🎓 Ավարտվեց ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսների համար կազմակերպված մասնագիտական վերապատրաստումը՝ նպաստելով դասախոսների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը։
ՀՊՏՀ մասնագիտական զարգացման և նորարարությունների բաժին - ASUE DPDI
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՊՏՀ մասնագիտական զարգացման և նորարարությունների բաժին - ASUE DPDI, Education Website, Yerevan.
ՀՊՏՀ մասնագիտական զարգացման և նորարարությունների բաժինը համակարգում է ՀՊՏՀ-ում շարունակական կրթության, մասնագիտական զարգացման, նորարարական նախաձեռնությունների և ընդունելության գործընթացի կազմակերպումը։ Բաժնի գործունեությունը ներառում է երեք հիմնական ուղղություն․
-Մարդկային կապիտալի անընդհատ զարգացում
-Դիմորդների ներգրավման քաղաքականության մշակում և ընդունելության համակարգում
-Ուսանողների ձեռնարկատ
17/06/2026
Ուրախ ենք տեղեկացնել, ՀՊՏՀ-ն դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում՝ միանալով CFA Institute-ի Համալսարանական համագործակցության ծրագրին (University Affiliation Program)։ ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես CFA Program-ի բովանդակությանն էականորեն համահունչ ծրագիր։
Ի թիվս մի շարք առավելությունների, ՀՊՏՀ ուսանողները կարող են դիմել CFA Institute-ի կրթաթոշակների մրցույթին։ CFA Program Student Scholarship կրթաթոշակը նվազեցնում է CFA քննության գրանցման վճարը մինչև 600 ԱՄՆ դոլար և ազատում է ծրագրին միանալու միանվագ վճարից, ինչը նոր թեկնածուների համար ապահովում է շուրջ 1000 ԱՄՆ դոլարի արտոնություն։
Թեմայի շուրջ բոլոր մանրամասները՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում 👇
https://asue.am/am/news/cfa-institute
_______________________
ASUE has become the first university in Armenia to be recognized by the CFA Institute, joining the CFA Institute University Affiliation Program. ASUE Bachelor's degree Program in Finance has been acknowledged as being closely aligned with the content and learning outcomes of the CFA Program.
Among the many benefits of this achievement, ASUE students now are able to apply for CFA Institute scholarships competition. The CFA Program Student Scholarship reduces the CFA exam registration fee to USD 600 and waives the one-time program enrollment fee, providing new candidates with benefits worth approximately USD 1,000.
Read the full story on the official ASUE website.
ՀՊՏՀ ՀՊՏՀ-ն դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
04/06/2026
📌Ավարտվեց ՀՊՏՀ դասախոսների համար կազմակերպված «Արհեստական բանականությունն ուսումնական գործընթացում VOL. 3» վերապատրաստումը։
🤝Մասնակիցներին հավաստագրեր հանձնեց դասընթացավար Վարազդատ Ավետիսյանը։
27/05/2026
Մայիսը ներքին աուդիտի իրազեկման միջազգային ամիսն է, որի շրջանակներում ՀՊՏՀ-ն, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան»-ի հետ համատեղ, կազմակերպել էր «Ի՞նչ արժեք է ստեղծում ներքին աուդիտն անկայուն աշխարհում» թեմայով սեմինար։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ներքին աուդիտի վերաբերյալ ձևավորված կարծրատիպերին, դրա իրական դերին ու ռազմավարական նշանակությանը՝ կազմակերպություններում հուսալիության, թափանցիկության և դիմակայունության ձևավորման համատեքստում։
Սեմինարի բանախոսներն էին՝
🔹 Ազատ Գաբրիելյան — ԿԲ գլխավոր աուդիտոր, ՆԱԻ-Հայաստանի խորհրդի անդամ
🔹 Անգելինա Մնացականյան — ՀՊՏՀ դասախոս, ՆԱԻ-Հայաստանի տնօրեն
Հանդիպումը մասնակիցների համար դարձավ մասնագիտական փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման և համագործակցության նոր կապերի ձևավորման հարթակ։
27/05/2026
🎓Ավարտվեց ՀՊՏՀ կառավարման ամբիոնի մասնագիտական վերապատրաստումը «Նախագծերի կառավարում» և «Առաջնորդում և թիմերի կառավարում» թեմաներով:
🤝Մասնակիցներին հավաստագրեր հանձնեց դասընթացավար Մանե Բեգլարյանը:
🎓Ավարտվեց ՀՊՏՀ կառավարման ամբիոնի մասնագիտական վերապատրաստումը:
22/05/2026
📢 Սիրելի՛ ուսանողներ,
Մեկնարկել է Sevan AgriThon 2026-ը՝ ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթն ու ինկուբացիոն ծրագիրը, որն իրականացվում է Sevan AgriTech Summit 2026-ի շրջանակում՝ Armenian Institute for Digital Agriculture (AI4DA), Startup Armenia Foundation և SIGMA Project կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ։
Ծրագրին կարող են դիմել՝
🔹 գործող ստարտափներ,
🔹 ուսանողական թիմեր,
🔹 ինչպես նաև անհատներ, ովքեր ունեն հետաքրքիր գաղափար և ցանկանում են ձևավորել թիմ ծրագրի ընթացքում։
Մասնակիցներին սպասվում են՝
✔️ մենթորություն և թրեյնինգներ,
✔️ գաղափարի և բիզնես մոդելի զարգացում,
✔️ համագործակցություն ոլորտի մասնագետների հետ,
✔️ pitch ներկայացման հնարավորություն,
✔️ կապեր ներդրողների և միջազգային գործընկերների հետ։
Ծրագիրը հատկապես կհետաքրքրի տեխնոլոգիաներով, AI-ով, տվյալահեն լուծումներով, FoodTech, Smart Farming և նորարարական բիզնես գաղափարներով հետաքրքրված ուսանողներին։
📅 Դիմումների վերջնաժամկետը՝ մայիսի 30, 2026
📩 Դիմելու հղումը՝ https://forms.gle/s1UVikAvERjoUJkR8
Եթե ունեք գաղափար, սա կարող է լինել այն զարգացնելու լավագույն հնարավորություններից մեկը 🌿
🏆Այսօր ՀՊՏՀ-ում ամփոփվեց «ACCA Finance Challenge 2026» մրցույթի եզրափակիչ փուլը: ՀՀ տարբեր բուհերի 13 լավագույն ուսանողներ մրցեցին իրական մասնագիտական քեյսերի շուրջ՝ կիրառելով իրենց ֆինանսական գիտելիքները, վերլուծական մտածողությունն ու անգլերենի հմտությունները։ Լավագույն մասնակիցները հնարավորություն ստացան անցնելու եռամսյա փորձաշրջան «KPMG Armenia»-ում կամ մասնակցելու KPMG-ի ամառային դպրոցին։
07/05/2026
📌 Ավարտվեց ՀՊՏՀ-ում կազմակերպված «Արհեստական բանականությունը ուսումնական գործընթացում | VOL. 2» վերապատրաստումը, որի շրջանակում մասնակից դասախոսները ծանոթացան ԱԲ գործիքների կիրառման ժամանակակից մոտեցումներին և դրանց ինտեգրմանը ուսումնական գործընթացում։
🎓 Դասընթացի ավարտին մասնակիցներին հավաստագրեր հանձնեց դասընթացավար Վարազդատ Ավետիսյանը։
✔️Ավարտվեց ՀՊՏՀ դասախոսների համար կազմակերպված «ԱԲ-ն ուսումնական գործընթացում VOL.2» վերապատրաստումը:
Click here to claim your Sponsored Listing.