Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Share

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ/National Polytechnic University of Armenia, Vanadzor branch

ՀԱՊՀ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է 10000-ից ավելի շրջանավարտ: Նրանց շարքում են ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային համայնքների ղեկավարներ, գործարանների տնօրեններ, արտադրության կազմակերպիչներ, մեքենաշինության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բանկային համակարգերի, տրանսպորտի, էներգետիկայ

15/06/2026

Հունիսի 10-ից մեկնարկում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2026/2027 ուսումնական տարվա ընդունելությունը։
📌 Փաստաթղթերն ընդունվում են՝
🔹 Առաջին փուլ՝ հունիսի 10-ից 26-ը ներառյալ
🔹 Երկրորդ փուլ՝ օգոստոսի 17-ից 27-ը ներառյալ

Դիմորդը դիմում-հայտում ներկայացնում է՝

• բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմները և դրանց ներդիրները
• երաշխավորագիր (տնօրինությունից/դեկանատից)
• լուսանկար (3×4 սմ)
• անձնագիր
• փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին
• սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում)
• փաստաթղթերն ընդունելու, մշակելու և ձևակերպելու համար 2000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը (Ստացող բաժնում նշելով ՀԱՊՀ Հիմնադրամ Վանաձորի մասնաճյուղ, իսկ նպատակ բաժնում ՝ Մագիստրատուրայի ընդունելության վճար և դիմորդի ԱՆՈւՆ ԱԶԳԱՆՈւՆ) «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Հ/Հ 1930009059530100

11/06/2026

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանի լոգիստիկայի ֆակուլտետի 13-րդ միջազգային ամառային դպրոցին մասնակցելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Սլովենիայի Մարիբորի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։

Մրցութային փուլերը հաղթահարելու դեպքում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու «Սիմուլացնել մատակարարման շղթաների ապագան. թվային երկվորյակներից մինչև իրական որոշումներ» (Simulate the Future of Supply Chains: From Digital Twins to Real Decisions) խորագրով 13-րդ միջազգային ամառային դպրոցին, որը կանցկացվի սույն թվականի հուլիսի 14-21-ը Սլովենիայի Ցելյե քաղաքում։

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան՝
• մշակել սիմուլյացիոն մոդելներ,
• ուսումնասիրել մատակարարման շղթաներում խափանումների սցենարներ,
• ծանոթանալ թվային երկվորյակների կիրառմանը,
• վերլուծել համակարգերի արդյունավետությունը,
• տվյալահեն մոտեցումներով աջակցել որոշումների կայացմանը,
• մասնակցել գործնական աշխատարաններին։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Մրցույթին կարող են դիմել ՀԱՊՀ բոլոր ուսանողները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացություն։
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը: Սահմանափակ կարողություններով կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող ուսանողները կարող են դիմել հավելյալ ֆինանսական աջակցության համար:
Ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2026թ. հունիսի 15-ը, ժամը՝ 23:59, պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
• անձնագրի լուսապատճեն,
• ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (europass.europa.eu),
• անգլերեն լեզվի իմացության TOEFL կամ IELTS հավաստագիր, դիպլոմ (առնվազն B1 մակարդակ, բացակայության դեպքում Միջազգայնացման և արտաքին կապերի բաժինը կկազմակերպի անգլերենի քննությունը),
• անգլերեն մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում է դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը,
• հայտերը ընդունվում են միայն պոլիտեխնիկական համալսարանի կողմից տրամադրված Էլ. հասցեներով դիմելու պարագայում (օրինակ՝ # # .am):

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել Միջազգայնացման և արտաքին կապերի բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

09/06/2026

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում սովորելու համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։
Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2026-2027 ուսումնական տարվա աշնանային կիսամյակում` հետևյալ մասնագիտություններով`
Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ,
Մեխանիկա և մետաղագործական մասնագիտություններ,
Տրանսպորտային համակարգեր,
Ինժեներական տնտեսագիտություն,
Շրջակա միջավայր,
Մաթեմատիկա և վիճակագրություն:
Ավելին` https://polytech.am/z643

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։

Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2026-2027 ուսումնական տարվա աշնանային կիսամյակում` հետևյալ մասնագիտություններով`

Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ,
Մեխանիկա և մետաղագործական մասնագիտություններ,
Տրանսպորտային համակարգեր,
Ինժեներական տնտեսագիտություն,
Շրջակա միջավայր,
Մաթեմատիկա և վիճակագրություն:

Ավելին` https://polytech.am/z643

#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Photos from National Polytechnic University of Armenia's post 05/06/2026

Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության գործընթացի նախապատրաստական դասընթաց ՀԱՊՀ մասնաճյուղերի համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Որակի ապահովման վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում-դասընթաց՝ նվիրված ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության գործընթացի նախապատրաստմանը։ Դասընթացին մասնակցել են ՀԱՊՀ Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերի 12 ներկայացուցիչներ՝ մասնաճյուղերի ղեկավար կազմի անդամներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթական ծրագրերի համակարգողներ և ուսանողներ։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ինստիտուցիոնալ ինքնավերլուծության մեթոդաբանությունը, բացահայտել դրա նշանակությունը որակի ապահովման համակարգում և արտաքին գնահատման գործընթացների շրջանակում, ինչպես նաև աջակցել դրա արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը։

Քննարկման առանցքային թեմաներն էին հավատարմագրման գործընթացի էությունը, ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշների կառուցվածքն ու տրամաբանությունը, ինքնավերլուծության դերը՝ որպես որակի ապահովման և ինստիտուցիոնալ զարգացման գործիք, ինչպես նաև ռազմավարական պլանավորման, տվյալահեն կառավարման և որակի ներքին ապահովման համակարգերի հետ կապված հարցերը։

Ավելին` https://polytech.am/qk8t

#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

Photos from National Polytechnic University of Armenia's post 05/06/2026

ՀԱՊՀ պատվիրակությունը Իսպանիայում ուսումնասիրել է մասնագիտական կրթության լավագույն փորձը և հիմք դրել նոր համագործակցությունների

Եվրոպական կրթական առաջատար փորձի ուսումնասիրման և միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը մայիսի 11-15-ը ճանաչողական և վերապատրաստման աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորության Սարագոսա քաղաքում։

Գործուղմանը մասնակցել են ՀԱՊՀ միջազգայնացման և արտաքին կապերի բաժնի պետ Մերի Դալլաքյանը, նույն բաժնի մասնագետ Գայանե Տաշյանը և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի կարիերայի ու արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը։

Ծրագրի հիմնական նպատակն էր ուսումնասիրել Իսպանիայի մասնագիտական կրթության (VET) համակարգը, Erasmus+ միջազգային շարժունության կառավարման փորձը, ինչպես նաև ժամանակակից թվային և խառը ուսուցման մեթոդները։ Վերապատրաստման օրերին ՀԱՊՀ ներկայացուցիչները հյուրընկալվեցին CPIFP Los Enlaces կենտրոնում, որտեղ մանրամասն ծանոթացան հաստատության կրթական ծրագրերին, միջազգային գործունեությանը, երկակի մասնագիտական կրթության (Dual VET) մոդելին, կարողությունների գնահատման մեխանիզմներին և ուսումնական պրակտիկաների կազմակերպման փորձին։

Ավելին` https://polytech.am/3tk8

#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

29/05/2026

Մագիստրոսական թեզերի և ավարտական աշխատանքների պաշտպանությունը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում👨‍🎓👩‍🎓

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում իրականացվեց 2025–2026 ուսումնական տարվա մագիստրոսական թեզերի պաշտպանությունը՝ «Տնտեսագիտություն» և «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտություններով և ավարտական աշխատանքների պաշտպանությունը՝ «Տնտեսագիտություն», «Ծրագրային ճարտարագիտություն», «Շինարարական ճարտարագիտություն», «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտություններով։

Հատկանշական է, որ հանձնաժողովի կազմերում ընդգրկված էին նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով ապահովել կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև արդյունավետ կապը, ինչպես նաև խթանել համալսարան-գործատու համագործակցության զարգացումը։

Հարկ է նշել, որ «Տնտեսագիտություն» և «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտությունների որոշ ուսանողներ իրենց ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի արդյունքները ներկայացրել են ՀԱՊՀ 2025թ. և Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 2026թ. տարեկան գիտաժողովներում:

Ավարտական աշխատանքների իրականացման ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տրվել թիմային աշխատանքին։ Համատեղ աշխատանքի շնորհիվ ուսանողները զարգացրել են հաղորդակցման և համագործակցության հմտությունները։

Միևնույն ժամանակ, աշխատանքների ընթացքում կիրառվել են թվային տեխնոլոգիաներ և ժամանակակից ծրագրային ապահովումներ, հատկապես հաշվարկային բաժնում։ Այս ամենն ունի միայն մեկ նպատակ՝ պատրաստել ժամանակակից տեխնոլոգիական գիտելիքներին տիրապետող մասնագետներ։

Հարկ է նշել, որ ուսանողներն իրենց գիտահետազոտական աշխատանքներն իրականացրել են գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչը հնարավորություն է տվել միավորել տեսական գիտելիքներն ու գործնական փորձը։

Այս համագործակցության շնորհիվ ուսանողների ճարտարագիտական գաղափարներն ու առաջարկները դարձել են ավելի կիրառելի և ուղղված են եղել արտադրության զարգացմանը։

Photos from Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ's post 22/05/2026

Այսօր հանդիսավոր կերպով ազդարարվեց ուսումնական տարվա ավարտը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում։🎉🔔

Պոլիտեխնիկի բակում հավաքվել էին 86 շրջանավարտներ, տնօրենությունը, ուսուցչական կազմը, ծնողներն ու հյուրերը՝ միասին նշելու այս կարևոր օրը։🎉🔔

Այս տարին առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը նշում է իր հիմնադրման 30-ամյակը՝ լի կրթական արժեքներով, ձեռքբերումներով և հաջողություններով։

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ և Պոլիտեխնիկի օրհներգներով։

Վերջին զանգի կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Արմեն Խառատյանը՝ մաղթելով վստահ քայլերով շարժվել դեպի ինժեներական ապագա ու այդ գիտելիքով կառուցել իրենց հաջողության ճանապարհը։

Շրջանավարտներին իր բարեմաղթանքները հղեց նաև ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը՝ կոչ անելով լինել առաջադեմ, համառ և երբեք չդադարել ձգտել նոր բարձունքների։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Հասմիկ Հովհաննիսյանը՝ շրջանավարտներին մաղթելով հավատ սեփական ուժերի նկատմամբ, համարձակություն և հաջողություններ կյանքի նոր փուլում։

Վերջին զանգը պարզապես ուսումնական տարվա ավարտ չէ այն նոր ճանապարհի սկիզբ է։ Թող յուրաքանչյուր շրջանավարտ վստահությամբ քայլի դեպի իր ապագան՝ իր հետ տանելով դպրոցական տարիների ամենաջերմ հիշողությունները։

Բարի երթ և հաջողություն բոլոր շրջանավարտներին։🎗🎗🎗

19/05/2026

❗❗❗ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

❗ ՀԱՍՏԱՏՎԵԼ է 2026 ԹՎԱԿԱՆԻ II ՓՈՒԼԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների օրերը․

հունիսի 12-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

հունիսի 16-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/,

հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա»,

հունիսի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

հունիսի 26-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»,

հունիսի 30-ին՝ «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»։

Want your school to be the top-listed School/college in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Շինարարների 12
Vanadzor
2019

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00