31/08/2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 772-Ն որոշման դրույթների: Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում։ Եթե դիմողը դեռևս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարելի է օգտվել այս ուղեցույցից, որից հետո անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով գրանցվել է անձը։
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել
🔸 նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները,
🔸ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող և նույն կարգի 4-րդ կետով սահմանված հաստատություններում և կազմակերպություններում չաշխատող մասնագետները,
🔸ոչ պետական նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության մասնագետները,
🔸մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մասնագետները:
Ավեկին՝ https://escs.gov.am/articles/announcements/242
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը: Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում։
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել.
🔸 նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները,
🔸ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող և նույն կարգի 4-րդ կետով սահմանված հաստատություններում և կազմակերպություններում չաշխատող մասնագետները,