16/07/2026
5 բ դասարանը՝ դասղեկ Ս . Հակոբյանի և ծնողների հետ , այցելեցին Արագածոտնի մարզի մի շարք գիտական, հանրամատչելի և պատմամշակութային տեսարժան վայրեր:
АРИНДЖСКАЯ СРЕДНЯЯ ШКОЛА ИМЕНИ КОЛИ ЦАРУКЯНА гос. нек?
16/07/2026
5 բ դասարանը՝ դասղեկ Ս . Հակոբյանի և ծնողների հետ , այցելեցին Արագածոտնի մարզի մի շարք գիտական, հանրամատչելի և պատմամշակութային տեսարժան վայրեր:
Մեկ անկրկնելի և հագեցած օր Լոռվա Դսեղում։
8Բ դասարան, դասղեկ՝ Գ. Վարդանյան
09/07/2026
❗️Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։
Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։
🔸Դիմել էլեկտրոնային եղանակով
Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։
🔸Դիմել թղթային եղանակով
Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։
Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։
Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։
Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը։
https://www.facebook.com/100069366692862/posts/1351249540530590/?app=fbl

03/07/2026
📝 Ուսումնական տարվա ամփոփում․ Մանկավարժական խորհրդի նիստ
Օրերս տեղի ունեցավ տարեվերջյան մանկավարժական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին անցած ուսումնական տարվա ձեռքբերումներն ու արդյունքները։
Օրակարգի առանցքում էին մի շարք կարևորագույն հարցեր՝
🔘Մանկավարժական աշխատողների տարեկան հաշվետվությունները.
Ուսուցիչներն ու մեթոդմիավորման նախագահները ներկայացրին տարվա ընթացքում կատարված ծավալուն աշխատանքը, կիրառված նորարարական մեթոդներն ու իրականացված կրթական նախագծերը:
🔘Քննությունների արդյունքների վերլուծությունը.
Ամփոփվեցին տարեկան և ավարտական քննությունների արդյունքները:
Ինչպես նաև քննարկվեցին և հաստատվեցին վերաքննությունների կազմակերպման ժամանակացույցն ու կարգը:
01/07/2026
5-րդ Ա դասարանի աշակերտների համար օրը վերածվեց իսկական բացահայտումների տոնի։ Նրանք ճամփորդեցին դեպի պատմական Բջնի, որտեղ հպարտորեն վեր է խոյանում Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Քայլելով դարավոր քարերի կողքով՝ երեխաները ոչ միայն լսեցին տաճարի հիմնադրման ու կառուցման հետաքրքիր պատմությունները, այլև հաղորդակից դարձան մեր հարուստ մշակույթին։ Այս ուսուցողական էքսկուրսիան ջերմ հիշողություններ ու նոր գիտելիքներ պարգևեց բոլորին։
Դասղեկ Ա. Հովհաննիսյան
29/06/2026
I Բ դասարանի փոքրիկները ունեցան ուսուցողական, ճանաչողական և բովանդակալից էքսկուրսիա դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանական համալիր։ Այս գեղեցիկ օրը դարձավ գիտելիքի բացահայտումների և անմոռանալի տպավորություններով լի օր։ Երեխաները ոչ միայն ծանոթացան մեր ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, այլև վայելեցին բնության գեղեցկությունն ու միասին անցկացրած ուրախ պահերը։ Օրը լի էր հետաքրքիր բացահայտումներով, ժպիտներով և ջերմ հիշողություններով, որոնք դեռ երկար կմնան նրանց սրտերում։ 🌿🏛️
Դասվար՝ Մ. Սարգսյան
29/06/2026
Հիշողություններ, որոնք կմնան երկար… ✨
2-րդ «Ա» դասարանի սովորողների ուսումնական տարին գեղեցիկ ամփոփվեց ճանաչողական էքսկուրսիայով դեպի Գառնիի հեթանոսական և Գեղարդի վանական համալիր։
Օրվա ամենասպասված պահը յուրաքանչյուր սովորողի տարեկան անհատական նոմինացիայի հանձնումն էր՝ որպես նրանց յուրահատկության, ձեռքբերումների և անցած ճանապարհի գեղեցիկ գնահատանք։
🌿 Ժպիտներով, անմոռանալի հույզերով ու գեղեցիկ հիշողություններով լի ևս մեկ էջ փակվեց՝ նոր հաջողությունների սպասումով։ 🤍📚
Դասվար՝ Ն. Համբարձումյան
29/06/2026
Շարունակական կրթությունը՝ որպես մասնագիտական կատարելագործման հիմք։
Մեր դպրոցի մանկավարժներ՝ Համբարձումյան Ն. և Բաղոյան Ա. մասնակցեցին մասնագիտական զարգացման սեմինարի՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, գործնական փորձ և արդի կրթական մոտեցումներ։
Յուրաքանչյուր նման նախաձեռնություն նպաստում է ուսուցչի մասնագիտական աճին, կրթության որակի բարձրացմանը և սովորողների համար առավել արդյունավետ ու ժամանակակից ուսումնական միջավայրի ձևավորմանը։
📚 Սովորող ուսուցիչը լավագույն օրինակն է սովորող աշակերտի համար։
24/06/2026
Էքսկուրսիա դեպի Էջմիածին և Զվարթնոց☀️🌏
2026 թվականի հունիսի 20-ին Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» դասարանի աշակերտները դասվարի և ծնողների հետ միասին մասնակցեցին ճանաչողական և հայրենասիրական էքսկուրսիայի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Զվարթնոց տաճար։
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան հայ ժողովրդի հոգևոր կենտրոնի պատմությանը, կարևորեցին ազգային և քրիստոնեական արժեքների պահպանման նշանակությունը։ Մայր Աթոռում երեխաները տեղեկացան հայկական եկեղեցու դերի և նշանակության մասին, իսկ Զվարթնոց տաճարում հիացան հայկական ճարտարապետության բացառիկ կոթողով և ծանոթացան նրա պատմությանը։👑📜🚷
Էքսկուրսիան կազմակերպվել էր՝ խստորեն պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Մինչ ճանապարհորդությունը աշակերտների հետ անցկացվել էր անվտանգության հրահանգավորում։ Երեխաներին հորդորվել էր չհեռանալ խմբից, հետևել դասվարի և ուղեկցողների ցուցումներին, պահպանել հասարակական վայրերում ընդունված վարքականոնները, զգույշ լինել ճանապարհը հատելիս և հարգել պատմամշակութային հուշարձանները։ Ուղևորության ողջ ընթացքում աշակերտները գտնվել են դասվարի և ծնողների մշտական հսկողության ներքո։❌⛔️🚷🚭⚠️🚸🚇
Էքսկուրսիան կազմակերպել էր «Արի Տուր» տուրիստական ընկերությունը🚇⛺️, իսկ էքսկուրսիան վարում էր փորձառու էքսկուրսավար Ն. Պետրոսյանը, որի հետաքրքիր և բովանդակալից ներկայացումները նպաստեցին, որ երեխաները առավել խորությամբ ճանաչեն մեր պատմամշակութային ժառանգությունը։
Էքսկուրսիան երեխաների համար դարձավ ոչ միայն ուսուցողական և ճանաչողական, այլև անմոռանալի ու հետաքրքիր փորձառություն՝ նպաստելով նրանց հոգևոր, մշակութային և հայրենասիրական դաստիարակությանը։🌺🌞🌸🪐
Դասվար՝ Ա. Ասատրյան
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |