Ուշադրություն 🎊 Սկսի՛ր արհեստական բանականության ոլորտում նորարարի քո ուղին ավագ դպրոցից
«Արհեստական բանականության սերունդ»-ը կամ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը եռամյա անվճար ծրագիր է՝ նախատեսված մաթեմատիկայով, AI-ով ու տեխնոլոգիական մասնագիտություններով հետաքրքրված ավագ դպրոցականների համար
Այն թույլ է տալիս 10-րդ դասարանից սկսած՝ որպես դպրոցական դասացանկի մաս, բացահայտել աշխարհի ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը՝ արհեստական բանականությունը։
Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում՝ շուրջ 40 ավագ դպրոցներում, այդ թվում է նաև ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ։
2026-2027 ուստարվա ընդունելությունն արդեն բաց է 9-րդ դասարանն ավարտող բոլոր դպրոցականների համար։
Ինչպե՞ս դիմել
Ծրագրին միանալու համար անհրաժեշտ է՝
Դիմել Վարդենիսի ավագ դպրոց,
այցելել դպրոց, ներկայացնել թղթերը և տեղեկացնել, որ ցանկանում եք միանալ ԱԲ հոսքին։
Սկսե՛լ պատրաստվել օգոստոսի վերջին սպասվող գիտելիքային ստուգմանը (տես՝ թեստային նմուշը՝ https://www.fast.foundation/pdf/generation-ai-admission-test-example)։
**Հայտը կարող են լրացնել 2025-26 ուստարվա դրությամբ 9-րդ դասարանում սովորող աշակերտները։
Հարցերի դեպքում գրեք մեզ [email protected] էլհասցեով կամ զանգահարեք +37493370927 հեռախոսահամարով։
Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց
ՀՀ ԿԳՄՍՆ Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց
16/07/2026
Այսօր մեր դպրոցում հնչեցին ավարտական վերջին շնորհավորանքները, և շրջանավարտները ստացան իրենց հանրակրթության ավարտը հավաստող ատեստատները։
Սիրելի՛ շրջանավարտներ, այս օրը ձեր կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկն է։ Ձեր ձեռք բերած գիտելիքները, դպրոցական տարիների հիշողություններն ու ընկերությունները թող լինեն այն ամուր հիմքը, որի վրա կկառուցեք ձեր ապագան։
Մաղթում ենք, որ վստահ քայլերով շարժվեք դեպի ձեր նպատակները, երբեք չդադարեք սովորել, ստեղծել ու հաղթահարել բոլոր դժվարությունները։ Թող ձեր յուրաքանչյուր հաջողություն լինի նաև ձեր ընտանիքների, ուսուցիչների և հարազատ դպրոցի հպարտությունը։
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին, ծնողներին և մանկավարժներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, հաջողություններով ու նոր նվաճումներով լի։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ🥳🥳
29/06/2026
17/06/2026
2026-2027 ուսումնական տարվա Պետական ավարտական քննություններ։
ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
🌟 Սիրելի՛ 9-րդ դասարանցիներ և ծնողներ, այսօր մեր կրթօջախում տեղի ունեցավ շրջադարձային և չափազանց կարևոր հանդիպում: FAST հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվել էին Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում՝ ուսուցիչներին, ծնողներին և 9-րդ դասարանի շրջանավարտներին մանրամասն ներկայացնելու «ԱԲ (Արհեստական Բանականություն) սերունդ» կրթական բացառիկ ծրագիրը:
🚀 2026-2027 ուսումնական տարվանից մեկնարկող այս ծրագիրը ամբողջական կրթական ճանապարհ է՝ դպրոցական նստարանից մինչև բարձրագույն կրթություն և հաջողակ կարիերա, որը մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ոլորտի առաջատար կառույցների հետ համագործակցությամբ։
⚙️ Ի՞նչ քննարկվեց հանդիպման ընթացքում և ի՞նչ է տալիս ծրագիրը.
