվեն։ 🚀
Հենց հիմա, երբ դրսում հեքիաթային ձյուն է, մենք բախվում ենք ձմեռային մատչելիության կարևորագույն խնդրին։ Ձյունն ու սառույցը կարող են դառնալ անանցանելի պատնեշ անվասայլակով տեղաշարժվող անձանց, տեսողության խնդիր ունեցող անձանց, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կամ մանկասայլակով ծնողների համար։ ⛄️
Եկեք այնպես անենք, որ 2026-ի ձմեռային զբոսանքները լինեն անվտանգ ու հասանելի ԲՈԼՈՐԻ համար։ 😊💙
Իսկ Ձեր թաղամասում մայթերն ու թեքահարթակները մաքրվա՞ծ են։ Կիսվե՛ք իրավիճակով մեկնաբանություններում։ 👇
ENG
Hello 2026! ✨
The New Year is always a new page — a chance to become more open and inclusive. We believe that our mission is not only to “break down” barriers, but also to prevent new ones from being created. 🚀
Right now, while there is fairy-tale snow outside, we are facing one of the most important issues of winter accessibility. Snow and ice can become impassable barriers for wheelchair users, people with visual impairments, people with mobility difficulties, and parents with strollers. ⛄️
Let’s make sure that winter walks in 2026 are safe and accessible for EVERYONE. 😊💙
Are the sidewalks and ramps in your neighborhood cleared? Share the situation in the comments. 👇
31/12/2025
🎄✨ Նոր տարին մեզ համար նոր հնարավորություն է՝ միավորվելու, նպատակային գործելու և շարունակելու ստեղծել հավասար ու ներառական միջավայր բոլորի համար: 💚
🥰 Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությամբ ու վստահությամբ ուժ են տվել մեր նախաձեռնություններին անցած տարվա ընթացքում տոնելով մեզ հետ շատ հաջողություններ և հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ:
🎁 Թող 2026 թվականը լինի միասնության, կայուն զարգացման և տեսանելի արդյունքների տարի 🫶
ENG
🎄✨ The New Year is a new opportunity for us to unite, act with purpose, and continue creating an equal and inclusive environment for everyone. 💚
🥰 We are grateful to everyone whose support and trust strengthened our initiatives over the past year—celebrating many successes with us and overcoming numerous challenges together.
🎁 May 2026 be a year of unity, sustainable development, and visible results. 🫶