Սոլակի միջնակարգ դպրոց

Սոլակի միջնակարգ դպրոց

Share

ՊՈԱԿ

Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 26/09/2022

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին Սոլակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը։

16/06/2022
Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 01/06/2022

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին, որովհետև նրանք ոչ միայն մեր երեխաներն են, այլև ապագա բժիշկները, ֆիզիկոսներն ու քիմիկոսները, ծրագրավորողները, իրավաբանները, լրագրողներն ու պարզապես այս հասարակության կերտողները:
Սոլակի միջնակարգ դպրոցում երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տարրական դասարաններում անցկացվեց սպորտլանդիա։
Դպրոցում տիրում էր ուրախ և անկաշկանդ մթնոլորտ։

Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 26/05/2022

Մայիսի 25-ին կազմակերպության կողմից անցկացվեց հանրապետական դպրոցական առաջնությունը։ Միջոցառմանը մասնակցել էին վեց դպրոց։
Սոլակի միջնակարգ դպրոցը նույնպես մասնակցել է առաջնությանը։
Առաջնության նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարածումը մտավոր սահմանափակումներով /հատուկ մարզիկներ/ և առանց մտավոր սահմանափակումների անձանց շրջանում։
Կարևոր խնդիրներից է նաև հատուկ մարզիկների ֆիզիկական պատրաստության բարձրացումը, /UNIFIED SPORT/ գաղափարի կիրառումն ու զարգացումը։

Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 19/05/2022

Ես եղել եմ, կամ, կլինեմ,
Որովհետև ես Տիգրանն եմ,
Բելին հաղթած հզոր Հայկն եմ,
Ես՝ Արգիշտին, ես Վարդանն եմ,
Սահման պահող հայ զինվորն եմ։
Իմ կրթությամբ ես հզոր եմ,
Խաղաղության, երկրիս տերն եմ։
Հանուն երկրիս վառ գալիքի
Պիտի կռվեմ ընդդեմ վատի ու չարիքի։

Սույն թվականի մայիսի 13-ին Սոլակի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում /դասվար՝ Լ․Մելիքյան/ անցկացվեց թեմայով դաս-միջոցառում, որի նպատակն էր բարձրացնել աշակերտների հայրենասիրական ոգին և կարևորել բանակի դերը ազգապահպանման գործում։
Հարգանքի տուրք մատուցվեց ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված սոլակցի քաջորդիների, և կազմակերպվեց ծառատունկ։

17/05/2022

Սույն թվականի մայիսի 13-15-ը տեղի ունեցավ ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որտեղ Կոտայքի մարզի թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը։ Թիմի կազմում էր նաև Սոլակի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հայրապետյան Համլետը։
Շնորհավորում ենք

Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 17/05/2022

Թող հավերժ լինի մեր երթն հաղթական,
Քանի դեռ դրոշիս ծփանքները կան։

Սույն թվականի մայիսի 13-ին Սոլակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 10/05/2022

Սույն թվականի մայիսի 5-ին Սոլակի միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ն․Այվազյանը կազմակերպել էր խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները։ Խաղ-վիկտորինան ուներ տեսական և գործնական գիտելիքներ ու կարողություններ զարգացնելու նպատակ։
Մրցույթն ընթացավ առողջ ու ակտիվ մթնոլորտում։
Հաղթեց թիմը։

Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 30/04/2022

Համապետական շաբաթօրյակը Սոլակի միջնակարգ դպրոցում

Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 26/04/2022

Սույն թվականի ապրիլի 25-ին Սոլակի միջնակարգ դպրոցում անցկացվեց վիկտորինա 4֊րդ և 5֊րդ դասարանների միջև։ Վիկտորինան բաղկացած էր 3 փուլից։ Աշակերտները մեծ ոգևորվածությամբ էին մասնակցում։ Համառ մրցակցության արդյունքում հաղթեց 4֊րդ դասարանը(դասվար` Ա․ Հարությունյան)։
Կազմակերպիչ` գրադարանավար Սյուզաննա Աղաջանյան։

Photos from Սոլակի միջնակարգ դպրոց's post 19/04/2022

Սույն թվականի ապրիլի 19-ին Սոլակի միջնակարգ դպրոցում անցկացվեց վիկտորինա ռուսաց լեզու առարկայից "В гостях у сказки" խորագրով։
Վիկտորինային մասնակցում էին 5-6-րդ դասարանի աշակերտները։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Yerevan
2316

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00