«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՊՈԱԿ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1983թ.:
Դպրոցն ունի 279 աշակերտ, 12 դասարաններ:
Հայաստանի տարբեր պետական բուհերում սովորում են մեր լավագույն շրջանավարտները, միայն վերջին երկու տարում 31 միասնական քննության մասնակից շրջանավարտներից ընդունվել են 29:
Տարվա ընթացքում գերակշռող մաս են կազմում համադպրոցական միջոցառումները:
15/05/2026
Վարդենիսի Հ․4 հիմնական դպրոցում իրականացված «Օլիմպիական խաղեր» խորագրով նախագծային աշխատանքը դարձավ ուսումնական տարվա հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներից մեկը։
Պատմություն և անգլերեն առարկաների շրջանակում կազմակերպված այս նախագծի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել Օլիմպիական խաղերի պատմությանը, զարգացման փուլերին, խորհրդանիշներին և համաշխարհային սպորտային արժեքներին։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել և ներկայացրել էին տարբեր երկրների օլիմպիական ավանդույթները՝ ընդգծելով խաղաղության, համերաշխության և ազնիվ մրցակցության գաղափարները։
Միջոցառումը կազմակերպվել և իրականացվել է ուսուցիչներ Ռուբինա Գևորգյանի և Անի Մելիք-Փաշայանի կողմից, ովքեր իրենց ստեղծագործ մոտեցմամբ և նվիրված աշխատանքով կարողացել են ապահովել բարձր մակարդակի բովանդակային և հետաքրքիր ներկայացում։
Հատուկ գեղեցկություն և տպավորիչ երանգ հաղորդեցին 7-րդ դասարանի պարող աղջիկների ելույթները։ Նրանց նրբագեղ շարժումները, երաժշտական զգացողությունն ու բեմական բարձր կուլտուրան հիացրին ներկաներին՝ միջոցառմանը տալով տոնական և հիշարժան մթնոլորտ։
Այսպիսի նախագծային աշխատանքները ոչ միայն զարգացնում են գիտելիքները, այլև ձևավորում համագործակցություն, ինքնավստահություն և ստեղծագործ մտածողություն։
Տնօրեն՝ Անահիտ Սահակյանը իր խոսքում նշեց, որ «Օլիմպիական խաղեր» խորագրով նախագծային աշխատանքը առանձնանում էր իր բարձր կազմակերպվածությամբ, բովանդակային հագեցվածությամբ և ստեղծագործական մոտեցմամբ։
Նա բարձր գնահատեց ուսուցիչներ Ռուբինա Գևորգյանի և Անի Մելիք-Փաշայանի նվիրված աշխատանքը՝ ընդգծելով, որ նրանց ջանքերի շնորհիվ միջոցառումը ստացվել էր հետաքրքիր, ուսուցողական և տպավորիչ։
Տնօրեն՝ նաև նշեց աշակերտների ակտիվ մասնակցությունը, կարգապահությունը և գեղեցիկ բեմական կատարումները՝ առանձնահատուկ գովեստի խոսքեր ուղղելով 7-րդ դասարանի պարող աղջիկներին, որոնց ելույթները միջոցառմանը հաղորդել էին տոնական և մշակութային բարձր շունչ։
Եզրափակելով՝ տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և մաղթեց նոր հաջողություններ ու շարունակական ձեռքբերումներ։
13/05/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Vardenis
1601
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |