09/05/2026
📢 ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվելու է հանդիպում քննարկում "Համացանցի ազդեցությունը զբոսաշրջության վրա" թեմայով` իրավաբան, լեռնագնաց, 《ArmGeo》֊ի ուղեկից Գագիկ Սարգսյանի հետ։
📎 Քննարկման ընթացքում կխոսենք.
• Թե ինչպես է համացանցը փոխում ժամանակակից զբոսաշրջության դեմքը:
• Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը հայկական պատմամշակութային արժեքների և բնության հուշարձանների հանրայնացման գործում:
• Անձնական փորձի փոխանակում՝ բարձունքների նվաճման և բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստի մասին:
🫶🏻 Հանդիպում ենք՝
🗓️ Մայիսի 12-ին,
🕣 Ժամը՝ 14:30,
📍 125 լսարան:
#ԱստվածաբանությանՈւխ
05/05/2026
📢 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը կազմակերպում է այց դեպի Եռաբլուր՝ նվիրված Հաղթանակի տոնին։
📎 Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ինչպես նաև վերաիմաստավորելու նրանց սխրանքի նշանակությունը մեր օրերում՝ արժևորելով հաղթանակի և խաղաղության կարևորությունը։
📎 Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալ այս կարևոր և խորհրդանշական այցին։
📍Վայրը՝ Եռաբլուր զինվորական պանթեոն,
📅 Օրը՝ մայիսի 7,
🕣 Ժամը՝ 14:30։
#ԱստվածաբանությանՈւխ
22/04/2026
📢 ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովը կազմակերպում է սեղանի թենիսի ընկերական խաղ։
🫶🏻 Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու, փորձելու իրենց ուժերը և ակտիվ ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու։
🫶🏻 Միացե՛ք մեզ՝ մարզական ոգին բարձր պահելու և լավ տրամադրությամբ օր անցկացնելու համար։
Հանդիպում ենք՝
🗓️ Ապրիլի 23-ին,
🕣 Ժամը՝ 14:30,
📍 ԵՊՀ սպորտդահլիճում։
#ԱստվածաբանությանՈւխ
12/04/2026
📢 ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը կազմակերպում է «Գիտամարտ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը,նվիրված Ուսանողական խորհրդի 32-ամյակին։
📎 Մրցույթը նպատակ ունի խթանել ուսանողների մտավոր ակտիվությունը, զարգացնել թիմային մտածողությունը և ընդլայնել մասնակիցների գիտելիքների շրջանակը տարբեր ոլորտներում։
🫶🏻 Խաղը կանցկացվի հետաքրքիր և մրցակցային փուլերով, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան դրսևորել իրենց արագ կողմնորոշվելու, տրամաբանական մտածելու և ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերելու հմտությունները։
🤍 Հաղթող թիմը կպարգևատրվի հավաստագրով։
Հանդիպում ենք՝
🗓️ Ապրիլի 15-ին,
🕣 Ժամը 14:30,
📍 ԵՊՀ Սև շենք,Աճեմյան գրադարան:
#ԱստվածաբանությանՈւխ