28/05/2026
🇦🇲Վանաձորի ՏՄԱԿ-ը սիրով շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ🇦🇲
Այս օրը խորհրդանշում է մեր ժողովրդի անկոտրում կամքը,
ազատության հանդեպ անսասան հավատը և անկախ պետականություն ունենալու ձգտումը։
Թող մեր հայրենիքը միշտ լինի խաղաղ, հզոր ու միաբան🇦🇲🇦🇲
Շնորհավոր տոնդ, սիրելի' հայրենիք
22/05/2026
Սիրելի՛ երեխաներ,ծնողներ և ուսուցիչներ,Վերջին զանգը պարզապես դպրոցական ճանապարհի ավարտ չէ,այլ նոր հույսերի ու հնարավորությունների սկիզբ։Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է,ունի իր ուժը,իր լույսն ու իր հաղթանակները։
Թող այս օրը լցված լինի ժպիտներով,հավատով ու ջերմությամբ,իսկ ապագան՝ հաջողությունների և սիրո ճանապարհով։
Շնորհավո՛ր Վերջին զանգ։
Սիրով՝ ՎՏՄԱԿ
20/05/2026
Վ․ Մելիքսեթյանի անվան թիվ 28 և Ա․Բակունցի անվան թիվ 7 ուսումնական հաստատություններում կայացավ տարեվերջյան արձանագրությունների քննարկում՝ ՎՏՄԱԿ-ի ներկայացուցիչների,ուսումնական հաստատությունների աշխատակազմի և ծնողների մասնակցությամբ։Հանդիպման ընթացքում քննարկվեցին յուրաքանչյուր երեխայի առաջընթացը,առկա դժվարությունները,գնահատվեցին իրականացված աշխատանքները և դրանց արդյունավետությունը։ՎՏՄԱԿ-ի մասնագետները ներկայացրին մասնագիտական դիտարկումներ,առաջարկեցին նոր մեթոդական մոտեցումներ և աջակցման ձևեր՝ յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներին համապատասխան։Կարևորվեց նաև ծնողների հետ համագործակցության դերը,ինչպես նաև ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը։
#ՎՏՄԱԿ
#ԴՊՐՈՑ
#ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
01/05/2026
💐Սիրով ՎՏՄԱԿ֊ը շնորհավորում է Մայիսի 1֊ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
🌷Թո'ղ յուրաքանչյուր աշխատանք լինի գնահատված,յուրաքանչյուր ջանք` արժևորված,իսկ յուրաքանչյուր օրը` լի հաջողություններով ու նոր ձեռքբերումներով։
🌷Մաղթում ենք խաղաղություն,
առողջություն,
բարեկեցություն և արդյունավետ աշխատանքային օրեր։
Շնորհավոր Մայիսի 1🌿
13/04/2026
Վանաձորի թիվ 22 դպրոցում իրականացվեց հերթական քննարկում՝ երկամսյա աշխատանքների ամփոփման նպատակով։Քննարկմանը ներկա էին ՎՏՄԱԿ-ի աջակցությունների բաժնի ղեկավար՝
Ն․Ղևոնդյանը,վերապատրաստումների և խորհրդատվությունների բաժնի ղեկավար՝
Ն․Տիգրանյանը,ՎՏՄԱԿ-ի աջակցող մասնագետները,դպրոցի մասնագետները և ծնողները։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց սովորողների կրթական կարիքներին,ներկայացվեցին իրականացված աշխատանքների արդյունքները,ինչպես նաև նախանշվեցին հետագա քայլերն ու աջակցման ուղղությունները։Հանդիպումն անցավ արդյունավետ և համագործակցային մթնոլորտում։
#ՎՏՄԱԿ
#ԴՊՐՈՑ
#ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
07/04/2026
Սիրով ՎՏՄԱԿ֊ը շնորհավորում է Ապրիլի 7֊ը`Մայրության և գեղեցկության տոնը։
Թող գարնան այս լուսավոր օրը ձեր հոգիներին ծաղկեցնի սեր, հույս և ջերմություն։
Մաղթում ենք , որ միշտ շրջապատված լինեք հոգատարությամբ,
գնահատանքով և անկեղծ ժպիտներով։
#ՎՏՄԱԿ