Ayb PRO

Website

Ayb PRO Նախագծային ուսուցումը կրթական ծրագիր է, որը հիմնված է «սովորել անելով» գաղափարախոսության վրա։

28/07/2026

🎶 Երաժշտությունն ու մաթեմատիկան միավորվեցին «Mathemagics» համերգային նախագծում

«Այբ» դպրոցի Battle of Evermore երաժշտախումբը ներկայացրեց «Mathemagics» համերգային նախագիծը, որը հանդիսատեսին տարավ ռիթմերի, չափերի և տեմպերի հետաքրքիր աշխարհ։

Նախագիծը նվիրված էր ժամանակի չափելիությանը երաժշտության միջոցով՝ բացահայտելով, թե ինչպես են երաժիշտները տարբեր կառուցվածքների, փոխակերպումների և երաժշտական լուծումների միջոցով անցնում իրենց ստեղծագործական ճանապարհը։

Բեմում էին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբի Battle of Evermore երաժշտախմբի անդամները: Համերգային ծրագրում հնչեցին The Beatles, Yes, Genesis, Kate Bush և դասական ու պրոգրեսիվ ռոքի այլ հեղինակների ստեղծագործություններ։

Շնորհակալ ենք բոլոր ներկաներին՝ այս երաժշտական արկածը մեզ հետ կիսելու համար🧡

Հուլիսի 2-ին տեղի ունեցավ «Ռոքեստր» ակումբի «Mathemagics» խորագրով համերգային նախագիծը։ «Mathemagics» համերգային նախագիծ...
22/07/2026

Հուլիսի 2-ին տեղի ունեցավ «Ռոքեստր» ակումբի «Mathemagics» խորագրով համերգային նախագիծը։

«Mathemagics» համերգային նախագիծը նվիրված է ժամանակի չափելիությանը երաժշտությամբ:

22/07/2026

🎼 Մեկ դար տևող երաժշտական պատմություն՝ մեկ ֆիլմում

Կայացավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Վավերակումբ» ակումբի աշակերտների
ստեղծած «ՖիլմՀարմոնիկ» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը։

Ֆիլմը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին։ Այն ներկայացնում է նվագախումբը ոչ միայն որպես երաժշտական կոլեկտիվ, այլև որպես կենդանի օրգանիզմ՝ իր մարդկանցով, պատմություններով, փորձերով, բեմական հույզերով և անտեսանելի աշխատանքով։ Այն կամրջում է անցյալն ու ներկան՝ պատմելով մեկ դար շարունակվող երաժշտական առաքելության մասին։

«ՖիլմՀարմոնիկ»-ը պատմություն է նվիրվածության, համագործակցության և մշակութային ժառանգության պահպանման մասին և արդյունքն է աշակերտների հետազոտական աշխատանքի, հետաքրքրասիրության և ստեղծարարության։

22/07/2026

📣 «Համար 7» ակումբը նախաձեռնություն է, որի շրջանակում աշակերտները ուսումնասիրում են տարածքի, տեղի և փորձառության բրենդավորման սկզբունքները՝ բացահայտելով ճարտարապետության, սոցիալական ինժեներիայի և հանրային տարածքների ընկալման փոխկապակցվածությունը։

Նախագիծը նվիրված էր Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի բրենդավորմանը։ 1970-ականներին ստեղծված այս կառույցը երկար տարիներ եղել է աշխարհի ամենամեծ ռադիոդիտակներից մեկը, իսկ 2002 թվականին ճանաչվել պատմամշակութային արժեք։

Ներկայում այն գտնվում է մասնակի քայքայման վիճակում, և նախագծի նպատակն էր բարձրացնել հանրային ուշադրությունը դրա պահպանման անհրաժեշտության շուրջ։

Նախագծի արդյունքում ստեղծվեց բրենդային ամբողջական համակարգ, որը որպես մտավոր սեփականություն հանձնվեց պետական կառույցին։

Հուլիսի 1- ին տեղի ունեցավ «Համար 7» ակումբի նախագծի շնորհանդեսը։ Նախագիծը նվիրված էր Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի ...
17/07/2026

Հուլիսի 1- ին տեղի ունեցավ «Համար 7» ակումբի նախագծի շնորհանդեսը։

Նախագիծը նվիրված էր Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի բրենդավորմանը։

Հունիսի 26-ին տեղի ունեցավ «Վավերակումբ» ակումբի «ՖիլմՀարմոնիկ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը  նվիրված է Հայաստանի...
15/07/2026

Հունիսի 26-ին տեղի ունեցավ «Վավերակումբ» ակումբի «ՖիլմՀարմոնիկ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին։

14/07/2026
Հունիսի 24-ին Արմավիրի Արտամեդ գյուղի ինտենսիվ աճեցման այգիներում տեղի ունեցավ «Ինժեներական» ակումբի «Վարազ» նախագծի շնո...
13/07/2026

Հունիսի 24-ին Արմավիրի Արտամեդ գյուղի ինտենսիվ աճեցման այգիներում տեղի ունեցավ «Ինժեներական» ակումբի «Վարազ» նախագծի շնորհանդեսը։

«Վարազ»-ը արհեստական բանականությամբ աշխատող համակարգ է, որը ստեղծվել է գյուղատնտեսության մեջ ավելի ճշգրիտ, արդյունավետ և բնությունը քիչ վնասող լուծումներ առաջարկելու համար։

Նախագիծը իրականացվել է Ռանչ ՍՊԸ-ի և Սպայկա ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ:

Հունիսի 23-ին տեղի ունեցավ «Վեբմաստեր» ակումբի շնորհանդեսը։ Աշակերտները ներկայացրեցին իրենց կողմից ստեղծված FLENS / Film...
10/07/2026

Հունիսի 23-ին տեղի ունեցավ «Վեբմաստեր» ակումբի շնորհանդեսը։

Աշակերտները ներկայացրեցին իրենց կողմից ստեղծված FLENS / Film in Armenia-ը հարթակը։

Նախագիծը իրականացվել և մշակվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Address

Tbilisyan Highway 11/11
Yerevan
0052

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00
Saturday 09:30 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Ayb PRO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category