11/05/2026
👏🏻Այսօրվա գրառմամբ ուզում ենք քեզ գովել ու քեզնով հիանալ։ Ինչու՞։
Որովհետև կարողացար հավատարիմ մնալ քո նպատակներին ու քրտնաջան աշխատեցիր այդ ուղղությամբ։
Կեցցե՜ս, որ չհանձնվեցիր ու թեև դժվարությամբ՝
✅ ավարտեցիր դասընթացը
✅հաջող հանձնեցիր քննությունդ
✅կարողացար համատեղել աշխատանքն ու ուսումդ
✅կարողացար համատեղել ընտանիքդ ու ուսումդ
✅ձեռք բերեցիր նոր մասնագիտություն
✅հաջող անցար աշխատանքի փորձաշրջանը
✅կարողացար նոր ոլորտում կայանալ
✅ինտեգրվեցիր նոր թիմ
✅շարունակում ես սովորել ու կատարելագործվել։
Տպավորիչ հաղթանակ է թեկուզ այս փոքրիկ ձեռքբերումդ։
Իհարկե միայն դու գիտես, թե ինչ դժվարությունների միջով ես անցել։
🎉Այսօր տոնիր այս փոքրիկ ձեռքբերումդ։
Կարևոր է, որ դիմադրեցիր ու դիմակայեցիր։
Եթե տեսար քեզ այդ գրառման մեջ, ապա շնորհավորում ենք ու նորից հիանում քեզնով։
➡️ Կուզեինք իմանալ` որ դեպքն է քոնը․ նշիր ներքևում⬇️
👌Առա՜ջ, դեպի նոր ձեռքբերումներ։
Բարի երկուշաբթի բոլորիս✌
Իսկ եթե չտեսար քեզ այստեղ, ապա շուրջդ նայիր․ հաստատ կտեսնես այդ մարդկանց։
Ոգևորի՛ր, խրախուսիր, մի դրական խոսք ասա նրանց, որ զգան՝ արժեր պայքարել ու հաղթել։
Նշի՛ր նրանց մեկնաբանություններում
01/05/2026
Սիրելի աշխատավորներ ջա՜ն, շնորհավո՜ր Մայիսի 1-ը՝
Աշխատանքի օրը 🎉🎉🎉
🎈🎈🎈
Իսկ Ձե՞ր ընկերությունում քանի մարդ է աշխատում 😆😆😆
19/04/2026
💙 Դու կարո՛ղ ես առաջնորդ լինել, դրական փոփոխություն բերել քո թիմ ու քո կազմակերպություն՝ անկախ քո պաշտոնից։
Ի՞նչ գործողություններ ես անում դրա համար։
Ի՞նչ օրինակ ես ցույց տալիս մյուսներին։
Արդյո՞ք ոգեշնչում ես մյուսներին դրված նպատակին հասնելու համար։
Մարդիկ քեզ լսու՞մ են, գալի՞ս են քո հետևից։
Արդյո՞ք վերցնում ես պատասխանատվություն:
🎯«Առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ՛,
դա գործողություն է և օրինակ»
Դոնալդ ՄքԳենոն
🤔Դե՛, մտածիր, ո՞րն է քո մասին ու գրիր մեկնաբանություններում։
16/04/2026
Հարգելի ընկերներ և գործընկերներ․․․
❗Հիշեցնեւմ ենք, որ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով, ՀՀ կառավարությունը որոշում է.
2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը:
Սա նշանակում է, որ.
🔷Ապրիլի 18-ը (այս շաբաթ օրը) կլինի աշխատանքային։
🔷Մայիսի 1-ից 4-ը կունենանք 4 հաջորդական հանգստյան օր։
Մաղթում ենք արդյունավետ աշխատանքային շաբաթ և հաճելի հանգիստ։
hashtag hashtag hashtag hashtag
08/04/2026
🏥Պատրա՞ստ է արդյոք Ձեր բուժհաստատությունը կամ լաբորատորիան որակի ապահովման աուդիտին։ Կարո՞ղ եք վստահորեն պատասխանել այս առանցքային հարցերին․
👩🏻⚕️👨🏻⚕️Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս եք սահմանել, ապահովել, գնահատել ու փաստաթղթավորել Ձեր անձնակազմի կոմպետենտությունը որակի կառավարման գործընթացներում:
Առողջապահության ոլորտի հարգելի՛ կառավարիչներ, կլինիկաների և լաբորատորիաների ղեկավարներ, որակի ապահովման ու ՄՌ (HR) պատասխանատուներ
Եթե ցանկանում եք՝
🛡️Ապահովագրել Ձեր կազմակերպությունը որակի անհամապատասխանության ռիսկերից,
🎯Վստահ լինել, որ Ձեր բուժհաստատությունը կամ լաբորատորիան անթերի կանցնի որակի աուդիտը,
Ապա ProfSkills Training & Consulting NGO֊ն և TAland - HR Consulting & Trainings֊ը հրավիրում են` մասնակցելու
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ՝ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՆ» թեմայով գործնական դասընթացին։
📍Ինչո՞ւ մասնակցել․
2-օրյա ինտենսիվ դասընթացի ընթացքում միասին կաշխատենք․
🔷ձեր բուժհաստատության կամ լաբորատորիայի որակի ապահովման ռիսկերը զգալիորեն նվազեցնելու և մարդկային կապիտալը արդյունավետ կառավարելու ուղղությամբ
🔷կտրամադրենք պրակտիկ լուծումներ, գործիքներ ու ձևանմուշներ որակի և անձնակազմի կոմպետենտության մասով՝ ՀՀ օրենսդրության, ISO 9001:2015 և ISO 15189:2022 պահանջներին համապատասխան։
👩🏫 Դասընթացը կվարի մեր հիմնադիր, փորձառու ՄՌԿ ղեկավար, խորհրդատու և թրեյներ Նուշիկ Սմբատյանը
📍Դասընթացի ավարտին Դուք կկարողանաք՝
✅ Գործել ՀՀ օրենսդրության և որակի ապահովման ISO 9001 և ISO 15189 պահանջներին համապատասխան՝ պրակտիկ գործիքներով և ձևանմուշներով
✅ Հասկանալ որակի պատասխանատուի կողմից իրականացվող՝ որակի կառավարման միջոցառումների շրջանակն՝ ըստ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի 1413-Ն որոշման և 2025 թ․-ի դեկտեմբեր 8-ի ՀՀ ԱՆ N 153-Ն հրամանի պահանջների
✅ Սահմանել և ներդնել բուժանձնակազմի կոմպետենցիաները աշխատանքի նկարագրերում և ընտրության գործընթացում
✅ Նոր աշխատակիցներին արդյունավետորեն ինտեգրել (onboarding) և ծանոթացնել որակի ապահովման պահանջներին
✅ Սահմանել անձնակազմի՝ կոմպետենցիաների հիման վրա KPI-ները, կանոնավոր գնահատել և փաստաթղթավորել արդյունքները
✅ Ապահովել էթիկական հաղորդակցություն, կառուցողական հետադարձ կարծիքի տրամադրում և համագործակցային առաջնորդություն։
📅Ամսաթիվը՝ Ապրիլի 10-11
⏳Տևողությունը՝ 2 օր (10 ժամ)
🕝Մեկնարկը՝ ժամը՝ 15:30
🏫Ձևաչափը՝ Առկա
📍Հասցեն՝ «ՊԼԱՆՏԱ ՍԱՆԱ» պոդիատրիկ կենտրոն (Ծարավ Աղբյուր 55/5)
🏆Բուժաշխատողներին տրամադրվում է ՇՄԶ 10 տեսական կրեդիտ և հավաստագիր։
Եթե հետաքրքրված եք և ունեք հարցեր, թողեք նշում մեկնաբանություններում⬇️
Գրանցման համար անցեք հետևյալ հղումով․
https://forms.gle/gvaX8j6zg9zp1Rks6
❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗ Տեղերը խիստ սահմանափակ են:
