IT-Holic

Call Website Contact the school

IT-Holic 💻 Դասընթաց | Ծրագրավորում, Շախմատ, Վաճառք, Լեզուներ
📈 Ծառայություն | ՍՄՄ, կայքեր, CEO, Դիզայն, Թարգմանություն

🎓 1000+ ավարտած ուսանող
📞 033 329 330

👉 -ը ծրագրավորման ընկերություն է, որը տրամադրում է նաև բարձրակարգ, մասնագիտական և պահանջված ​​դասընթացներ՝ շուկայի լավագույն մասնագետների կողմից։
📈 Մենք տրամադրում ենք դասընթացներ՝ ծրագրավորում, դիզայն բոլոր մակարդակների համար (սկսնակ, միջին, առաջադեմ), Սոցիալ Մեդիա Մարքեթինգ ոլորտներում:
🤝 Համագործակցում ենք մի շարք կազմակերպությունների հետ՝ հնարավորություն տալով մեր ուսանողներին ձեռք բերել գործնական աշխատանքային փորձ:
🔎 Լավագույն ուսանողները ապահովվում են աշխատանքով: Դասընթացների վերջում մեր ուսանողները ստանում են միջազգային հավաստագրեր:

28/09/2026

🎓 Սովորելը նոր հնարավորությունների սկիզբն է։

Միացե՛ք IT Holic-ի դասընթացներին և զարգացրե՛ք ձեր գիտելիքներն ու հմտությունները՝ նոր հնարավորությունների համար։
🎁 Իսկ եթե ստացել եք մեր պրոմոկոդը, կարող եք օգտվել 10% զեղչից՝ IT Holic-ի բոլոր դասընթացների համար։
📩 Գրեք մեզ՝ պրոմոկոդը կիրառելու և դասընթացների մասին մանրամասներ ստանալու համար։

IT Holic | սովորիր, զարգացիր, առաջ գնա։

🎓 1000+ ավարտած ուսանող
📞 033 329 330

Մենք մատուցում ենք ամբողջական SMM ծառայություն՝ բիզնեսի համար կառուցված ռազմավարությամբ և հստակ նպատակներով։Ինչ ենք անու...
23/09/2026

Մենք մատուցում ենք ամբողջական SMM ծառայություն՝ բիզնեսի համար կառուցված ռազմավարությամբ և հստակ նպատակներով։

Ինչ ենք անում՝
✔️ SMM ռազմավարության մշակում
✔️ Instagram & Facebook էջերի վարում
✔️ Կոնտենտի պլանավորում և ստեղծում
✔️ Reels և Stories
✔️ Copywriting և creative content
✔️ Էջի վիզուալ ոճի զարգացում
✔️ Meta Ads և թիրախավորված գովազդ
✔️ Արդյունքների վերլուծություն և օպտիմալացում

Մենք կառուցում ենք SMM, որը աշխատում է ձեր բրենդի ճանաչելիության, լսարանի ներգրավման և վաճառքի նպատակների համար։

Եթե ցանկանում եք ձեր սոցիալական էջերը դարձնել բիզնեսի իրական գործիք՝
📩 գրեք մեզ DM-ով և ստացեք SMM ծառայության առաջարկ ձեր բիզնեսի համար։

#սմմ

🇦🇲 Սեպտեմբերի 21-ը մեր ինքնության, պատմության և անկախության օրն է։Շնորհավոր բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության...
21/09/2026

🇦🇲 Սեպտեմբերի 21-ը մեր ինքնության, պատմության և անկախության օրն է։
Շնորհավոր բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը։

Թող մեր երկիրը զարգանա, կրթվի ու ստեղծի նոր հնարավորություններ՝ ուժեղ և միասնական ապագայի համար։
Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստան 🇦🇲

#անկախությանօր #սեպտեմբերի21

Ինչո՞ւ է մեկի մոտ SMM-ն աշխատում, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ 👀Մեկը սոցցանցերից հաճախորդներ է ստանում, մյուսը՝ ամիսներով պոստ ան...
17/09/2026

Ինչո՞ւ է մեկի մոտ SMM-ն աշխատում, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ 👀

Մեկը սոցցանցերից հաճախորդներ է ստանում, մյուսը՝ ամիսներով պոստ անում ու սպասում է…

Տարբերությունը միայն «գեղեցիկ էջը» չէ։ Կարևոր է՝ ինչ ես հրապարակում, ում հետ ես խոսում և ինչ նպատակով։