Կիրառելիությունը դպրոցում. Աշակերտները հենց դպրոցում հնարավորություն կունենան խորությամբ բացահայտել տեխնոլոգիաների, տվյալների գիտության և նորարարությունների աշխարհը՝ զարգացնելով մաթեմատիկական, ծրագրավորման և վերլուծական փայլուն հմտություններ:
Բացառիկ արտոնություններ ԲՈւՀ-երում. Ծրագրի շրջանակում ստացած պաշտոնական հավաստագիրը լուրջ առավելություններ է տալու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս: Այս տարվանից որոշ առաջատար ԲՈւՀ-երում, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (UFAR), ընդունելության քննության կարգը կփոխվի հատուկ այն դիմորդների համար, ովքեր դպրոցում անցել են այս ծրագիրը:
🎖️ Առավելություններ զինվորական ծառայության ընթացքում. Ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան համապատասխան քննություններ հանձնելուց հետո իրենց պարտադիր զինվորական ծառայությունն անցնել բոլորովին այլ ձևաչափով՝ իրենց գիտելիքներն ու տեխնոլոգիական հմտությունները ծառայեցնելով բանակի արդիականացմանն ու հզորացմանը (օրինակ՝ տեխնոլոգիական վաշտերում):
🎯 Ինչպե՞ս միանալ.
Մասնակցության համար կգնահատվեն աշակերտների գիտելիքները հանրահաշվից, համակարգչային գիտությունից, ինչպես նաև նրանց տրամաբանությունն ու մոտիվացիան։
📅 Գնահատման փուլը՝ այս տարվա օգոստոսին։
📢 Կոչ բոլոր ծնողներին և աշակերտներին.
Ապագայի ամենապահանջված ու բարձր վարձատրվող մասնագետները ձևավորվում են այսօր։ Եթե ձեր երեխան հետաքրքրվում է տեխնոլոգիաներով, մի՛ կորցրեք ժամանակը։ Հ․ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի և FAST հիմնադրամի կողմից ընձեռված այս բացառիկ հնարավորությունը կարող է ամբողջությամբ փոխել մեր երեխաների կյանքի որակն ու ապագան։
Սիրելի՛ աշակերտներ, բացե՛ք ԱԲ աշխարհի դռները ձեզ համար, քայլենք ժամանակին համահունչ և միշտ եղեք մեկ քայլ առաջ բոլորից:
#ԱԲսերունդ #ԱրհեստականԲանականություն #ՀՀամբարձումյանիԱվագԴպրոց #Կրթություն #ԱպագայիՄասնագիտություններ #Վարդենիս #Նորարարություն #ՖրանսիականՀամալսարան #ՏեխնոլոգիականԿրթություն@
03/06/2026
Մայիսի 28-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել և իրականացվել է վերապատրաստում Վարդենիսի ավագ դպրոցի կրթագոտում ընդգրկված դպրոցների ուսուցիչների համար՝ «Դասերի դիտարկումը, վերլուծությունը և հետադարձ կապը որպես որակի ապահովման մեխանիզմ» թեմայով։ ԿԶՆԱԿ-ի գործունեության հիմնական ուղղություններից է ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների կազմակերպումը։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան դասերի դիտարկման, արդյունավետ վերլուծության և կառուցողական հետադարձ կապի տրամադրման սկզբունքներին՝ քննարկելով իրական մանկավարժական իրավիճակներ, վերլուծելով փորձառություններ և մշակելով գործնական լուծումներ։
Մասնակից ուսուցիչները բարձր գնահատեցին դասընթացի բովանդակությունն ու կազմակերպումը՝ նշելով, որ այն եղել է օգտակար, արդյունավետ և անմիջականորեն կիրառելի իրենց մասնագիտական գործունեության մեջ։ Հատկապես կարևորվեց այն հանգամանքը, որ թեմաների ուսումնասիրությունն իրականացվել է իրական իրավիճակների քննարկման և համագործակցային աշխատանքի միջոցով, ինչը նպաստել է նյութի առավել խորքային ընկալմանը և գործնական կիրառմանը։
#ԿԶՆԱԿ
@
🚀 Վարդենիսի դպրոցականների համար՝ նոր հնարավորություն դեպի ապագայի մասնագիտություններ
Ապագայի ամենապահանջված ոլորտներից մեկը՝ արհեստական բանականությունը (ԱԲ), այլևս հասանելի է նաև մեր տարածաշրջանի ավագ դպրոցականների համար։ 🤖✨
2026-2027 ուսումնական տարում «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը կընդլայնվի՝ հնարավորություն տալով Վարդենիսի տարածաշրջանի աշակերտներին բացահայտել տեխնոլոգիաների, տվյալների գիտության և արհեստական բանականության աշխարհը։
📌 Ի՞նչ է «ԱԲ սերունդ»-ը
Սա պարզապես դասընթաց չէ։ Սա ամբողջական կրթական ճանապարհ է՝ դպրոցից մինչև բարձրագույն կրթություն և գիտական ոլորտ։
Ծրագիրը մշակվել և իրականացվում է FAST հիմնադրամ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ի և ոլորտային կառույցների հետ համագործակցությամբ։
🌐 Ծրագրի ընթացքում աշակերտները զարգացնում են՝
✅ մաթեմատիկական մտածողություն
✅ ծրագրավորման և համակարգչային գիտության հմտություններ
✅ տրամաբանություն և վերլուծական կարողություններ
✅ հետազոտական և նորարարական մտածելակերպ
🎯 Ծրագրին միանալու համար կգնահատվեն աշակերտների գիտելիքները հանրահաշվից, համակարգչային գիտությունից, ինչպես նաև տրամաբանությունն ու մոտիվացիան։
📅 Գնահատման փուլը՝ օգոստոսին։
✨ Իսկ ծրագրի ավարտին շրջանավարտները ստանում են պաշտոնական հավաստագիր՝ իրենց առաջադիմության և ձեռքբերումների մասին, որը կարող է լրացուցիչ առավելություններ ստեղծել բուհ ընդունվելիս։
🎓 Մասնակիցները հնարավորություն կունենան՝
🔹 ծանոթանալու առաջատար բուհերի ծրագրերին
🔹 հանդիպելու ոլորտի մասնագետների հետ
🔹 ավելի վստահ ընտրելու իրենց ապագա մասնագիտությունը
🔹 շարունակելու ճանապարհը դեպի ԱԲ ոլորտի բակալավրիական կրթություն
Ապագայի մասնագետները ձևավորվում են այսօր։ 🌱
Եթե ձեր երեխան հետաքրքրվում է տեխնոլոգիաներով, ծրագրավորմամբ և նորարարությամբ՝ սա կարող է լինել նրա մեծ հնարավորության սկիզբը։
📢 Վարդենիսի տարածաշրջանի ավագ դպրոցականներ, բացահայտեք ԱԲ աշխարհի դռները։
29/04/2026
Օրերս Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ բացառիկ և բովանդակալից նախագծային աշխատանք՝ «Ատոմային ռումբը՝ գիտության նվաճո՞ւմ, թե՞ մարդկության ողբերգություն» թեմայով։
Նախագիծն իրականացվեց 10-րդ դասարանի աշակերտների կողմից, նախագծի ղեկավար՝ Emilya Yengoyan:
Սա սովորական դաս չէր. այն աշակերտների կողմից բեմականացված խորը դատավարություն էր, որտեղ բախվում էին գիտական առաջընթացն ու մարդկային բարոյականությունը։ Մեր սաները փորձեցին վերլուծել պատմության ամենացավոտ էջերից մեկը՝ փնտրելով պատասխանը. արդյո՞ք գիտնականը պատասխանատու է իր հայտնագործության հետևանքների համար։
Նախագծի ամենաազդեցիկ պահը «դատավարության» վերջնարդյունքն էր, երբ ներկաները կատարեցին իրենց ընտրությունը։ Սև և սպիտակ թերթիկների միջոցով իրականացված քվեարկության արդյունքում հաղթեց «սպիտակը»՝ հաստատելով այն համոզմունքը, որ գիտությունը պետք է ծառայի բացառապես մարդասիրությանը և խաղաղությանը։ 🕊️☢️
Մեր 10-րդ դասարանցիները ցուցաբերեցին ոչ միայն ֆիզիկայի և պատմության փայլուն իմացություն, այլև ձևավորված քաղաքացիական դիրքորոշում և արժեքային համակարգ։
Click here to claim your Sponsored Listing.