💰Գործում են հատուկ արժեքներ 2+, 3+ և 5+ խմբային մասնակցության դեպքում (15-30 % զեղչի չափով)
Հարցերի համար զանգահարել՝ 094 552677 հեռախոսահամարով
#ՇՄԶ #Առողջապահություն
07/04/2026
Երեխաներին պետք են երջանիկ մայրիկներ 🌸
Այսօր ուզում ենք առանձնացնել այն մայրերին, ովքեր ամեն օր փորձում են`
🌿համատեղել կարիերան և ընտանիքը/ երեխաներին,
🌿գտնել աշխատանք-կյանք հավասարակշռություն կամ,
🌿ինչպես հիմա ավելի ընդունված է ասել՝ աշխատանք-կյանք ինտեգրում։
Նորմալ ու բնական է զգալ անհանգստություն, վախ, կասկած կամ մեղքի զգացում,
ընդունի՛ր այդ զգացողություններդ ու փորձի՛ր երջանիկ լինել այդ իրավիճակում🧘♀️🌿
Ամեն որոշում, ընտրություն, որ գալիս է քո սրտից և քո ցանկություններից, արժեքավոր է ու արժանի է հարգանքի🙏
Մայրության գեղեցկությունը հենց ընտրության մեջ է, և
Հիշի՛ր,
Երեխաներին պետք են երջանիկ մայրիկներ💛
Համաձա՞յն ես
04/04/2026
❗Կարևո'ր ⚖️ «Ծնողական ժամ» և «Ճկուն աշխատանքային գրաֆիկ»․․․
Նոր օրենքի ՆԱԽԱԳԻԾ՝ Լրացումներ և փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում👇
Նախագիծը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը,
ինչպես նաև ներդնել աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքներ։
Նախագիծը նախատեսում է՝
• սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար,
• օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։
Օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
🎯Ահա օրենքի նախագծից մի քանի ուղիղ մեջբերում, իսկ ամբողջական նախագծի հղումը կթողնենք մեկնաբանություններում։
«Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 142.1-ին հոդվածով.
«Հոդված 142.1. Ծնողական ժամ
1. Խնամքին մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։
2. Ծնողական ժամը տրամադրվում է՝
1) մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե․
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը մեկ ժամ․
3. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։»։
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 142.2-րդ հոդվածով.
«Հոդված 142.2. Ճկուն աշխատանքային գրաֆիկ
1. Աշխատողի և գործատուի գրավոր համաձայնությամբ կարող է սահմանվել ճկուն աշխատանքային գրաֆիկ, որի դեպքում աշխատանքային օրվա (հերթափոխի) սկիզբը և ավարտը որոշվում է կողմերի համաձայնությամբ:
2. Ճկուն աշխատանքային գրաֆիկ սահմանվելու պարագայում անհրաժեշտ է պահպանել աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի, 152-րդ, 154-րդ և 155-րդ հոդվածների կարգավորումները։»։
Գիտեի՞ք, ի՞նչ կարծիք ունեք այս 2 կետերի մասով մասով։
03/04/2026
❓ Քեզ ծանո՞թ են վարքագծային կամ իրավիճակային հարցերը։ Ո՞չ, դե ուրեմն արի՛, խոստանում ենք` չես ձանձրանա։
Այսօր կպատմենք այն հարցերի մասին, որոնք շատ քիչ են հնչում, բայց և շատ կարևոր են։✌
Ի դեպ, եթե քեզ տալիս են վարքագծային հարց, իմացիր որ գործ ունես լուրջ HR մասնագետի հետ։😎
Երևի կհարցնես՝ որն է դրանց նպատակը, բայց ամեն ինչ հերթով-շարքով։😉
Շատ ենք խոսել սոֆթ հմտությունների մասին։
Եթե կուզես վերհիշել դրանք, նյութի հղումը կթողնենք մեկնաբանություններում։
Վարքագծային հարցերը շատ կարևոր են։
🎯Ինչու՞
Գործատուն ուզում է գնահատել և հասկանալ քո հենց այդ՝ սոֆթ հմտությունները։