Իսկ քո էջը ինչպե՞ս է աշխատում։ 👇

📩 Ուղարկիր էջիդ հղումը Direct-ում, ու մենք անվճար կվերլուծենք՝
ինչն է լավ աշխատում, ինչն է խանգարում, ու ինչ կարելի է փոխել։

Շնորհավոր ծրագրավորողների օր📍
13/09/2026

Շնորհավոր ծրագրավորողների օր📍

Նոր բան սովորելիս ֆոկուսը կտրուկ ընկնո՞ւմ է, ու մի քանի րոպե անց արդեն ձգտում եք ստուգել հեռախոսը։ Լրիվ բնական և շատ տար...
09/09/2026

Նոր բան սովորելիս ֆոկուսը կտրուկ ընկնո՞ւմ է, ու մի քանի րոպե անց արդեն ձգտում եք ստուգել հեռախոսը։ Լրիվ բնական և շատ տարածված երևույթ է, որը կոչվում է կոգնիտիվ ծանրաբեռնվածություն։ 🧐

Երբ ուղեղը բախվում է անծանոթ տեղեկատվության, ստիպված է լինում հսկայական էներգիա ծախսել նոր նեյրոնային կապեր ստեղծելու համար, ինչն արագ հոգնեցնում է համակարգը։

Ինչո՞ւ է սա տեղի ունենում․

✔️Դոպամինի պակաս․ Մեր ուղեղը սովոր է արագ վարձատրությունների (սոցցանցեր, ծանուցումներ), իսկ ուսումը դանդաղ, երկարաժամկետ պրոցես է։

✔️Անհասկանալիության սթրես․ Երբ նյութը սկզբում բարդ է, ենթագիտակցորեն փորձում ենք խուսափել այդ անհարմարությունից։

✔️Անհստակություն․ Առանց հստակ քայլերի՝ ուղեղը կորցնում է կողմնորոշումը, թե կոնկրետ ինչ անել հենց այս պահին։

Ինչպե՞ս վերականգնել ֆոկուսը․

📍Կիրառեք միկրո-քայլեր (Micro-learning)։ Մի փորձեք նստել և 2 ժամ անընդմեջ սովորել։ Սկսեք 15-20 րոպեանոց կենտրոնացված հատվածներից՝ հստակ սահմանելով նպատակը։

📍Ակտիվացրեք պրոցեսը։ Ուղղակի տեքստ կարդալու փոխարեն՝ գրի առեք հիմնական միտքը, կազմեք կարճ սխեմա կամ բարձրաձայն ձեր բառերով բացատրեք նյութը։

📍Մեկուսացրեք շեղող գործոնները։ Հեռախոսը դրեք այլ սենյակում կամ անջատեք ծանուցումները նույնիսկ կարճ ժամանակով։

Իսկ դուք ի՞նչ հնարքներ եք օգտագործում, երբ դժվար է լինում կենտրոնանալ նոր նյութի վրա։ Կիսվեք մեկնաբանություններում 👇

09/09/2026

Դեռ կարծո՞ւմ եք, որ վաճառքը պարզապես ապրանք առաջարկելն է։ 🛑

Իրական վաճառքը շատ ավելին է. դա հաճախորդի հոգեբանության ընկալումն է, ճիշտ ռազմավարության մշակումը և առարկությունների գրագետ հաղթահարումը։ 💡 IT Holic ուսումնական կենտրոնում վաճառքի մասնագիտական դասընթացը մեկնարկում է սեպտեմբերի 14-ին։ 🚀

Ի՞նչ ենք սովորելու դասընթացի ընթացքում՝

Հաճախորդների սեգմենտավորում. Ինչպե՞ս գրագետ աշխատել միջինից ցածր, միջին և բարձր բյուջե ունեցող հաճախորդների հետ։

Ապրանքի ներկայացում. Ի՞նչ քայլեր են թույլատրելի, և ի՞նչ չի կարելի անել երբեք:

Աշխատող բառապաշար. Շփման գաղտնիքներ և վաճառող տեքստեր՝ հարմարեցված տարբեր թիրախային խմբերի համար:

Ամբողջական ցիկլ. Առաջին կոնտակտից, առարկությունների հաղթահարումից մինչև որակյալ հետվաճառքային սպասարկում:

Պատրա՞ստ եք տիրապետել վաճառքի արվեստին և դառնալ պահանջված մասնագետ։

Գրե՛ք «ՎԱՃԱՌՔ» մեկնաբանություններում կամ ուղարկեք մեզ անձնական նամակ, 📥 և մենք կուղարկենք դասընթացի ծրագիրն ու գրանցման բոլոր մանրամասները։

#վաճառք #վաճառքիդասընթաց #մասնագիտություն #բիզնեսկրթություն

📚 Նոր սկիզբ և հնարավորություններ. Ուսումնական տարվա սկիզբը հիանալի առիթ է նպատակներ սահմանելու, նոր գիտելիքներ ձեռք բերե...
07/09/2026

📚 Նոր սկիզբ և հնարավորություններ. Ուսումնական տարվա սկիզբը հիանալի առիթ է նպատակներ սահմանելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ինքնակատարելագործվելու համար։

📞 033 329 330

03/09/2026

📢 Ուզում ենք հիշեցնել՝
Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է 2-րդ խմբի դասընթացը:

Գրանցվելու կամ հարցերի դեպքում՝ գրիր մեզ։ 📩
📞 033 329 330

ՔՈ ԲԻԶՆԵՍԸ ԳԱՂԱՓԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնցիր այս ճանապարհը մեզ հետ՝ ԳՏԻՐ → ՀԱՇՎԻՐ → ՍՏԵՂԾԻՐ → ՓՈՐՁԻՐ → ԳՈՐԾԱՐԿԻՐՈւնե՞ս...
01/09/2026

ՔՈ ԲԻԶՆԵՍԸ ԳԱՂԱՓԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անցիր այս ճանապարհը մեզ հետ՝ ԳՏԻՐ → ՀԱՇՎԻՐ → ՍՏԵՂԾԻՐ → ՓՈՐՁԻՐ → ԳՈՐԾԱՐԿԻՐ

Ունե՞ս միտք, բայց չգիտես՝ որտեղից սկսել, թե՞ ուզում ես հստակ հիմքերից հասնել իրական վաճառքների։ Սա քո քայլ առ քայլ ուղեցույցն է՝ գաղափարից մինչև գործող բիզնես։

Ինչ ենք անելու դասընթացի ընթացքում
➡️ ԳՏԻՐ ուղղությունը։ Ուսումնասիրում ենք շուկան, մրցակիցներին և ընտրում հենց քեզ համապատասխան տարբերակը։
➡️ ՀԱՇՎԻՐ մոդելը։ Կառուցում ենք հստակ ֆինանսական պլան՝ ինքնարժեք, շահույթ և նվազագույն մեկնարկային բյուջե։
➡️ ՍՏԵՂԾԻՐ բրենդը։ Ձևավորում ենք անվանումը, դիրքավորումը և գործարկում Instagram-ի իրական էջը՝ պատրաստի բիոն և առաջին կոնտենտը։
➡️ ՓՈՐՁԻՐ շուկան։ Դուրս ենք գալիս իրական դաշտ՝ առաջին առաջարկներով, հաղորդագրություններով և փոքր գովազդային փորձարկմամբ։
➡️ ԳՈՐԾԱՐԿԻՐ բիզնեսը։ Վերլուծում ենք արդյունքները, բարելավում առաջարկն ու ստանում հաջորդ 30 օրվա հստակ գործողությունների պլան։

🎁 Հատուկ բոնուս
Դասընթացից հետո ստանում ես 1 ամիս անվճար անդամակցություն Dream Business Club-ում, որտեղ կհամագործակցես մյուս մասնակիցների հետ, կփոխանակես ծառայություններ և կզարգացնես բիզնեսդ միջավայրում։

📅 Մեկնարկ՝ սեպտեմբերի 22
📍 Loft, Մոսկովյան 3

Միացիր և անցիր այս ճանապարհը մեզ հետ՝ ԳՏԻՐ → ՀԱՇՎԻՐ → ՍՏԵՂԾԻՐ → ՓՈՐՁԻՐ → ԳՈՐԾԱՐԿԻՐ → CLUB։

Գրանցվելու կամ հարցերի դեպքում գրիր մեզ անձնական հաղորդագրությամբ, թող «+» մեկնաբանությունում կամ զանգահարիր՝
📞 033 329 330

#բիզնեսդասընթաց #դասեր #սեպտեմբերի1

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when IT-Holic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to IT-Holic:

Shortcuts

  • Want your school to be the top-listed school/college?

Share