22/09/2026
🎓🌍 Սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ մեր «Study Abroad Roadmap» սեմինարը։
Օրը լի էր նոր գիտելիքներով, հետաքրքիր քննարկումներով ու միջազգային կրթության հնարավորությունների մասին կարևոր տեղեկատվությամբ✨
Սեմինարի ընթացքում խոսեցինք Ամերիկյան համալսարանի և միջազգային բուհերի մասին, անդրադարձանք ընդունելության գործընթացին, անհրաժեշտ քննություններին, կրթաթոշակներին և արտերկրում սովորելու հնարավորություններին 📚✈️
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, ովքեր միացան մեզ և իրենց ժամանակը նվիրեցին նոր հնարավորություններ բացահայտելուն 💙
🤝 Եվ, իհարկե, մեր շնորհակալությունն ենք հայտնում Eduflect կրթական կազմակերպությանը՝ այս կարևոր համագործակցության և համատեղ նախաձեռնության համար։
Հետևե՛ք մեզ՝ նոր հանդիպումների, հնարավորությունների և կրթական նախաձեռնությունների մասին տեղեկանալու համար։ 🚀