Հենք/Henq

Հենք/Henq

Share

«Հենք» հայ գրականության ինտերակտիվ նոթատետր 📖
Նվիրեք հաճույքով սովորելու հնարավորություն 🧡

Photos from Հենք/Henq's post 19/02/2025

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում ենք Գիրք նվիրելու հրաշալի տոնը։ 📚 🎁

Ուրախացրեք ձեր սիրելիներին ներաշխարհը հարստացնող գրքերով և ծանոթացեք, թե ինչ գրքեր կային Հովհ․ Թումանյանի սեղանին, ինչ ասույթներ էր նա փակցրել Վերնատան պատերին և ինչ ուտեստներով էր հյուրասիրում իր բազմաթիվ հյուրերին։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 170-րդ 14/09/2024

«Տաղավարում Հովհաննես Երանյանի հետ» հաղորդաշարի շրջանակում զրուցում ենք «Հենք» նախագծի բովանդակության և նպատակների մասին։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 170-րդ «Հենք» կրթական ծրագրի հեղինակ Ելենա Սարաֆյանի և խմբագիր Լուսինե Զաքարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է դպրոցական ծրագրին զուգահեռ հայ գրականության դասըն...

27/08/2024

Շուտով սեպտեմբեր է 🔔

Ձեռք բերեք «Հենք» ինտերակտիվ նոթատետրը գրականության դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համար ✍🏻

26/08/2024

ARLOOPA հավելվածով կենդանացող էջերից 🌿

«Հենք» նոթատետրը գրականությունն ավելի մատչելի և պատկերավոր սովորելու համար է 📖

24/07/2024

«Բանաստեղծներն իրենց գինին խմում են ոսկեշուրթն աստղերից»

Ա. Իսահակյան

10/07/2024
24/06/2024

Ավ․ Իսահակյանն իր ծնողների մասին պատմում է․ «Հայրս լուրջ դեմքով էր, բարի ու պատկառելի, մայրս՝ սրբուհու պատկերով , անուշ վշտոտ, գթառատ․․․

․․․Սիրող զույգերը իմ ծնողների պես կլինեն, որ երբ հայրս մեռնում էր, 43 տարվա համակեցությունից հետո ասաց մորս․ «Ալմաստ ջան, ես քեզնից կարոտս չառա»։
__

Ավետիք Իսահակյանը Գևորգյան ճեմարանում ուսանելիս է լինում, երբ աշակերտներով որոշում են խաղ խաղալ դասախոսների գլխին։ Մի բառ են հորինում ու հարցնում, թե ինչ է նշանակում։ Առաջին ուսուցիչը վստահ ասում է, որ այդ բառը սանսկրիտից է ծագել և մոտ կես ժամ բացատրում է, թե ինչ ճանապարհ է անցել։

Հաջորդ «փորձարկվող» դասախոսը
Մանուկ Աբեղյանն էր։ Նա միանգամից ասում է․
-Այդպիսի բառ չկա։

Հետո փոքր-ինչ մտածելուց հետո հավելում է․
-Կամ էլ կա, ես չգիտեմ․․․․

Ըստ Ռուբեն Զարյանի հուշերի

19/06/2024

Արդեն սկսե՞լ եք ամառային ընթերցումները «Հենք»-ի հետ: 📖☀️

Photos from Հենք/Henq's post 25/05/2024

Մեր թիմը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ գրականությանը նվիրված «Հենք» խաղով, որը առաջին անգամ անցկացրինք Adobe Armenia ծրագրավորման կազմակերպության աշխատակիցների հետ։

Խաղն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում։ Պարզվեց, որ ծրագրավորողները բավական լավ գիտեն հայ գրականություն։ ♥️
Adobe Armenia

10/05/2024

Իսկ դուք զգացե՞լ եք ինչ-որ լավ բան անելու բերկրանքը 🌸

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Yerevan
0001