Այօրվա օրինակը բերենք ամենապահանջված սոֆթ հմտության՝ «թիմային աշխատանքի» գնահատման վրա։
Ահա 3 վարքագծային հարցի օրինակ, որ կարող են քեզ տալ։
🎯 Ե՞րբ
ընկերությունում թիմային աշխատանքը կարևոր արժեք է և/ կամ
հենց այդ պաշտոնը ենթադրում է ակտիվ և սերտ թիմային աշխատանք։
✅ Հիշեք մի դեպք, երբ գործ եք ունեցել այնպիսի թիմակցի հետ, ով անընդհատ հակադրվում էր ձեր արտահայտած կարծիքին կամ մտքերին։
✅ Հիշեք մի դեպք, երբ կարողացել եք մոտիվացնել Ձեր գործընկերոջը, ձեր թիմակիցներին կամ ամբողջ թիմին:
✅ Ինչպե՞ս կարձագանքիք, եթե Ձեր թիմի ղեկավարը թիմի անդամների միջև խրախուսի ոչ թե համագործակցությունը, այլ մրցակցությունը:
Պարզ է, չէ, որ այս հարցերը կարող են հնչել ոչ թե իրար հետևից, այլ նաև՝
խառը հերթականությամբ,
երբեմն՝ որպես հարցազրույցի որևէ թեմայի տրամաբանական շարունակություն։
Դու, բնականաբար, ուզում ես հաջողել ու լավ պատասխանել։
🎯 Ինչպե՞ս
✅ Նախապատրաստվիր՝ մտքումդ ունեցիր մոտավոր պատասխաններ
✅ Փորձիր շատ կարճ ներկայացնել կոնկրետ օրինակներ
✅ Կենտրոնացիր պատմության դրական ասպեկտների, արդյունքների վրա։
Դե, ինչ, հիմա արդեն գիտես, վարքագծային հարցերի մասին, նաև թե ինչու և երբ են քեզ տալիս այդպիսի հարցեր և իհարկե՝ ինչպես հաջողել։
🤓 Մեզնից մնում էր զգուշացնել, տեղեկացնել,
քեզնից՝ մտածել ու նախապատրաստվել, որ անակնկալի չգաս։
Ներքևում նշի՛ր, քեզ տվե՞լ են այսպիսի հարցեր։
Օգտակա՞ր էր։
+ դիր, եթե կուզե՞ս մեկնաբանություններում թողնենք ամենահաճախ տրվող վարքագծային հարցերը։
16/03/2026
💛 Քո կյանքը քո՛ ընտրությունն է, և դա կախված է բացառապես քո՛ ջանքերից:
💛 Քո կյանքն իրականում քո՛ կատարած ընտրություններն ու գործողություններն են։
«Ես այն չեմ, ինչ ինձ հետ պատահել է,
ես այն եմ, ինչ ընտրում եմ դառնալ»:
- Կարլ Գուստավ Յունգ
Եթե ավելի ուշադիր նայես քո կյանքին և վերլուծես այն, ապա քեզ շատ պարզորոշ կերպով կերևա, որ դու ես քո սեփական կյանքի ճարտարապետը։
Եվ շատ նորմալ է, որ, բնականաբար, դու բախվելու ես քո կատարած գործողությունների հետևանքներին:
Այսինքն, դու ոչ թե ժամանակի, այլ քո սեփական ընտրությունների ու գործողությունների «զոհն» ես:
Ճիշտն ասած՝ դու բոլորովին էլ «զոհ» չես։ Կուզեինք՝ քո մասին մտածես ոչ որպես զոհի, այլ` որպես գիտակցված որոշում կայացնողի մասին։
Քո գործողությունները, քո միտքը ոչ միայն քեզ բնորոշում են, այլև կերտում:
💛 Հիշիր, որ քո կյանքի որակը կախված է նրանից, թե դու ինչ ես մտածում և ինչպես ես վարվում տվյալ պահին կամ իրավիճակում։
💛 Հիշիր, որ դու պետք է ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնես կյանքում, որպեսզի խուսափես հետագա բարդություններից։
💛 Հիշիր, որ կյանքը ընտրություն է, և դու կարող ես ընտրել ապրել երազանքները քո աչքերում և կրակը քո ներսում և քրտնաջան աշխատել հանուն այդ ընտրության։
Ի՞նչ կասես, համաձա՞յն ես մեզ հետ։
13/03/2026
Ծեծված հարցերի շարքից՝ տեղերով փոխված 🔁
Բարի ուրբաթ բոլորիս՝ մեր թեկնածուների համար ավելի տեղին ու մտածված հարցերի ակնկալիքով✨
Գրիր՝ հարցազրույցի ժամանակն է՞լ որ հարցերն են քեզ հունից հանում։🤯
😎 Ի՞նչ ես կարծում՝ ինչ հարցերով կարելի է փոխարինել այս և նմանատիպ հարցերը