31/01/2022
Ինչպե՞ս երեխայի մեջ ընթերցանության հանդեպ սեր սերմանել 📚
📖 Ընթերցանության հանդեպ սեր նախևառաջ պետք է սերմանել ընտանիքում: Իսկ ինչպե՞ս, կհարցնեք Դուք:
👶 Ցանկալի է սկսել վաղ տարիքից՝ նորածնային շրջանից: Ունենալ հատուկ գրքեր, որոնք կգրավեն երեխայի ուղադրությունը:
📕 Իսկ արդեն 1-2 տարեկանում ընտրել նրա համար հետաքրքիր հեքաթների գրքեր՝ նկարազարդ և գունավոր պատկերներով:
⏰ Սահմանեք հատուկ ժամանակ ընթերցելու համար՝ մանկապարտեզից վերադառնալուց հետո կամ երեկոյան քնից առաջ:
Շարունակելի...
21/01/2022
Դպրոցական բոլոր դասագրքերը մշտապես Ձեր ձեռքի տակ ունեցեք՝ ներբեռնելով հետևյալ հղումով 👉 http://onelink.to/3e7eur
17/01/2022
🏫 Այժմ հանրապետությունում գործում են ոչ պետական 48 դպրոցներ, որոնց տարրական դասարաններում սովորում են ավելի քան 4000 երեխաներ: Պետական դպրոցների տարրական դասարաններում սովորողների թիվն ավելի քան 54 հազար է:
👉 Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել Ազգային ժողովի` հունվարի 17-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:
👉 Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչև երկու ամսով: Նախաձեռնության հետ կապված` հանձնաժողովի որոշմամբ հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ:
Ավելի մանրամասն 👇https://escs.am/am/news/11266?fbclid=IwAR1aoW9R3E-udAoryEUSijle-61YOi3JlK2eCT3_yql1fk6yBuQr0qQ12Dw
Առաջարկվում է տարրական դասարանների անվճար դասագրքերով ապահովել նաև ոչ պետական դպրոցներին - ՀՀ ԿԳՄՍՆ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել ....
11/01/2022
Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը` մարմնի: © Ադիսոն
31/12/2021
Սիրելի՛ հետևորդներ,
Շնորհավորում ենք գալիք Նոր տարին և մաղթում խաղաղություն, սեր և ջերմություն բոլորի ընտանիքներում 🎄😊🙏
27/12/2021
Կոպենհագենի Օրեստադ գիմնազիան աշխարհի ամենայուրահատուկ կրթական հաստատություններից մեկն է: Նկարում պատկերաված է "թմբուկ" կոչվող հատվածը, որը նախատեսված է պառկած դիրքով մտածելու համար 🤔
24/12/2021
Երեխաների մեջ ընթերցանության նկատմամբ սեր սերմանելու համար խորհորւդ է տրվում գնալ նրա հետ հետ գրադարան: Ծանոթանալ գրադարանին ու գրքերին, միասին ընտրել նրա համար գիրք` իր տարիքին համապատասխան, որպեսզի ոչ միայն կարողանաք գտնել նրա սեփական ճաշակը, այլև թերթել այնտեղ առկա տարբեր տեսակի գրքերը: Կարող եք նաև առաջարկություն խնդրել` ելնելով նրանց տարիքից, եթե նրանք դեռ շատ երիտասարդ են ընտրելու համար:
20/12/2021
Շուտով մեկնարկում են ձմեռային արձակուրդները: Ցանկացած վայրում և ցանկացած պահի ունեցե՛ք ձեռքի տակ դպրոցական բոլոր դասագրքերը մեկ հարթակում՝ schoolbooks.am
👉 Ներբեռնեք այս հղումով՝ http://onelink.to/3e7eur
16/12/2021
Մասնագիտական զարգացման հնարավորություն՝ անգլերենի ուսուցիչների համար:
Դասընթացն իրականացվելու է «Ուսուցիչների առցանց համայնք» հարթակում (Online Teacher Community Platform) 2022 թվականի հունվարի 17-ից մինչև մարտի 26-ը (11 շաբաթների ընթացքում)՝ շաբաթական 3 ժամ:
✅Ծրագրին մասնակցելու համար գրանցվեք՝ լրացնելով դիմումը՝ https://forms.office.com/r/DYgBpKZxME (անգլերեն) մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը։
Մանրամասների ծանոթանալու համար անցեք այս հղումով ⬇
https://escs.am/am/news/10990
08/12/2021
Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման և հրատարակման նոր նախագիծը, որտեղ սահմանվում են դասագրքի հանդեպ պետության պահանջները, ըստ որի դասագիրքը պետք է ⤵
▪ Համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին ու ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը,
▪ Ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,
▪ Ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,
▪ Հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,
▪ Շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից: Դասագրքում պետք է կիրառվեն պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ,
▪ Օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ միջոցներ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից:
Առավել մանրամասն այստեղ 👉 https://escs.am/am/news/10846?fbclid=IwAR3dn7f7mVhIUSNMQTbppbhQNkVas5GZFcc1AYTKrGNdea64xb2QQvJMdrY
29/11/2021
Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ, խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ:
© Ֆրենսիս Բեկոն
23/11/2021
«Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» ծրագրի շրջանակներում Դասագրքերի և ՏՀՏ շրջանռու հիմնադրամում անցկացվեց հերթական խորհրդատվական հանդիպումը Երևանի և Կոտայքի մարզի մի շարք դպրոցների՝ ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած ուսուցիչների հետ:
Հանդիպման նպատակը ուսուցիչներին Դասագրքաստեղծման ծրագիրը ներկայացնել է և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրում ուսուցիչների արդյունավետ ներգրավման համար:
ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը ներկայացրեց դասագրքաստեղծման գործընթացը, այդ աշխատանքներին ուսուցիչների մասնակցությաան կարևորությունն ու ԴՏՀՏՇՀ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ:
ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ԴՏՀՏՇՀ-ի և ուսուցիչների համագործակցության ձևերի և ակնկալիքների մասին, ներկայացրեց հետագա աշխատանքների կազմակերպման ԴՏՀՏՇՀ-ի մոտեցումներն ու ծրագրային քայլերը, պատասխանեց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:
Դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակից ուսուցիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական: